«Ուինսթոն Չերչիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 79.
1899 թվականի հուլիսին, պառլամենտի անդամ [[Ռոբերտ Ասքրոֆթ]]ն առաջարկում է Չերչիլին ներկայացնել իր թեկնածությունը առաջիկա ընտրություններին, որպես Պահպանողական կուսակցության թեկնածու՝ [[Օլդհեմ]]ի շրջանից։ Չերչիլի առաջին քաղաքական փորձը հաջողությամբ չի պսակվում, ընտրություններում հաղթում է Լիբերալ կուսակցությունը։
 
Նույն թվականի աշնանը հարավային Աֆրիկայի մի քանի հանրապետությունների հետ բրիտանական կառավարության հարաբերությունների սրումը հանգեցնում է [[ԱնգլաԱնգլո-բուրական երկրորդ պատերազմ|Անգլա-բուրական երկրորդ պատերազմին]]ին: Սեպտեմբերի 18-ին նա «Դեյլի մեյլ» թերթից առաջարկություն է ստանում՝ որպես զինվորական թղթակից մեկնել հարավային Աֆրիկա, սակայն Չերչիլը, դեռ չպատասխանած նրանց առաջարկին, դիմում է «Մորնինգ փոսթ» օրաթերթին, որը և շտապում է Չերչիլին այն ժամանակներում չլսված, մեծ գումար վճարել։<ref name=holmes1/> Ընդունելով «Մորնինգ փոսթ» թերթի առաջարկը՝ Չերչիլը, հոկտեմբերի 18-ին, պատերազմն սկսվելուց երկու օր հետո, մեկնում է Աֆրիկա։
 
Արդեն Աֆրիկայում, նոյեմբերի 15-ին, Չերչիլը [[զրահապատ գնացք]]ով մեկնում է [[տեղազննում|տեղազննության]], որը ղեկավարում էր [[կապիտան]] Հոլդեյնը՝ ({{lang-en|Haldane}}), ում արդեն նա ծանոթ էր Մալականդից։ Գնացքը [[բուրեր]]ի ({{lang-nl|boeren}} - գյուղացիներ, {{lang-en|boer}}) կողմից հայտնաբերվում և ենթարկվում է հրետակոծության, հիսունին մոտ զինվոր գերի են ընկնում, այդ թվում նաև կապիտան Հոլդեյնը և Չերչիլը։ Գերությունից նրա անհաջող փախուստի փորձից հետո նրան ուղարկում են ռազմագերիների ճամբար, որը տեղակայված էր [[Պրետորիա]]յի Պետական բարձրագույն դպրոցում։ Դեռ մեկ ամիս չանցած՝ դեկտեմբերի 12-ին Չերչիլը, կապիտան Հոլդեյնը և սերժանտ-մայոր Բրուկին դիմում են փախուստի, բայց միայն նրան է հաջողվում ժամապահներից աննկատ անցնել, որի համար, Չերչիլին հետո անհիմն մեղադրում են ընկերներին լքելու մեջ, սակայն հետո, 1912 թ, նա դատավարություն է սկսում ընդդեմ «Բլեքվուդս Մեգըզին» ամսագրի՝ մեղադրելով զրպարտության մեջ։ Ամսագիրն ստիպված է լինում տպագրել հատուկ հոդված և ներողություն խնդրել<ref name=holmes1/>:
 
Փախչելով ճամբարից՝ Չերչիլը ապրանքատար [[գնացք]]ով աննկատ հասնում է Ուիթբանկ, որտեղից անգլիացի ինժեներ Դենիել Դյուսնափի ({{lang-en|Daniel Dewsnap}}) օգնությամբ գաղտնի անցնում է սահմանը։ Փախուստը Չերչիլին դարձնում է հայտնի, նա ստանում է պառլամենտումբրիտանական խորհրդարանում իր թեկնածությունն առաջադրելու մի քանի առաջարկ, նաև՝ Օլդհեմի ընտրազանգվածի խոստումը, որ նրան կընտրեն անկախ քաղաքական հայացքներից<ref name=holmes1/>, բայց Չերչիլը նախընտրում է մնալ բանակում, ստանում է [[թեթև հեծելազոր|թեթև հեծելազորի]] [[լեյտենանտ|լեյտենանտի]] պաշտոն՝ նաև շարունակելով աշխատել, որպես «Մորնինգ փոսթ»-ի հատուկ թղթակից։
 
