«Ամստերդամ (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

վեպ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիրք |անուն = Ամստերդամ |բնօրինակ անուն = Amsterdam |պատկեր = AmsterdamNovel.jpg |նկարագրում = |ենթավ...»:
(Տարբերություն չկա)

07:33, 9 հունվարի 2017-ի տարբերակ

«Ամստերդամ» (անգլ.՝ Amsterdam), Իեն Մաքյուենի վեպը ընկերության և կյանքի արժեքների մասին, որը հրատարակվել է 1998 թվականին։ Երկու անհաջող նոմինացիաներից հետո («Մխիթարություն անծանոթներին»- 1981 և «Սև շներ»- 1992) գիրքն անմիջապես պարգևատրվեց Բուքերյան մրցանակով։

Ամստերդամ
Amsterdam
Պատկեր:AmsterdamNovel.jpg
ՀեղինակԻեն Մաքյուեն
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1998 թվականի դեկտեմբերի 1
ՆախորդԱնտանելի սեր
ՀաջորդՓոխհատուցում
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչJonathan Cape
Հրատարակման տարեթիվդեկտեմբերի 1, 1998
OCLC42992366
Պարգև(ներ)

Սյուժե

Վեպը պատմում է միջին տարիքի երկու ընկերների՝ հաջողակ կոմպոզիտոր Քլայվ Լինլիի և լոնդոնյան ամսագրի գլխավոր խմբագիր Վերնոն Հոլիդեի մասին։ Նրանց սրտի տիրուհու՝ Մոլլի Լեյնի մահից հետո, ընկերները պայման են կնքում՝ եթե նրանք հիվանդանան Մոլլիի մահվան պատճառ դարձած հիվանդությամբ, պարտավորվում էին փոխադարձ էվտանազիա կատարել։ Մոլլիի ամուրին՝ Ջորջը, Վերնոնին տալիս է նկարներ, որը վարկաբերկում էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին՝ Ջուլիանա Գարմոնին, ով իրենց ընդհանուր թշնամին էր և Մոլլիի սիրեկանը․ նկարներում Մոլլին էր և Գարմոնին՝ տրանսվեստիստի կերպարով։ Քլայվը, ով աշխատում էր իր նոր ստացած պատվերի վրա, դեմ էր Վերնոնի՝ այդ նկարները՝ ամսագիրը կործանումից փրկելու համար հրապարակելուն։ Սա երկու ընկերների վեճի առիթ դարձավ։ Մուսայի փնտրտուքների մեջ Քլայվը գնում է լճափ, որտեղ ականատես է լինում հնարավոր բռնաբարության, սակայն խորացված աշխատանքի մեջ, նա կնոջը ցույց չի տալիս օգնություն։ Վերադառնալով Լոնդոն, Քլայվը կիսվում է Վերնոնի հետ։ Վերջինս մեղադրում է Քլայվին վախկոտության համար և նրանք նորից վիճում են։ Այդ ժամանակ՝ «կրքոտ» նկարների հրապարակումից մեկ օր առաջ, Գարմոնի կինը մամլո ասուլիս է հրավիրում, որտեղ մեղադրում է Վերնոնին, պաշտպանում՝ իր ամուսնուն։ Սրանից հետո Վերնոնը զրկվում է աշխատանքից։ Բարկությունից հայտնում է ոստիկանությանը, որ Քլայվը հետևել է բռնաբարության, սակայն ոչինչ չի արել։ Քլավյը, ով շեղվում է աշխատանքից Վերնոնի հետ հարաբերությունների սրման պատճառով, իր վարքի մեջ բացթողմուներ է կատարում։ Հասնելով Ամստերդամ, որտեղ Կոնսերտգեբաուում տեղի էր ունենում նվագախմբի փորձը, Քլայվը նկատում է, որ իր աշխատանքը թերի է կատարել և դրա համար մեղադրում է Վերնոնին։ Վերջինս էլ գալով Քլայվի հետևից հանդիպում է իր նախկին ընկերոջը հյուրանոցում՝ ճաշկերույթի ժամանակ։ Իրենց սեփական անհաջողություններից հուսահատված, նրանք հետևում են իրենց պայմանին, որը կնքել էին Մոլլիի թաղումից հետո։ Գաղտնի կերպով պատվիրում են էվտանազիա միմյանց համար և մահանում են հյուրանոցի սենյակում։ Գարմոնին և Ջորջը ուղեկցում են նրանց դիակները Լոնդոնում, որտեղ Ջորջը հայտնում է Վերնոնի այրուն, որպեսզի հայտնի իր ամուսնու մահվան մասին։ Օդանավակայանում նրանք իմանում են, որ դա ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ փոխադարձ սպանություն։

Քննադատություն

Որոշ հրատարակչություններ, որոնցից են The New York Times-ը, The Times-ը, The Sunday Telegraph-ը, Sunday Times-ը և FAZ-ը[1], աշխատանքի հանդեպ արտահայտվել են դրական կերպ և կողմ են եղել դրա Բուքերյան մրցանակով պարգևատրվելուն։ Deutsche Welle-ը նկարագրում է վեպը այսպես․ «Դաժան պատմություն իշխանությունների և մամուլի մեխանիզմների, ինչպես նաև բոլոր մարդկային արժեքների կորսի մասին»[2] С другой стороны, многие критики не разделили мнения букеровского комитета и резко оценили роман. Publishers Weekly счёл концовку неудачной и назвал роман далеко не самым лучшим в творчестве Макьюэна. Library Journal также охарактеризовал развязку «Амстердама» как неубедительную.[3] Մյուս կողմից, շատ քննադատներ չեն կիսել բուքերյան հանձնաժողովի որոշումը և կտրուկ են գնահատալ վեպը։ Publishers Weekly-ը վեպի ավարտը համարում էր անհաջող և պնդում էր, որ վեպը Մաքյուենի գործունեության մեջ ամենալավ գործերից չէ։ Library Journal-ը նույնպես բացասաբար արտահայտվեց վեպի մասին՝ ասելով, որ «Ամստերդամը» անհամոզիչ էր[3]։

Թարգմանություն

Վեպը ռուսերեն է թարգմանվել Վիկտոր Գոլիշեվի կողմից և հրատարակվել է «Անկախ ամսագիր»(1999), «Ռոսմեն»(2003) և «Էքսմո» հրատարակչությունների կողմից(2008)։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