«Ուինսթոն Չերչիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 50.
Հետո երբ 1896 թվականի հոկտեմբերին նրա զորամասը ուղարկվում է [[Հնդկաստան]]՝ [[Բանգալոր]] քաղաք, Չերչիլը շատ է զբաղվում ընթերցանությամբ, փորձելով լրացնել համալսարանական կրթության պակասը և դառնում է հմուտ [[Պոլո(խաղ)|պոլո]] խաղացող՝ զորամասային թիմում։
 
Մոտ մեկ տարի Բանգալորում ծառայելուց հետո, նա ցանկություն է հայտնում միանալ [[Հնդկաստան]]ի հյուսիս արևմուտքում, Մալականդ լեռնային շրջանում, [[փուշթուններ|փուշթուն]]ական ցեղերի դեմ պայքարող բրիտանական զինվորական արշավախմբային կորպուսին, այս հարցում նույնպես նրան օգնության է հասնում նրա մոր՝ լեդի Ռենդոլֆի կապերը բարձրաշխարհիկ շրջապատում։<ref>{{cite web|url=http://arthursclassicnovels.com/arthurs/churchill/mkdff10.html|title=The Story Of The Malakand Field Force&nbsp;– An Episode of Frontier War|author=Sir Winston S. Churchill|work=arthursclassicnovels.com|accessdate= մարտի 17, 2007|archiveurl=http://web.archive.org/web/20070714183801/http://arthursclassicnovels.com/arthurs/churchill/mkdff10.html|archivedate=հուլիսի 14, 2007|deadurl=yes}}</ref> Այս ռազմական գործողությունների ընթացքում, որ ավելի վտանգավոր ու դաժան էր քան [[Կուբա]]յում, Չերչիլն աչքի է ընկնում խիզախությամբ, նա այդ մասին գրում է մորը, - «Այս աշխարհում, ավելի շատ ես ձգտում եմ ձեռք բերել քաջի համբավ, քան որևէ այլ բանի»: Իսկ իր տատիկին՝ հերցոգուհիՄարլբորոյի Մարլբորոինդքսուհուն ուղղված նամակում, նա քննադատում է այս գործողությունների անիմաստությունն ու երկկողմանի դաժանությունը, -
 
''«Փուշթունները կտտանքի են ենթարկում վիրավորներին և խոշտանգում սպանվածներին: Զինվորները չեն խնայում իրենց ձեռքն ընկած ոչ մի հակառակորդի, վիրավոր լինեն, թե ոչ: Զինվորական հիվանդանոցներն ու պահակախմբերը թշնամու համար հանդիսանում են հատուկ թիրախ, իսկ մենք ոչնչացնում ենք նրանց խմելու ջրի ջրամբարները, որոնք նրանց համար ամռանը ջուր ստանալու միակ միջոցն են, և օգտագործում ենք նրանց դեմ նոր «[[Դում-դում]]» փամփուշտները՝ որոնց ազդեցությունը սարսափելի է: