«Մեսրոպ Մաշտոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 19.
Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր։
 
== Հայ գրերի ստեղծումըստեղծում ==
Հայոց գրերի ստեղծման վերաբերյալ առկա են բավականին հակասական կարծիքներ՝ չնայած հիմնականում գերակշռում է դասական մոտեցումը, ինչը ենդթադրում է, որ Մեսրոպ Մաշտոցը հանդիսանում է հայերեն այբուբենի ստեղծողը։ Հետաքրքիր և զարգացող մոտեցում է նաև այն, որ Մաշտոցը ոչ թե ստեղծել է հայոց այբուբենը, այլ վերականգնել այն։
 
Տող 26.
Թեև [[քրիստոնեություն]]ը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և [[301]] թ. [[Քրիստոնեության ընդունումը Հայաստանում|դարձել պետական կրոն]], բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր [[քրիստոնյա]], երկրում եղած աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հունարեն կամ [[ասորերեն]] էին, [[ժամերգություն]]ները և [[ծես]]երը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը [[Աստվածաշունչ]]ը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես [[բանավոր]] թարգմանում էր [[հայերեն]]՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ [[Գողթն]]ում կատարած [[քարոզչություն]]ը Մաշտոցի մեջ հաստատեց հայերեն [[գիր]] ու [[գրականություն]] ունենալու հրատապ կարևորությունը։ Կային այդ որոշումն ընդունելու նաև այլ ծանրակշիռ պատճառներ։ [[387]] թ. Բյուզանդիայի և [[Պարսկաստան]]ի միջև երկու մասի բաժանված Հայաստանի [[Արևելյան Հայաստան|արևելյան]] և [[Արևմտյան Հայաստան|արևմտյան]] մասում թեև պահպանվում էր հայոց թագավորությունը, բայց պարսկական ազդեցությունն օրավուր մեծանում էր։ Երկրի արևմտյան մասում, որը միացված էր [[Բյուզանդիա]]յին, վերացված էր հայոց թագավորությունը, [[եկեղեցի]]ն ենթակա էր [[Հունական եպիսկոպոսությունը|հունական եպիսկոպոսությանը]], եկեղեցու և պետական լեզուն [[հունարեն]]ն էր։ Հայաստանի երկու մասերի միմյանցից օտարացումը սպառնում էր երկրի և ժողովրդի ամբողջությանը, վերահաս էր դառնում հայության ձուլման վտանգը, ամբողջ երկրում [[դպրոց]]ների, [[համալսարան]]ների լեզուն հունարենն էր, մասամբ [[ասորերեն]]ը, [[եկեղեցական]]ների զգալի մասը [[հույն]]եր ու [[ասորի]]ներ էին, հայ հոգևորականության որոշ մասը հունախոս էր։
 
==== Հայ գրերի ստեղծման անհրաժեշտությունըանհրաժեշտություն ====
Արևմտյան շատ գավառներում հունարենն ու հունական կենցաղը արմատանում էին հայ ընտանիքներում։ Արքունիքում պաշտոնավարելիս և հետո Մաշտոցը կանխազգացել էր հայկական ինքնուրույն պետության մոտալուտ անկումը։ «Տեսնելով, որ հայոց թագավորության վերջը հասել է, Մեսրոպը (երկրի) խռովություններն իր համբերության նյութ դարձրեց» ([[Մովսես Խորենացի]], [[Պատմություն Հայոց]], 1968 թ.)։
 
Տող 42.
Սահակ Պարթևի երաշխավորությամբ, թագավորի հրամանով այս անգամ Մաշտոցը իր աշակերտ-օգնականների հետ մի խումբ մանուկներ առած, ուղևորվում է Ասորիք։ Լինում է Ամիդ, ապա Եդեսիա քաղաքներում, հայոց գրերի մասին խորհրդակցում ասորի հոգևորականների հետ, բայց ապարդյուն։ Մանուկների մի մասին ասորական կրթություն է տալիս Եդեսիայում, մյուսին ուղարկում ավելի հյուսիս Սամոսատ՝ հունական կրթության։ Եդեսիայում Մաշտոցը ստեղծագործական երկունք ապրեց, «… նա շատ նեղություններ քաշեց իր ազգային մի բառի օգնություն գտնելու համար»
 
==== Հայերեն հնչյունական համակարգի ստեղծումըստեղծում ====
Մաշտոցը 405-ին ստեղծում է հայերենի հնչյունական համակարգը ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նշանագրեր»։ Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորում է՝ օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100)։ Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսուցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները, որի առաջին նախադասությունը նաև մեսրոպատառ առաջին նախադասությունն էր.
{{Cquote|''{{lang|hy|[[wikt:ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ|Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ]]։}}|||''[[Սողոմոնի առակներ]]'', 1:2.}}
 
