«Թուրք-հայկական պատերազմ (1920)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 35.
1919 թվականի գարնանը թուրքական բանակը պատրաստ էր արշավել ՀՀ-ի վրա, սակայն [[խորհրդային Ռուսաստան]]ը, որն այդ ժամանակ անցանկալի էր համարում նման պատերազմը, պատրաստականություն հայտնեց միջնորդ լինել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործում։ 1920 թվականի ամռանը խորհրդային կառավարությունը առանձին առանձին բանակցեց [[Լևոն Շանթ]]ի գլխավորած հայկական և Բեքիր Սամիի թուրքական պատվիրակությունների հետ, աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը. ինչը հաջողություն չունեցավ։ Թուրքական կողմը պնդեց ՀՀ-ի վրա արշավելու անհրաժեշտությունը՝ պատճառաբանելով, որ եթե կարճ ժամանակում [[Նախիջևան]]ի վրայով կապ չստեղծվի [[Ադրբեջան]]ի և այնտեղ գտնվող կարմիր բանակի հետ, ապա թուրքական ազգայնական շարժումը կկործանվի։ Բեքիր Սամին պահանջեց խորհրդային Ռուսաստանի թեկուզև բանավոր համաձայնությունը, որպեսզի թուրքերը գրավեն Սարիղամիշն ու Շահթախթին։ Այդ պայմաններում Սևրում օգոստոսի 10-ին կնքվեց [[Սևրի պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագիր]]ը, որով Անտանտի երկրները և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։ Խորհրդային կառավարությունը 1920 թվականի օգոստոսի 2-րդ կեսին համաձայնեց Բեքիր Սամիի առաջարկին և նույնիսկ Թուրքիային ցուցաբերեց զգալի օգնություն (10 միլիոն ռ. ոսկով, մեծ քանակությամբ զենք և զինամթերք)։ ՀՀ-ի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստական աշխատանք տարավ [[1914]] թվականի սեպտեմբերին [[Բաքու|Բաքվում]] գումարված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում (որը հայկական հարցի լուծումը, հայկական պետականության վերականգնումը համարեց «իմպերիալիստ դաշնակների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ»)։ Բացի այդ, թուրքական էմիսարները ՀՀ-ում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ «իմպերիալիստների գործակալ» դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին բոլշևիկները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։ Նույնպիսի պրոպագանդա էին մղում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով հայերի մեջ խոր արմատներ նետած ավանդական ռուսասիրությունից և հավատից՝ թե փրկությունը գալու է Ռուսաստանից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները ՀՀ-ում բնակվող մուսուլմաններին հրահրում էին ելույթների ՀՀ գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։
 
1919 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ ՀՀ-ն սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ [[Սեպտեմբերի 22]]-ին թուրքական զորքերը [[Քյազիմ ԿարաբեքիրիԿարաբեքիր]]ի գլխավորությամբ ներխուժեցին ՀՀ սահմանները’ շարժվելով Օլթիի, Սարիդամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ։ Թուրքական և բոլշևիկյան պրոպագանդայի պատճառով քայքայված, կազմալուծված, դասալքությամբ թուլացած, երբեմնի մարտական և ուժեղ հայկական բանակը նահանջեց։ ՀՀ-ի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց Անտանտի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող մեծ տերությունները մերժեցին որևէ օգնություն։ [[Սեպտեմբերի 29]]-ին թուրքական զորքերը գրավեցին [[Սարիղամիշ]]ը և [[Կաղզվան]]ը, հոկտեմբերի 30]]-ին՝ Կարսը, [[նոյեմբերի 7]]-ին՝ Ալեքսանդրապոլը, [[նոյեմբերի 12]]-ին՝ Ադինը։ [[Նոյեմբերի 15]]-ին ՀՀ կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 9-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվեց [[Ալեքսանդրապոլի պայմանագիր]]ը, որն իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1919 թվականի [[նոյեմբերի 29]]-ին ՀՀ տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային իշխանություն, և ՀՀ կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։
 
Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արևելյան հատվածին։ Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր՝ պատճառելով 20 միլիոն ռուբլի (ոսկով) վնաս։