«Ուինսթոն Չերչիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 88.
 
=== Հարավաֆրիկյան պատերազմը որպես Չերչիլի քաղաքական կարիերայի ոստնակ ===
Հենց հարավ-աֆրիկյան պատերազմը դարձավ այն ոստնակը կամ տրամպլինը, որն առաջ մղեց երիտասարդ Չերչիլին՝ ի վերջո դաչձնելով 20-րդ դարի բրիտանական և ընդհանրապես համաշխարհային քաղաքականության ականավոր դեմքերից մեկը: Փոքր-ինչ ավելի մանրամասնելով այդ պատերազմին նրա մասնակցության որոշ պահեր, կարելի է նկատել, որ Չերչիլը բարդ և երբեմն, որոշ չափով հակասական կերպար էր: Նա [[Անգլո-բուրական երկրորդ պատերազմ|Անգլա-բուրական երկրորդ պատերազմին]], ինչպես հայտնի է, մասնակցում էր որպես «Մորնինգ փոսթ» անգլիական թերթի [[ռազմական թղթակից]]: Նա ուներ բրիտանական բանակի [[լեյտենանտ|լեյտենանտի]] կոչում: Երբ [[բուր|բուրերի]] հետ [[մարտական բախում|մարտական բախումներից]] մեկի ժամանակ մասնակիորեն շարքից դուրս եկավ բրիտանական [[զրահագնացք]] «Երկարավարս Մերին», Չերչիլը [[գերի]] ընկավ բուրերի մոտ, որոնք նրան ուղարկեցին [[Պրետորիա]]: 1989 թվականի դեկտեմբերին Չերչիլին հաջողվեց փախուստի դիմել [[գերություն|գերությունից]]: Սակայն դրա համար նա խաբեության դիմեց. ստեց իր հայրենակցին՝ բրիտանական «Երկարավարս Մերի» [[զրահագնացքի հրամանատար]]՝ [[կապիտան]] [[Ալմեր Հոլդեյն|Ալմեր Հոլդեյնին]] (հետագայում Ալմեր Հոլդեյնը դարձավ [[բրիտանական բանակ|բրիտանական բանակի]] [[գեներալ-մայոր]]): Բանն այն է, որ Չերչիլն ու Հոլդեյնը պայմանավորվել էին միասին փախուստի դիմել: Արդյունքում Հոլդեյնին հաջողվեց փախուստի դիմել ընդամենը սոսկ երեք ամիս անց՝ 1900 թվականի մարտին: Գերությունից փախած Չերչիլը՝ բրիտանացիների՝ [[ճարտարագետ]] Հովարդի և [[շոգեքարշի մեքենավար]] Դենիել Դյուսնափի օգնությամբ [[երկաթուղի|երկաթուղով]] հասավ [[Պորտուգալիա|Պորտուգալիային]] պատկանող [[Մոզամբիկ]] [[գաղութ]]: Այստեղից Չերչիլը դարձյալ վերադարձավ Անգլա-բուրական պատերազմի [[ռազմաբեմ]]: Բուրերը գերությունից փախուստի դիմած Չերչիլի գլխի համար նշանակեցին պարգև՝ գլխագին՝ 25 բրիտանական ֆունթի չափով: Այդ մասին տպարանային հայտարարությունը Չերչիլը մինչև կյանքի վերջը պահում էր իր աշխատասենյակի պատին՝ շրջանակի մեջ դրված՝ ապակու տակ: Ռազմական թղթակցի հաջող փախուստը թնդաց աշխարհով մեկ, և հենց դրա շնորհիվ Չերչիլը ընտրվեց բրիտանական խորհրդարանի անդամ ու գրեց իր ռազմական հետաքրքիր հուշերը հարավաֆրիկյան պատերազմի մասին: Պատմաբաններից ոմանց կարծիքով, հենց Չերչիլի մասնակցությունը անգլա-բուրական պատերազմին և հաջող փախուստը բուրական գերությունից հանդիսացան իր հետագա քաղաքական կարիերայի հիմքը: Ի դեպ, «Երկարավարս Մերի» զրահագնացքը դրանից հետո սկսեցին կատակով անվանել «Ուինսթոն Չերչիլի մահացու ծուղակ»:
 
== Քաղաքական կարիերան մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը` 1900–1939 ==