«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. Բուն Մալաթիան՝ պատմական Մելիտինեն, գտնվում է Խարբերդ նահանգի (վիլայեթի) հարավ-արևմտյան մասում։ Քաղ...
 
No edit summary
Տող 1.
==Անվան բացատրունը==
===Մալաթիա===
Բուն Մալաթիան՝ պատմական Մելիտինեն, գտնվում է [[Խարբերդ]] նահանգի (վիլայեթի) հարավ-արևմտյան մասում։ Քաղաքը փռված է մի գեղատեսիլ հովտում, շրջապատված պարտեզներով և այգիներով։<br>
Մալաթիայում հայերի թիվը մինչև նրանց տարագրումը կազմում էր 20 հազար մարդ։ Դեռ [[Եղեռն|եղեռն]]ից առաջ հայերը հարկադրված էին մեծ խմբերով պանդխտության դիմել՝ գնալ արտասահմանյան երկրներ, ընդհուպ մինչև [[Ամերիկա]] ։<br>
1925 թվականին հին մալաթիացիները [[Երևան]]ի Շահումյանի շրջանում հիմնում են մի ավան և Մալաթիա կոչում։
===Սեբաստիա===
[[Երևան]]ից մոտ 10 կիլոմետր հեռու, 1927 թվականին հիմնադրվեց Սեբաստիա անունով ավանը։ Ժամանակի ընթացքում Երևանը ընդարձակվեց, տարածվեց Հրազդանի աջ ափին և իր մեջ առավ Շահումյանի շրջանը, որի կազմում էր նաև Սեբաստիա ավանը։ Այս կապը ավելի ամրապնդվեց շնորհիվ այն հոյակապ կամրջի, որը կառուցվեց Հրազդանի վրա։
 
Սեբաստիա ավանը գտնվում է Շահումյանի շրջանում, բայց հետաքրքիր է իմանալ, թե որտեղ է գտնվում բուն Սեբաստիան, որտեղից է տեղափոխվել այս անունը և ինչ է մեզ պատմում։
 
Բուն Սեբաստիան, որը ներկայումս թուրքերը Սըվազ են անվանում, եղել է պատմական Հայաստանի [[Փոքր Հայք]]ի կազմում։ Հետագայում դարձել է Սեբաստիա նահանգի կենտրոնը։ Քաղաքը գտնվում է մի ընդարձակ դաշտում, ուր հոսում է Ալիս գետը։ Ինչպես հայտնի է, Արծրունի Սենիքերիմը նեղվելով թուրքերից, իր գահը 1021 թվականին տեղափոխվեց Սեբաստիա, և Վասպուրականից եկած հայերը այստեղ կառուցեցին Ս.Նշան հայտնի վանքը, որը կանգուն է մինչև այսօր։
 
Բացի դրանից Սեբաստիայի շուրջը կան հայերի կողմից ստեղծված պատմական շատ հուշարձաններ ու նվիրական վայրեր, որոնք լուռ վկա են հայ կյանքի և մշակույթի։ Հիշենք «Քառասուն մանկանց», «Սև հողեր» կոչվող վայրերը, ուր թաղված են Լենկթեմուրի օրոք նահատակված հազարավոր հայեր։ Ինչպես հայտնի է Լենկթեմուրը, երբ արշավեց Սեբաստիա, այնտեղ 100000-ից ավելի հայություն էր բնակվում։ Այդ արյունահեղ բռնակալը ահավոր ավերածություններ ու կողոպուտներ կատարեց Սեբաստիայում։ Կոտորեց ավելի քան չորս հազար մարդ։ Բռնել տվեց բոլոր հայ զորավարներին և իշխաններին ու ողջ-ողջ թաղեց։ Հենց այդ նահատակների թաղված վայրն էլ կոչվում է «Սև հողեր», որը փաստորեն Սեբաստիա քաղաքի հեռավոր արվարձաններից մեկն է։
 
Սեբաստիայից մոտ քսան կիլոմետր հեռու գտնվող հուշարձաններից է Հրեշտակապետ կոչվող վանքը։ Սեբաստիայի շուրջը կային բազմաթիվ հայաբնակ գյուղեր, որոնցից Բրգնիքը եղել է Արևմտահայ բանաստեղծության խոշորագույն դեմքերից մեկի՝ [[Դանիել Վարուժան]]ի ծննդավայրը։
 
Սեբաստիա նահանգի կազմի մեջ էին մտնում հայաշատ մի շարք գավառներ։ Հիշենք դրանցից մի քանիսի կենտրոնները՝ Տիվրիկ, Եվդոկիա, Շապին-Գարահիսար, Մարզվան և այլն։ Սրանք բոլորն էլ հիշարժան վայրերն են մեր ժողովրդի հեռավոր ու մոտ անցյալի պատմությունից։ Օրինակ` Տիվրիկը եղել է թոնդրակցիների կամ Պավլիկյան շարժման կենտրոնը։ Շապին–Գարահիսարը հանդիսանում է հայ ազգային ազատագրական շարժման և ռազմական գործիչ զորավար Անդրանիկի և ճարտարապետ Թորոս Թորամանյանի հայրենիքը։
 
Շահումյանի շրջանում Սեբաստիա անունը հավերժացավ ոչ միայն այդ անունը կրող ավանով, այլև Սեբաստիա անունը կրող գլխավոր փողոցներից մեկով։ Փողոցի վրա են սեբաստացի Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցը։ Սեբաստիա անունն է կրում նաև տեղի մետաքսի գործարանը։