«Սեղանի վրայի խաղաքարտերը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք}} '''«Սեղանի վրա խաղաքարտերը»''' ({{lang-en|Cards on the Table}}), դետեկտիվ վեպ, որը գրել է անգլիա...»:
(Տարբերություն չկա)

07:57, 9 հունվարի 2017-ի տարբերակ

«Սեղանի վրա խաղաքարտերը» (անգլ.՝ Cards on the Table), դետեկտիվ վեպ, որը գրել է անգլիացի գրող Ագաթա Քրիստին։ Գրվել և առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին։ «Սեղանի վրա խաղաքարտերը» վեպում հանդես են գալիս Ագաթա Քրիստիի միանգամից 4 կերպարներ՝ Էրքյուլ Պուարո, Արիադնա Օլիվեր, Բաթլ և գնդապետ Ռեյս («Շագանակագույն կոստյումով մարդը», «Մահ Նեղոսում», «Փայլող ցիանիդ»)։

Սեղանի վրայի խաղաքարտերը
անգլ.՝ Cards on the Table
ՀեղինակԱգաթա Քրիստի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Էրքյուլ Պուարո
Նկարագրում էԱգաթա Քրիստիի մտացածին տիեզերք
ՇարքԷրքյուլ Պուարոյի կանոնը
ՆախորդՍպանություն Միջագետքում
ՀաջորդՍպանություն անցողիկ բակում
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչCollins Crime Club
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 2, 1936

Սյուժե

Պարոն Շայտանա, շատ հարուստ և միևնույն ժամանակ շատ տարօրինակ մարդ։ Նա զբաղվում է սպանություններով և հավաքում է մարդասպաններին։ Մի անգամ նա իր տուն է հրավիրում ութ մարդկանց․ Էրքյուլ Պուարո, Արիադնա Օլիվոր, գնդապետ Ռեյս, սուպերինտենդանտ Բաթլ, մայոր Դեսպարդ, բժիշկ Ռոբերտս, Էնն Մերեդիտ և տիկին Լորիմեր։ Ընթրիքի ժամանակ նա սկսում է խոսակցություն սպանությունների մասին և ասում է, որ սպանություններից շատերը այդպես էլ չեն բացահայտվել։ Այնուհետև նրանց առաջարկում է բրիջ խաղալ։ Չորս խուզարկու մտնում են մի սենյակ, մյուս չորսը՝ ուրիշ սենյակ։ Նա նստում է բուխարու մոտ։

Երբ խաղը վերջանում է, մարդիկ գտնում են պարոն Շայտանին սվինադաշույնը սրտի մեջ խրված։ Պուարոյի գլխավորությամբ չորս խուզարկուներ սկսում են հետաքննություն։ Հայտնի է, որ Շայտանին սպանել է մյուս սենյակի չորսից մեկը։

Հետաքրքիր է, որ Պուարոյի հետաքննությունի կարևոր դերը խաղի ընթացքի վերլուծումն է։

Գործող դեմքեր

Խուզարկուներ

  • Էրքյուլ Պուարո՝ բելգիացի խուզարկու
  • Արիադնա Օլիվեր՝ դետեկտիվ գրող
  • Սուպերինտենդանտ Բաթլ՝ ոստիկան Սքոտլանդ Յարդից
  • Գնդապետ Ռեյս՝ գաղտնի զիվորական ծառայության գնդապետ

Կասկածյալներ

  • Էնն Մերեդիտ՝ երիտասարդ աղջիկ, նախկին գող և մարդասպան։ Ունի իր «կմախքը պահարանում»։ Նրա պատճառով մահացել է նրա տնտեսուհին
  • Մադամ Լորիմեր՝ խելացօ այրի կին, որը սպանել է իր ամուսնուն
  • Մայոր Դեսպարդ՝ հմայիչ մայոր, որը սիրահարված է Ռոդային։
  • Բժիշկ Ռոբերտս՝ բժիշկ Հարլի֊սթրիթից։ Նրա բժշկական կենսագրությունը ոչ անբասիր է։

Ուրիշ կերպարներ

  • Ռոդա Դոուզ՝ Էննի հարուստ ընկերուհին և հարևանը
  • Տիկին Լակսմոր՝ նրա ամուսինը մահացել է կասկածելի հանգամանքներով
  • Միսս Բերջես՝ բժիշկ Ռոբերտսի հավատարիմ քարտուղար

Զոհ

  • Պարոն Շայտանա՝ հազվադեպ իրերի հավաքող, այդ թվում՝ մարդասպաններ։ Շատ հարուստ և տարօրինակ։

Էկրանավորում

Վեպը էկրանավորված է «Ագաթա Քրիստիի Պուարոն» հեռուսասերիալում 2006 թվականին (գլխավոր դերում՝ Դևիդ Սուշե), բայց շատ փոփոխություններով։

  • Սուպերինտենդանտ Բաթլը սերիալում վերափոխվել է տեսուչ Ուիլերի, իսկ գնդապետ Ռեյսը՝ գնդապետ Հյուզի։
  • Շատ կերպարների մոտ փոխված է պատմությունը։ Շայտանան դառնում է թմրամոլև ուզում է, որ նրան սպանեն։ Վեպում նա ուղղակի հարուստ և էքսցենտրիկ տղամարդ է։ Բացի դրանից, նա սերիալում համասեռամոլ է, որը սիրային կապեր ունի տեսուչ Ուիլերի հետ։
  • Լրիվությամբ փոխված է մարդասպանի շարժառիթը։ Վեպում, բժիշկ Ռոբերտսը սպանել է Շայտանին և տիկին Լորիմերին փողերի համար, իսկ ֆիլմում սպանում է միայն Շայտանին, որպեսզի բացահայտի իր համասեռամոլությունը և այն, որ նա սիրային կապեր ունի տղամարդկանց հետ, այդ թվում՝ իր հիվանդների։ Անցյալում նա գործեր ուներ տիկին Քրեդոկի հետ, որը սպառնում էր բացահայտել գաղտնիքը։ Որից հետո նա կնոջը սպանում է և շարունակում հանդիպել իր ամուսնու հետ։
  • Տիկին Լորիմերը մնում է կենդանի, իսկ վեպում նա մահանում է քնաբերից։ Ինչպես նաև նա դառնում է Էնն Մերեդիտի մայրը։
  • Էնն Մերեդիտը չի մահանում վեպում, իր փոխարեն մահանում է Ռոդա Դեսպարդը, որի պատճառով ոչ թե Ռոդան է դառնում մայոր Դեսպարդի ընտրյալը, այլ Էննը։ Էննի պատմությունը մաքրված է, նա չի հանդիսանում դաժան մարդասպան։

Ուրիշ աշխատությունների հղումներ

  • Մայոր Դեսպարդը ինչպես նաև հայտնվում է «Սպիտակ ձին» վեպում, որտեղ Ռոդան (հերոսուհիներից մեկը) հանդիսանում է նրա կինը և գլխավոր հերոսի զարմուհին։
  • Էնն Մերեդիտը իմանում է Պուարոյին «Սպանություն այբբենական կարգով» գործով։
  • Էնն Մերեդիտն ասում է, որ կարդացել է Արիադնա Օլիվերի «Մարմինը գրադարանում» վեպը։ Հետագայում Ագաթա Քրիստին գրում է վեպ պարոն Մարփլի մասին համանուն վերնագրով։
  • Պուարոն հիշեցնում է իր հետաքննությունների մասին Արևելյան էքսպրեսում։

Արտաքին հղումներ