«Յանկո Կրալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5), է: → է։, ը: → ը։ (4), ի: → ի։, լ: → լ։ (2), մ: → մ։ (4), ն: → ն։ (2), չ: → չ։, վ: → վ։, տ: → տ։, ր: → ր։, ց: oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎ...
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Յանկո Կրալը ծնվել է [[1822]] թվականին Սլովակիայի Սպիշ շրջանում, պանդոկապանի ընտանիքում։ 1837 թվականին ուսանել է Լևոչա քաղաքի ուսումնարանում, ապա՝ Կեժմարոկ քաղաքում։ 1842 թվականին ընդունվել է [[Բրատիսլավա]]յի Ավետարանական սեմինարիա, որտեղ հանդիպել և ընկերացել է հայրենասեր, հասարակական գործիչ [[Լյուդովիտ Շտուր]]ի հետ։ Այս ծանոթությունը հիմք է դրել Կրալի (1842-1844) գրական-ստեղծագործական գործունեությանը՝ իր վրա կրելով Շտուրի ազդեցությունը։ Շտուրի շուրջ համախմբված մի խումբ սլովակների հետ [[1844]] թվականի օգոստոսին մասնակցել է դեպի Կրիվան լեռն առաջին արշավախմբին։ 1845-1847 թվականներին Կրալը ճանապարհորդել է [[Սլովակիա]]յում, [[Խորվաթիա]]յում, [[Սերբիա]]յում, Թուրքիայի եվրոպական հատվածում։ Բրատիսլավայում ստացել է իրավաբանական կրթություն և Պեշտում (Բուդապեշտ) աշխատել է որպես իրավաբան։ 1848-1849 թվականների մինչ-հեղափոխական իրադարձությունները նպաստել են Կրալի քաղաքական գործունեությանը։ 1848 թվականի մարտին նա Սլովակիայի գյուղացիների ապստամբություն բարձրացնելու անհաջող փորձ է արել։ Ձերբակալվել է [[Ավստրիական կայսրություն|Ավստրիական կայսրության]] իշխանությունների կողմից և դատապարտվել է կախաղանի։ 1849 թվականին Իոսիֆ Ելաչինի շնորհիվ և Ալֆրդ Վիդիշգրեցի միջնորդությամբ 10 ամսվա ազատազրկումից հետո նրան ներում է շնորհվել։ Տեղափոխվել է Մորավիա, հրաժարվել է հասարակական գործունեությունից և 1876 թվականին մահացել է որովայնային տիֆից։ Խորհրդանշական շիրիմը գտնվում է Սլովակիայի Մարտին քաղաքի Ազգային գերեզմանատանը։
[[Պատկեր:Liptovský Mikuláš Janko Kráľ.jpg|ձախից|մինի]]