«Սուրեն Այվազյան (երկրագետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
Սուրեն Այվազյանը 1957 թ. ավարտել է [[Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարան]]ի երկրաբանության ֆակուլտետը։ 1957-1959 թթ. աշխատել է որպես ինժեներ ԽՍՀՄ ԳԱ կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի Էլբրուսի արշավախմբում։ Աշխատելով պաշտպանական թեմայով՝ ավագ եղբոր հետ միասին փորձարարությամբ հայտնաբերել է սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում ալիքների երկարությունը՝ ճառագայթման առավելապես պղտոր միջավայրում անցման ժամանակ։ Այս հայտնագործությունը օգտագործվել է “Սոյուզ-Պ” և “Սոյուզ-ՊՊԿ” հրթիռների համար և արժանացել պետական մրցանակի։ 1959 թ. աշխատել է [[ՀՀ ԳԱԱ|Հայաստանի ԳԱ]] նախագահությունում։
 
1959-60 թթ. փորձել է ուրարտական սեպագրերն ընթերցել հայերենով։ 1960 թ. ակադեմիկոս Վ. Ստրուվեի հանձնարարականով հրատարակվեց Սուրեն Այվազյանի “Հիքսոսները” աշխատությունը։ 1963 թ. հայտնաբերել և 1965-66 թթ. հնեաբանականհնէաբանական արշավախմբի կազմում պեղումներ է կատարել Մեծամորում։ 1963 թ. հրատարակել է “Հայկական սեպագրերի վերծանումը” ծավալուն գիտական աշխատությունը։ 1965 թ. հանդես է եկել նորագույն ֆիզիկային նվիրված հոդվածաշարով։ Առաջ է քաշել հնգաչափ համակարգի գաղափարը՝ Հնգաչափ կոնտինիումի կոորդինատների բացարձականության տեսություն։ 1968 թ. Մոսկվայում պաշտպանել է ատենախոսություն և ստացել երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածուի կոչում։ Նույն տարում Մեծամորի հայտնաբերման և պեղումների համար արժանացել է պետական մրցանակի։ Պարգևատրվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի պատվոգրով։ 1969-1971 թթ. հիմնել և ղեկավարել է Հայաստանի երիտասարդ գիտնականների խորհուրդը։
 
1972 թ. ՍՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից արժանացել է գիտության և տեխնիկայի պատմության գծով ավագ գիտաշխատողի կոչման։ 1976 թ. դարձել է Էներգետիկ ինվերսիաների հասարակական միջազգային ակադեմիայի իսկական անդամ՝ գեոինվերսիաներին և տիեզերական երկրաբանությանը նվիրված հետազոտությունների շարքի համար։ 1980 թ. ստեղծել է “Հայաստանի պատմական քարտեզներ” ատլասը /50 քարտեզ/, որը ներառում է մ.թ.ա. 2107 թ. մինչև մ.թ. 428 թ.։