«Ադրբեջանցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== Անվան ծագումը *== +== Անվան ծագում ==))
Քանի որ ադրբեջանցի անվանումը որպես էթնիկ ինքնանուն և արտանուն սկսել է գործածվել սկսած 1936 թ [[ԽՍՀՄ]] կենտկոմի որոշումով, որը վերաբերվում էր միայն ներկայիս [[Ադրբեջանական Հանրապետություն|Ադրբեջանին]], ապա չի կարելի որևէ այլ երկրի վարչական մաս համարվող տարածքի բնակիչներին պաշտոնապես անվանել այս կամ այն կերպ, իսկ Հյուսիսային և Հարավային Ադրբեջանները միմյանցից բաժանվել են 1804 - 1813 թվականների [[Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)|ռուս-պարսկական պատերազմի]] արդյունքում. 1813 թ հոկտեմբերի 12(24) կայացած [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի հաշտության պայմանագրի]] համաձայն՝ այսինքն Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող թուրքալեզու ժողովուրդին ադրբեջանցիներ համարելը քաղաքական դիրքորոշում է։
 
== Ժողովրդի ծագումըծագում ==
Ժամանակակից իմաստով «ադրբեջանցի» էթնանուն չի եղել մինչև «Ադրբեջան» վարչաքաղաքական հասկացողության հաստատաումը։ Այժմյան ''ադրբեջանցի'' անունը կրող ժողովուրդի տարբեր հատվածները(տարածքային իմաստով) և տարբեր ցեղերը ու ցեղախմբերը մինչև քսաներորդ դարի սկիզբը կոչվել են տարբեր տեղանուններով ու ցեղանուններով՝ ''այրումներ, փադարներ, շահսևաններ, ջինլիներ, ջուանշերներ, շամշադիլներ'' և այլն<ref name="book" />։ Այս ցեղախմբերի միջև եղած կարևորագույն ընդհանրությունը դավանությունն էր, ուստի և որպես ինքնանուն և արտանուն գործածական էր նաև «մուսուլման» որակավորումը։ Ծագումնաբանական անվանումով կիրառվում էր նաև թաթար, կովկասյան թաթար և թուրք անվանումները։ Որոշ շրջաններում այդ թվում նաև հայության միջավայրում ադրբեջանցիներին ընդունված էր կոչել ազերիներ կամ ազերի թուրքեր։ Այս էթնանունը իբրև վերապրուկ գալիս է [[Ատրպատական]]ի բնիկների՝ ''ազերի'' արաբական հորջորջումից, բայց պետք է նկատի ունենալ, որ բնիկ ազերիները ունեցել են իրանական ծագում և խոսել են հյուսիսիրանական ազերի լեզվով։ Ազերի լեզուն տակավին գործածական է եղել 14-15-րդ դարերում, այս լեզվի առանձին բառեր, նախադասություններ վկայված են միջնադարյան պատմիչների երկերում(Բալազորի, Մուկադղասի, Մասուդի և այլն), ինչպես նաև [[Ասադի Թուսի]]ի «Պարսից բառագրքում»(11-րդ դար)<ref name="book" />։ Ադրբեջանցի ժողովրդի կազմավորումը տարբէր պարագաներում է ընթացել [[Ատրպատական]]ում և այժմյան [[Ադրբեջան]]ի տարածքում<ref name="book" />։ [[Արաքս]]ից հարավ աստիճանաբար թուրքալեզու դարձող ժողովուրդը երբեմնի մարերի, պարսիկների, հրեաների, ասորիների ու հայերի հետնորդներն էին, որոնք միաձուլվել են 11-դարից սկսած Միջին Ասիայից այստեղ թափանցող [[սելջուկներ]]ի, [[թաթարներ]]ի ու [[թուրքմեններ]]ի հետ(Սելջուկների, Մոնղոլ-թաթարական, Լենկ-Թեմուրի արշավանքները և այլն)։ Իսկ [[Շիրվան]]ում([[Կուր]] գետից հյուսիս, պատմական [[Աղվանք]]) և [[Առան]]ում(Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքը՝ [[Պատմական Հայաստան]]ի Ուտիք և Արցախ նահանգները և Սյունիքի հարավը) նշանակալի էր մարզպանական Աղվանքի տեղաբնիկ ցեղերի, ու նաև արաբների, իսլամ ընդունած հայերի, վրացիների, ուտիների միախառնումը թյուրքական սելջուկ, թաթար և այլ ցեղերի հետ<ref name="book" />։ Մեծ կարևորություն ունի նաև ազգային նկարագիր ունեցող էթնիկ խմբերի բռնագաղթեցումը դեպի այլ տարածքներ, որով և ավելի արագացվում էր տեղաբնիկների թուրքացումը և ուծացումը։ Ադրբեջանցիների կազմավորումը ուղեկցվել է թյուրքալեզու քոչվոր ցեղերի լեզվի, դավանանքի, և սովորությունների պարտադրումով։ Նոր էթնոսի կազմավորումը պայմանավորված է նաև [[իսլամ]]ի հանգամանքով և այս առումով ադրբեջանական միջավայրում մինչև 20-րդ դարի 30-ական թվականները իսլամ դավանելը դիտվել է իբրև էթնիկական հատկանիշ, փոխարինվել է էթնանվանը։
 
32 212

edits