«Ռեգբի 15. խաղի ընթացքը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
==Խաղի կանոնները և մեթոդները==
 
Ռեգբին տարբերվում է ֆուտբոլից այն բանով որ այստեղ գնդակի փոխանցման համար կարող են գործածվել ձեռքերը, սակայն գնդակով խաղացողը կարող է փոխանցել այն միան ետ կամ դեպի կողք (ոչ առաջ): Ոտքի հարվածով գնդակը առաջ ուղղարկել թույլատրվում է: Սա նշանակում է, որ խաղի մեծ մասն ընթանում է իծաշարուկի օղակով, այսինքն փոխանցելով գնդակը, գցելով կամ ազատելով այն մինչև հարցակվող խաղաձողին բռնելը: Ամեն խաղի օղակը (պարզեցված) կոչվում է խաղային ֆազա:<br />
 
Ռեգբի-15-ում առկա է “առավելության” հասկացությունը (չի վերաբերվում “առավելության գծին”): Եթե թիմերից մեկը խախտում է խաղի կանոնները, խաղը չի կանգնեցվում եթե հակառակորդ թիմը տարածքային կամ տակտիկական առավելության դիրքում է և կարող է օգտվել հակառակորդի սխալից: Մրցավարը խաղը կանգնեցնելու փոխարեն հայտարարում է “առավելություն” մինչ այն պահը երբ նա համարում է որ թիմը հասել է առավելության որից հետո հայտարարում է “առավելության ավարտ”: Այդ պահից խաղը ընթանում է իր հունով մինչ հաջորդ խախտումը: Այն դեպքում եթե մրցավարը չի տեսնում որ թիմը կարող է առավելություն վաստակել, նա կանգնեցնում է խաղը և նշանակում է scrum, ազատ հարված կամ տուգանային հարված համապատասխան խաղի օրենքներին:
Որոշումը այն հարցին թե ի՞նչ է “առավելությունը” ե՞րբ և ինչքա՞ն այն պետք է տևի լիովին կախված է խաղի միակ (կենտրոնական) մրցավարից: Ցանկացած մրցավար կարող է յուրովի տալ տվյալ հարցի պատասխանը ըստ խաղի վիճակի: