«Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցի (Չուհաճյան)(1858-1865) - Ամենայն Հայոց կաթողիկոս 1858-ից: Հաջորդել է Ներսես Ե Աշ...
(Տարբերություն չկա)

23:46, 27 Մայիսի 2011-ի տարբերակ

Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցի (Չուհաճյան)(1858-1865) - Ամենայն Հայոց կաթողիկոս 1858-ից: Հաջորդել է Ներսես Ե Աշտարակեցուն: Ծնվել է 1802-ին Կ. Պոլսում: Մահացել է 1865 օգոստոսի 22-ին Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի գավթում: 1826-ին օծվել է վարդապետ, ապա Կ. Պոլսի Ստեփանոս Աղավնի պատրիարքի հրամանով աշխատակցել Գրիգոր Փեշտիմալճյանի կողմից իրականացվող <<Հայսմավուրք>>-ի տպագրությանը: 1838-ին օծվել է եպիսկոպոս: 1844-ին ընտրվել է Կ.Պոլսի Հայոց պատրիարք: 1845-ին վերաբացել է դեռևս 1845-ից փակված Սկյուտարի Հայոց ճեմարանը, հինադրել նոր դպրոցներ: 1855-ին ընտրվել է Հոգևոր ժողովի ատենապետ: Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1858-ի մայսի 17-ին, օծվել 1859-ի օգոստոսի 15-ին: 1861-ին հաստատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի սահմանադրությունը: Կաթողիկոսական գահին Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Դ Կոստանդուպոլսեցի Քերեստեճյանը: