«Արթուր Ջեյմս Բալֆուր»–ի խմբագրումների տարբերություն

չ
չ
 
== Բալֆուրը և հայկական հարցը ==
1915-1920 թվականներին բազմիցս հանդես է եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, սակայն, լինելով իր կառավարության քաղաքականության կենսագործողը, ոչ մի գործնական քայլ չի կատարել հանուն հայկական հարցի լուծման։ Արևմտահայերի ծանր կացության փաստն օգտագործել է [[Մեծ Բրիտանիա]]յի և դաշնակից տերությունների իմպերիալիստականվարած քաղաքականությունը արդարացնելու նպատակով։ 1917 թվականի դեկտեմբերի համաձայնվում է պատերազմում [[Թուրքիա]]յի դեմ հայկական կամավոր, ջոկատներն օգտագործելու առաջարկությանը, նրանց ֆինանսապես օժանդակելուն, իր կառավարության մյուս անդամների հետ այդ խնդրի շուրջ բանակցություններ վարել [[Պողոս Նուբար]]ի հետ։ [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստան]]ի մանդատը [[ԱՄՆ]]-ին տալու առաջին առաջարկողներից էր։ Մասնակցել է 1918 թվականի [[Մուդրոսի զինադադար]]ի պայմանների մշակմանը։ Պայմանագրի կնքումից հետո հայտարարել է. որ հաշտության կոնֆերանսում կպայքարի Հայաստանի լրիվ անկախության համար։ 1918 թվականի նոյեմբերին Համայնքների պալատում Բալֆուրը պնդել է, որ հայերի ազատագրումը Մեծ Բրիտանիայի մերձավոր-արևելյան քաղաքականության կարևոր մասն է։ 1920 թվականի նոյեմբերին դիմել Է [[Ազգերի լիգա]]յի Գերագույն խորհրդին առաջարկությամբ, որպես իբրև [[հայկական հարց]]ի լուծման հնարավոր միջոց, Ազգերի լիգան ինքը վերցնի Հայաստանի մանդատը։
 
== Ծանոթագրություններ ==
23 332

edits