«Ուինսթոն Չերչիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 106.
1905 թ դեկտեմբերի 12-ին Չերչիլը նշանակվում է բրիտանական գաղութների գործերով նախարարի տեղակալ, նախարարն այդ ժամանակ [[լորդ]] Էլջինն էր, իսկ կառավարության վարչապետը՝ [[Հենրի Քեմփբել-Բաներման]]ը: Այդ պաշտոնում Չերչիլն զբաղվում է բուրական պետությունների սահմանադրությունների մշակմամբ։
 
Մի քանի տարի անց 1908 թ. ապրիլի սկզբին, Հենրի Քեմփբել-Բաներմանը հիվանդության պատճառով դժվարանում է կատարել վարչապետի իր պարտականությունները, որի հետևանքով [[Ֆինանսների և էկոնոմիկայի կանցլեր (Մեծ Բրիտանիա)|Ֆինանսների և էկոնոմիկայի կանցլեր (նախարար)]] [[Հերբերտ Ասքուիթ]]ը նշանակվում է վարչապետ, իսկ Առևտրի և արդյունաբերության նախարար [[Դեյվիդ Լլոյդ Ջորջ]]ը նշանակվում է Ֆինանսների և էկոնոմիկայի կանցլեր, արդյունքում Չերչիլը նշանակվում է նոր պաշտոնի՝ Առևտրի և արդյունաբերության նախարար։ Դեյվիդ Լլոյդ Ջորջը, ինչպես և Չերչիլը, նույնպես դեմ էր կառավարության ռազմական ծախսերի ավելացման բանաձևին, սակայն նրա և Չերչիլի ջանքերը միշտ չէ, որ հաջողություն էին ունենում։ Չերչիլն այսպես է նկարագրում ռազմանավերի շինարարության մի պատվեր.
 
''«Ելքը բնորոշ էր և միևնույն ժամանակ՝ զվարճալի: Ծովակալությունը պահանջում էր վեց գծանավ, իսկ տնտեսագետները առաջարկում էին միայն չորսը, ի վերջո մենք որոշեցինք արտադրել ութ նավ»:''