Չերչիլն այդ պատերազմում շատ մարտերի է մասնակցում, մարտերում դրսևորած արիության համար [[Համիլտոն Յան|գեներալ Համիլտոնն]] նրան ներկայացնում է [[Վիկտորիայի Խաչ]]ով պարգևատրման, բայց քանի որ Չերչիլն արդեն պաշտոնից հրաժարվել էր՝ չի պարգևատրվում<ref name="Centre-Hussars">[http://www.winstonchurchill.org/learn/biography/the-soldier/lt-churchill-4th-queens-own-hussars Lt Churchill: 4th Queen's Own Hussars], The Churchill Centre. Retrieved 28 August 2009.</ref>: 1900 թվականին Չերչիլն «Դանոթար Քասլ» փոստատարային նավով վերադառնում է [[Անգլիա]], այն նույն նավով, որով ութ ամիս առաջ մեկնել էր հարավային Աֆրիկա<ref name=autogenerated1>{{cite web|url=http://www.winstonchurchill.org/images/finesthour/Vol.01%20No.127.pdf|title=FinestHour|accessdate= օգոստոսի 28, 2009|format=PDF|work=Journal of the Churchill Center and Societies, Summer 2005}}{{dead link|date=April 2011}}</ref>:
 
=== Հարավաֆրիկյան պատերազմը որպես Չերչիլի քաղաքական կարիերայի տարմպլին ===
Չերչիլը [[Անգլո-բուրական երկրորդ պատերազմ|Անգլա-բուրական երկրորդ պատերազմին]] մասնակցում էր որպես անգլիական թերթի [[ռազմական թղթակից]]: Նա ուներ բրիտանական բանակի [[լեյտենանտ|լեյտենանտի]] կոչում: Երբ [[բուր|բուրերի]] հետ [[մարտական բախում|մարտական բախումներից]] մեկի ժամանակ մասնակիորեն շարքից դուրս եկավ բրիտանական [[զրահագնացք]] «Երկարավարս Մերին», Չերչիլը [[գերի]] ընկավ բուրերի մոտ, որոնք նրան ուղարկեցին [[Պրետորիա]]: 1989 թվականի դեկտեմբերին Չերչիլին հաջողվեց փախուստի դիմել [[գերություն|գերությունից]]: Սակայն դրա համար նա խաբեության դիմեց. ստեց իր հայրենակցին՝ բրիտանական «Երկարավարս Մերի» [[զրահագնացքի հրամանատար]]՝ [[կապիտան]] [[Ալմեր Հալդեյն|Ալմեր Հալդեյնին]] (հետագայում Ալմեր Հալդեյնը դարձավ [[բրիտանական բանակ|բրիտանական բանակի]] [[գեներալ-մայոր]]): Բանն այն է, որ Չերչիլն ու Հալդեյնը պայմանավորվել էին միասին փախուստի դիմել: Արդյունքում Հալդեյնին հաջողվեց փախուստի դիմել միայն երեք ամիս անց՝ 1900 թվականի մարտին: Գերությունից փախած Չերչիլը՝ բրիտանացիների՝ [[ճարտարագետ]] Հովարդի և [[շոգեքարշի մեքենավար]] Դյուսնապի օգնությամբ [[երկաթուղի|երկաթուղով]] հասավ [[Պորտուգալիա|Պորտուգալիային]] պատկանող [[Մոզամբիկ]] [[գաղութ]]: Այստեղից Չերչիլը դարձյալ վերադարձավ Անգլա-բուրական պատերազմի [[ռազմաբեմ]]: Բուրերը գերությունից փախուստի դիմած Չերչիլի գլխի համար նշանակեցին պարգև՝ գլխագին՝ 25 բրիտանական ֆունթի չափով: Այդ մասին տպարանային հայտարարությունը Չերչիլը մինչև կյանքի վերջը պահում էր իր աշխատասենյակի պատին՝ շրջանակի մեջ դրված՝ ապակու տակ: Ռազմական թղթակցի հաջող փախուստը թնդաց աշխարհով մեկ, և հենց դրա շնորհիվ Չերչիլը ընտրվեց բրիտանական խորհրդարանի անդամ ու գրեց իր ռազմական հետաքրքիր հիշողությունները: Պատմաբաններից ոմանց կարծիքով, հենց Չերչիլի մասնակցությունը անգլա-բուրական պատերազմին և հաջող փախուստը բուրական գերությունից հանդիսացան իր հետագա քաղաքական կարիերայի հիմքը: Ի դեպ, «Երկարավարս Մերի» զրահագնացքը դրանից հետո սկսեցին կատակով անվանել «Ուինսթոն Չերչիլի մահացու ծուղակ»:
 
== Քաղաքական կարիերան մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը` 1900–1939 ==