«Տրիստան և Իզոլդա (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 34.
[[Պատկեր:Wagner Munich 1864.jpg|mini|thumb|200px|ձախից|[[Ռիխարդ Վագներ]]ը 1865 թվականին:]]
Տրիստանի և Իզոլդայի լեգենդն ունի կելտական ծագում: Այն հավանաբար ստեղծվել է Իռլանդիայում, ապա տարածվելով միջնադարյան Եվրոպայի բոլոր երկրներում, վայելել մեծ ժողովրդականություն` պատմվելով բազմաթիվ տարբերակներով (նրա առաջին գրական մշակումը՝ ֆրանկ-բրետոնական [[Տրիստան և Իզոլդա (վեպ)|վեպը]], վերաբերում է 12-րդ դարին): Դարերի ընթացքում այն հարստացվել է բանաստեղծական տարրերով, բայց գաղափարը մնացել է նույնը. սերը հաղթում է մահին: Սակայն Վագներն այս լեգենդն այլ կերպ է մեկնաբանել: Նա ստեղծել է մի ասք անհաղթահարելի կրքի մասին, որն ավելի ուժգին է, քան բանականությունը և պարտավորությունը, որը հեղաշրջում է բերում ավանդական գաղափարների մեջ, խզում է կապերը շրջապատող աշխարհի հետ, մարդկանց ու կյանքի հետ: Կոմպոզիտորի մտահղացման շնորհիվ օպերան նշանավորվեց դրամատիկական արտահայտչականության, սաստիկ լարվածության և ողբերգական առատ զգացմունքների հետ միասնությամբ:
[[Ռիխարդ Վագներ|Վագները]] շատ էր սիրում «Տրիստան և Իզոլդա»-ն և այն համարում էր իր լավագույն ստեղծագործությունը: Օպերայի ստեղծումն առնչվում է կոմպոզիտորի կյանքի ամենառոմանտիկ դրվագներից մեկին՝ նրա զգացմունքներին իր ընկերոջ և հովանավորի կնոջ՝ Մաթիլդա Վեզենդոնկի հանդեպ, ով, չնայած Վագների հանդեպ տածած փոխադարձ ուժգին սիրուն, կարողացավ զսպել իր զգացմունքները՝ հանուն իր ամուսնական և ընտանեկան հավատարմության: Վագները «Տրիստան և Իզոլդա» օպերան անվանում էր ուժգին, բայց անպատասխան սիրո հուշարձան: Լեգենդի սյուժենսյուժեի համընկնումն իր կյանքի այդ դրվագին կոմպոզիտորին թույլ տվեց յուրովի մեկնաբանել այս գրական ստեղծագործությունը:
Տրիստանի և Իզոլդայի լեգենդին Վագները ծանոթացել է 1840-ական թվականներին, իսկ օպերայի ստեղծման գաղափարը ծագեց 1854 թվականի աշնանը և ամբողջությամբ զբղեցրեց կոմպոզիտորի միտքը 1857 թվականի օգոստոսից՝ ստիպելով ընդհատել «[[Նիբելունգի մատանին]]» քառագրության ստեղծման աշխատանքները: Տեքստը գրվեց ստեղծագործական մեկ պոռթկումով, երեք շաբաթում, իսկ արդեն հոկտեմբերից սկսեց աշխատել երաժշտության վրա: Այժմ արդեն աշխատանքն ընթանում էր խոշոր ընդմիջումներով, և օպերան ավարտվեց 1859 թվականին: Պրեմիերան կայացավ 1865 թվականի հունիսի 10-ին՝ [[Մյունխեն]]ում: