«Յակոբ Բյոմե»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (clean up, փոխարինվեց: → (22) oգտվելով ԱՎԲ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
Աստված ոչ միայն զուտ հոգի է, այլ նաև «հավիտենական բնություն»&nbsp;-&nbsp;սրանով է, որ նա նախ և առաջ կենդանի հոգի է դառնում։ Ողջ բնությունը աստվածային զորությունը շարունակ ծնելու տենչանքի և կարոտի մեջ է։ Աստված Բյոմեի համար հիմնազուրկ, ավելի ճիշտ՝ համա-հիմնային էություն է՝ Ungrund։ Ungrund բառը <անհատակ> թարգմանելը կնշանակի այն թարգմանել սոսկ բառարանային նեղ իմաստով։ Իրականում գերմաներեն un- նախդիրը ոչ միայն ժխտում, այլև սաստկացնում է իրենից հետո եկող բառահիմքի իմաստը։ Ուրեմն՝ Աստված Բյոմեի համար&nbsp;-&nbsp;ողջ գոյավորի հիմնազուրկ հիմքն է և ոչ թե Ոչինչ, ավելի ճշգրիտ՝ նա ամեն ինչը և ոչ-ինչն է, բոլոր էությունների էությունը&nbsp;-&nbsp;Wesen aller Wesen։ Ողջ բնությունը, ըստ Բյոմեի, ծնվում է ինչ-որ Մատրիցից (Matrix), որը ողջ գոյավորի սկզբնաբանումն է։ Մատրիցային էությունները հավաքվում են Աստծո մեջ՝ իբրև հիմնազուրկ հիմքի, որը Բյոմեն բնութագրում է յոթը նշաններով, որոնցից հինգը զգայական են. ամենազոր, ամենագետ, ամենատես, ամենալուր, ամենահոտառու, ամենաճաշակ, ամենաշոշափ։ Կենտրոնանալով Աստծո մեջ՝ նրանք այնուհետև ներհոսում են արարյալ աշխարհ։ Անստեղծ Արարիչը ստեղծում է արարյալ աշխարհը ոչնչից, իսկ մի այլ դեպքում՝ ինքն իրենից, - Արարիչն ու արարյալը նույն բնույթն ունեն։ Արդեն Իր՝ Աստծո մակարդակով տեղի է ունենում ճաքը, կազմալուծումը, չարացումը (Ergrimmtheit)։ Աստված (Աստվածությունը) չարչարանքի (Qual) պես ծորում է արարյալ աշխարհի վրա (այստեղ փոխաբերականորեն արտահայտված է Աստծուն ուրացած և ի Քրիստոս գնացող մարդկության էութենական տառապանքի գաղափարը), ինչից աճում է նշանավոր օնոմատոբանաստեղծական (այսինքն՝ սեմանտիկականորեն մոտիկ համահունչ բառերը)<ասույթը>, որը հայերեն չի թարգմանվում. die Qual quellt (բառացիորեն՝ տառապանքը հոսում է)։ Ճաքը Աստծո մեջ, երկնքում, համապատասխանում է Աստծուց պառակտված սատանայի մասին համադոգմատիկ պատկերացմանը։ Աշխարհում հատվածական երևույթ-իրերի բազմակիությունը, ինչը գնալով ավելի ու ավելի է կոտորակվում, անկման արդյունք է, ինչը սկսվել է երկնքում։ Մինչ աշխարհի արարումը սատանայի ըմբոստությամբ և Աստծուց պառակտմամբ սկսված այդ անկման նախախնամությունը ձգվում է երկրի վրա մարդու մեղսագործությամբ։ Այդ անկանման մեջ հիմքն է մեղքի, ինչը կարող է թոթոփվել միայն ի Քրիստոս բարձրանալով, ով եկել է միասնությունը վերականգնելու և ցրիվ եկած մասերը Աստծո մեջ ի մի հավաքելու համար։ Այդ անկում-վերականգնումին մասնակից են աշխարհարարման բոլոր ոլորտները՝ Որակները, Տարրերը և Ոգիները. ֆիզիկականը, քիմիականը, զգացմունքները, հոգևորը։ Մեկը ծնվում է մյուսից և նույնպես <ծորում է> նրանից։ Աստծո զորությունից՝ երկինքը, երկնքից՝ աստղերը, աստղերից՝ տարրերը, տարրերից՝ երկիրը և արարածները։ Որակներն են կրակը, դառնությունը, աղը։ Ոգիները, կարծես թե նույն իրենք որակները, յոթն են (այստեղ Բյոմեն դարձյալ բանաստեղծականորեն կողք-կողքի է դնում համահունչ բառեր՝ խաղալավ նրանց սեմանտիկական նույնահնչողականությամբ. Quallgeister&nbsp;-&nbsp;բխող ոգիներ և Qualitaeten&nbsp;-&nbsp;որակներ)&nbsp;-&nbsp;թթուն, քաղցրը, դառը, կծուն, սերը, հնչյունը, բնությունը։ Սերը հինգերորդ ոգին է կամ quinta essentia-ն։ Հնչյունը յոթներորդն է, այն ինքը Աստվածություն է։ (Աստված Մովսեսին հայտնվեց հնչուն Բառով՝ Ինքը մնալով անտես)։ Յոթներորդը բնությունն է, իսկ այն Աստված է, որը բոլոր ոգիները հավաքում է իր մեջ։ Բնության պսակը մարդն է, անսեռ մարդը, ով մեղսագործությունից հետո բաժանվում է տղամարդու և կնոջ, - մի միկրոկոսմոս, որ բաղկացած է զգացմունքից, դատողականությունից և բանականությունից։ Մարդու ներքին կառույցը իրենից երկիրը երկնքին կապող մի սյուն է ներկայացնում, որով անցնում է այն, ինչը աստղերից չարի և բարու բաժանված՝ իջնում է երկնքից։ Իր մեջ չարն ու բարին կենտրոնացնող մարդու գլխավորությամբ բնությունից անջատվում են տարրերը (որոնցից էլ բաղկացած է բնությունը), որոնք իրենց որակներով մասնակից են մարդկային զգացմունքներին՝ ինչպես բարի, այնպես էլ մեղսական. օդը տապը և ցասումն է, ջուրը՝ ցուրտը և խոնարհությունը, կրակը Աստծո մեջ բարիք է, չարի մեջ՝ դառնություն, չարչարանք։ Հողը տտիպն է և այլն։ Չարչարանքը, ի դեպ, առկա է բոլոր որակներում։ Այս ողջ բազմազանությունը Բյոմեի համար երրորդության համակարգ ունի. երկու հիմնական երրորդությունները՝ Աստված-բնություն-արարած, կրակ-դառնություն-աղ, - միմյանց հարաբերվում են իբրև իրենց՝ էությունների և նրանց որակների անտինոմիաներ։ Ըստ այդմ՝ որակները հանդես են գալիս իբրև իրերի փոխակերպությունները, նրանց այլագոյությունը։ Բյոմեն օգտվում է նաև ալքիմիական բառապաշարից. յոթ ոգիները, որ ծնվում եմ մեկը մյուսից, ի մի են բերվում ալքիմիական երրորդության մեջ - ծծումբի, սնդիկի և աղի (Sulphur, Mercurius, Sal)։ Ամբողջության մեջ այս երեք ալքիմիական տարր-խորհրդանիշերը կազմում են այն, ինչը Բյոմեն կոչում է Salniter, ինչ-որ կենտրոնակետ, որից և որի մեջ տեղի է ունենում միմյանց փոխակերպվող իրերի ծնունդը։ Աստվածության հայտնությունը բնութկան մեջ <Մեծ Խորհուրդն> է - <Mysterium Magnum>-ը։ Այսպիսով, Աստված, ըստ Բյոմեի, բնության մեջ ներկա է և իբրև նրան հավասար ինչ-որ բան, և իբրև անդրանցումային էություն, որ հեղվում է աշխարհի վրա և աշխարհին հայտնվում է իբրև Աստվածություն։ Ամեն ինչ անցնում է ամեն ինչի մեջ, փոխվում է իրար և ծնվում է իրարից։ Իսկ Գերիմաստությունը Բյոմեի համար ինչ-որ ինքնուրույն որակ է, որը հատուկ է և Արարիչ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, և Կույս Մորը։ Սոֆիա-իմաստնությունը հենց իր՝ Երրորդության հատկությունն է, բայց այն նաև Աստծո հարսն է։ Հետևաբար, այն Կույս Մարիամն է, ով դրա շնորհիվ Հիսուս Քրիստոսին ոչ միայն մայր է դառնում, այլ նաև Հարս, քանզի Քրիստոս Երրորդության մեջ համաէակից է Հորը։ <Երեք սկզբունքներում> իր մտքերը զարգացնելով՝ Բյոմեն շարունակում է. առաջին սկզբունքը <խավարի տանջանքն է>, երկրորդը՝ <լույսի զորությունը>, երրորդը՝ խավարից ծնվելով ելնելը՝ լույսի զորությամբ։ Լուսը և լույսի զորությունը - Աստված է, խավարից ելանելը՝ Սուրբ Հոգին, խավարը մարդն է, որ մոլորված է մեղքի մեջ։ Այս եռակիության իմաստը - մարդու աստվածացումը, նրա ելն ի Քրիստոս - բխում է քրիստոնեության երրորդության ողջ համակարգից։ Չափազանց հետաքրքիր է <Վասն իրերի նշանակության> երկում լեզվի ծագման մեկնաբանությունը։ Իրերի անունները՝ պատյաններ են, դրանք իրենց արտաքին ձևերով վերարտադրում են իրերի էությունը, բացում են նրանց ներքին էտիմոլոգիական ձևը։ Անունները, այդպիսով, հավասարազոր են իրերին։ Իրերը, ներքուստ միմյանց ծնելով, իսկույն անուններ են ստանում և դառնում են անուն-իրեր՝ ներկայացնելով մի պրոցես, որը հայելու պես անդրադարձնում է աշխարհի արարումը Աստծո Խոսքով. Աստծո Խոսքից՝ աշխարհն է, աշխարհի իրերից՝ մարդկային բառը։ Այստեղ Բյոմեն անդրադառնում է <մեծ գաղտնիքին> և գրում է. <...բոլոր իրերի նախաակունքը մի միասնական էությունն է, նա էլ բոլոր էությունների Գաղտնիքն է և Հատակի վրա Անհատակության Հայտնությունը>։ Բյոմեի վերջին աշխատությունը՝ <Քրիստոսաբանությունը>, ավարտի է հասցնում նրա աստվածաբանական համակարգը, որը հիմնականում համընկնում է հայրաբանական պատկերացումներին։
 
=== Չարը ===
Բյոմեի փիլիսոփայության կենտրոնակետերից է չարի խնդիրը։ Նրան ոչ նորպլատոնականների «լավատեսական» այն մեկնությունն է բավարարում, որը չարը երևութականություն և խաբկանք է համարում և անտեսում է նրա իրողությունը, ոչ էլ «հոռետեսությունը» ավանդական լութերականության, ըստ որի համաշխարհային չարը մնում էր տխուր մի իրողություն, ինչը բարոյա-կրոնական ոչ մի արդարացում չունի։ Բյոմեն փորձում է բացատրել, որ չարը Աստվածային անհատականության ինքնաբացահայտման անհրաժեշտ մի հետևանք է։ Պատանեկության օրերում տեսած և նրան ապշեցրած տեսիլքը՝ երբ արևը իր ողջ երևույթով արտացոլվել էր անագե ամանի վրա, ասես թե նրա համակարգի առանցքն է. Այն չարի մեկնությունը գտնում է նրանով, որ ամեն ինչ իր դրսևորման և հայտածման համար կարիք ունի ֆոնի, հակադրության, ամեն «այո» կարիք ունի իր «ոչ»-ին։ Սա կիրառելի է նաև աստվածային սկզբի համար։ Բյոմեն հանգում է Աստվածայինի ծագման և զարգացման մտքին։ Խոսքը ժամանակի մեջ ծննդաբանության մասին չէ – խոսել Աստծո զարգացման մասին՝ նշանակում է խոսել միայն և միայն տրամաբանական պահերի մասին, որոնցից էլ բաղկացած է Աստվածության ինքնահայտնությունը և ինքնաբացահայտումը։ «Լույսը` խավարից»։ Եվ Աստծո անձնական, գիտակցական, որոշակի գոյության համար հարկավոր է նրա հակառակադրությունը՝ խավարչտին Nichts-ը (Ոչինչ-ը)` անորոշը, անձևը, «վիհը»։ Յուրաքանչյուր հայտնություն հակառակադրություն է։ Այն իրականանում է եռյակ գործողությամբ. «չարից և բարուց անդին» տարերային կամք՝ Հոր սկիզբը. կամքի պայծառացում բանականությամբ, որը նրան որոշակի բարիքի նպատակամղվածություն է հաղորդում՝ Որդու սկիզբը. կամքի և բանականության իրական համադրություն – Սուրբ Հոգու զորությամբ։ Աստվածության այս եռյակությունը իր պատկերը գտնում է Աստվածային իմաստնության մեջ, որն էլ չորրորդ դեմքն է Աստծո մեջ, բայց սոսկ Աստվածության եռամիասնական ակտիվության խորհրդանիշը։ Նյութական աշխարհի, ինչպես և աստվածության ծագումը պայմանավորված է անհատականության դրսևորման անհրաժեշտությամբ։ Ողջ աշխարհը մինչև իր ներսը ոգեշունչ է և միավորված մոգական մի միասնությամբ. Ֆիզիկականը ամենուրեք խորհրդանշում է հոգեբանականը։ Աշխարհի արարումը հանգում է տարածա-ժամանակայնորեն մեկուսացված գոյության մեջ հոգևոր սկիզբների արտաժամանակային և արտատարածական փոխներթափանցման խզմանը։ Տարածությունն ու ժամանակը հոգևոր միասնության քայքայման աղբյուրն են։ Աշխարհում գոյություն ունեցող հոգևոր էակներից միայն հրեշտակներն են օգտվում գոյության հավիտենականությունից։ Նրանք տարածականորեն-ազատ ոգիներ են, որոնք ինքնակամ իրագործում են աստվածային սկիզբը։ Այդ ազատությունը բերել է Լուցիֆերի գլխավորությամբ հրեշտակների մի մասի անկանմանը Աստծուց։ Լուցիֆերի մեջ Բյոմեն ընդգծում է Անմեռության գիտակցությունը։ Լուցիֆերի անկումը բնության մեջ խառնաշփոթ է առաջացնում և, միաժամանակ, սկիզբ է տալիս ժամանակի ծնունդին։
 
=== Մեղքը և փրկությունը ===
Աշխարհի արարչության նկարագրությամբ Բյոմեն հիմնականում ելնում է աստվածաշնչյան պատկերացումներից։ Մեղսագործությունը նախ և առաջ արտահայտվեց նրանով, որ մարդը չբավարարվեց աշխարհի նաիվորեն ամբողջական կոնկրետ ճանաչողությամբ, այլ ցանկացավ ճանաչել նրա հատկությունները՝ ռեֆլեքսիայից օգտվելով՝ դրանք վերլուծելով վերացական մտածողությամբ։ Մյուս պահը Աստծո կամքին չանսալն էր։ Ադամը անդրոգին էր՝ «սեռական տարբերություններից անդին» էակ, նրա հոգևոր հարսնացուն Երկնային Սոփիան էր։ Մեղսագործությունից հետո նրա մեջ արթնացան մարմնական ցանկությունները, և Աստված նրա համար ստեղծեց կնոջը։ Մեղքի ճակատագրական հետևանքը եղավ մահը։ Ադամը, սակայն, մեղանչեց նրանով, որ տրվեց մեղքին, բայց մեղքը արդեն կար նրանից առաջ։ Դա մեղմեց նրա մեղքը և հնարավոր դարձրեց քավությունը։ Բարու և չարի պայքարն սկսվում է արդեն պատմության ժամանակավոր ընթացքի մեջ, նախապատրաստվում է քավիչի՝ Քրիստոսի գալուստը։ Բայց փրկության ուղին աստվածության արտաքին գործունեությամբ չի պայմանավորված։ Մարդն ազատ է, և սեփական անշեջ հավատով և աղոթքով նա իր համար փրկության հնարավորություն է ստեղծում։ Առանց հավատի ներքին վերածնունդի գործերը ոչ մի նշանակություն չունեն։ Բայց նրա ձեռբերմամբ սկսվում է նաև անդադար իրական հաղթանակը չարի վրա։ Հավիտենականը մեղսագործությամբ փոխարինվել է ժամանակայինով, այժմ դարձյալ պետք է ընթանա հավիտենական սկզբի վերականգնման ընթացքը։ Երկրի վրա պետք է հաստատվի այն դրախտը, որը պետք է Ադամը տարածեր։ Պատմության ավարտը հավետենության սկիզբն է – Աստծո Արքայության հաստատումը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։
Յակոբ Բյոմեի գաղափարները իրենց ազդեցությունն են թողել այնպիսի մտածողների վրա, ինչպիսիք են [[Քրիստիան ֆոն Ռոզենռոթ]]ը, [[Ֆրանց ֆոն Բաադեր]]ը, [[Յոհան Համան]]ը, [[Նովալիս]]ը, [[Հեգել]]ը, [[Շելլինգ]]ը, [[Նիկոլայ Բերդյաև]]ը, [[Վլադիմիր Սոլովյով]]ը, [[Դեմյոն Ֆրանկ]]ը և այլն։
285 363

edits