=== Հայ դպրության հիմնադրումըհիմնադրում ===
Հայոց գրերը ստեղծելիս Մաշտոցը պետք է լուծեր մի շարք բարդ խնդիրներ, որոնցից էին Հայաստանի ավելի քան 300 հազար կմ քառակուսի տարածքում խոսվող բարբառների պայմաններում միասնական գրական հայերենի համար հնչյունական կանոնի որոշումը, գրության ձախից աջ (ինչպես հունարենում) և աջից ձախ (ինչպես ասորերենում) եղած տարբերակներից մեկն ընտրելը, ձայնավորների համար տառեր ունենալու թե չունենալու և կամ ձայնավորների համար հավելանշումներով (դիակրիտիկ նշաններով) արտահայտելու հարցի լուծումը։ Հայերենի հնչյունային համակարգը որոշելից Մաշտոցը առավելապես նկատի առավ արքունիքում, նախարարական որոշ տներում, հոգևորականության շրջանում ձևավորված ծառայողական (ատենական) հայերենը, որը հենված էր արարատյան (ըստ այլ կարծիքների Տարոնի) խոսվածքի վրա և ինքը գործածում էր Սուրբ գիրքը բանավոր թարգմանելիս ու քարոզելիս։ Շրջանցելով խոսվածքային նեղ առանձնահատկությունները նա որոշեց բառակազմիչ հնչյունների (հնչույթների) իրական քանակը, հայերենի համար բացառեց վանկային և ձայնավորներ չունեցող գրային համարակարգերը, առաջնորդվեց մեկ հնչյունին (հնչույթին) մեկ գիր սկզբունքով, հայերենի յուրաքանչյուր հնչյունի համար ստեղծվեց մեկ նշանագիր (բացառություն էր «ու» հնչյունը, եթե այն երկբարբառային արտասանություն չուներ)։ Մաշտոցը իրավացիորեն հրաժարվեց տառերի ձայնային արժեքը փոխող կետերից ու գծիկներից յուրաքանչյուր դեպքում գերադասելով ունենալ առանձին տառ։ Այդպես ստեղծվեց 36 տառ, որոնց կիրառությունը ճշտեց Սողոմոնի առակները թարգմանելիս՝ որդեգրելով գրելու հորիզոնական առաջընթաց հարմարագույն եղանակը, դրեց հայերենի ուղղագրության հիմքը (օրինակ թեև ստեղծվել էր «ը» տառը, բայց, նկատի ունենալով համապատասխան հնչյունի հաճախակի գործածությունը հայերենում, «ը» տառի գրությունը սահմանափակող կանոն հաստատեց)։ Մաշտոցի ստեղծած գիրը և ուղղագրությունը դարձան ամենից լիարժեքը ժամանակի մյուս գրային համակարգերի շարքում և չհնացան անցած 1600 տարիներին։ Միջնադարում Մաշտոցի գրած տառերին ավելացան միայն «o» և «ֆ» տառերը։ Հետագայում արվել են մի քանի ուղղագրական փոփոխություններ (հատկապես արևելահայերենի համար՝ 1922, 1940)։
 
Մաշտոցը նորաստեղծ գրերով վերադառնում է հայրենիք։ Երկրում ծավալվում է թարգմանչաց շարժումը, որը լուսավորական-կրթական ընդարձակ ու երկարատև գործունեություն էր (երկրի բոլոր մասերում հայկական դպրոցների հիմնադրում, թարգմանական ծավալուն աշխատանք, հայ դպրության ստեղծում, եկեղեցու ու քարոզչության հայացում, հայ գրչության կենտրոնների ու գրադարանների հիմնում)։
 
=== Աստվածաշնչի թարգմանությունըթարգմանություն ===
Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցն աշակերտների հետ սկսել են [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] թարգմանությունը՝ մի մասն ասորերենից, մյուս մասը՝ հունարենից։ Մաշտոցը նախքան այդ իր քարոզչական գործունեության ժամանակ, բազմիցս բանավոր թարգմանած լինելով Աստվածաշնչի առանձին հատվածներ, դրանց զգալի մասն անգիր գիտեր, և մնում էր ստուգել ու գրի առնել նորագյուտ տառերով։ Կարճ ժամանակում Սուրբ գրքի հիմնական մասը թարգմանվել էր հայերեն և բազմացվել գրչությամբ։ Այդ ընթացքում թարգմանվել են նաև փիլիսոփայական, ժամանակագրական, բնագիտական և այլ բնույթի երկեր։
 
=== Հայ գրերի ուսուցման շրջագայություններըշրջագայություններ ===
{{Հայերենի այբուբեն}}
Տառերի գյուտից հետո Մաշտոցը իր օգնականների հետ շրջագայել է Հայաստանում, հավաքագրել աշակերտներ, հիմնել դպրոցներ, ինքը տվել հայերենի դասավանդման առաջին օրինակը, հիմնադրել վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության ու գիտության կենտրոն և օրինակ հետագա դարերում նորերը հիմնելու։
Տող 64.
Արևելյան Հայաստանում կատարած իր մի այլ (հինգերորդ) շրջագայության ժամանակ Մաշտոցն այցելել է Բուն Աղվանք (Կուր գետի ձախ ափին), ամենաբազմամարդ ցեղի գարգարացիների լեզվի համար տեղացի Բենիամին երեցի օգնությամբ ստեղծել տառեր («Նշանագրեր ստեղծեց գարգարացիների լեզվի համար» Խորենացի նույն տեղում), հիմնել դպրոցներ, սկիզբ դնել թարգմանչաց գործին։
 
=== Մաշտոցի և նրա աշակերտների գործունեությունըգործունեություն ===
[[Պատկեր:AM 10000 dram Au 2002 Alphabet b.png|մինի|աջից|250px|ՀՀ հուշադրամ‎]]
[[Պատկեր:Donald Knuth in front of statue St. Mesrop Mashtots (inventor of the Armenian, Georgian and Caucasian Albanian alphabets in the 4th century), Matenadaran, Yerevan, Armenia, June 2006, LA.jpg|մինի|աջից|250px|[[Դոնալդ Կնուտ]]ը Մեսրոպ Մաշտոցի արձանի առջև, հունիսի 9, 2006 թ․]]431 թ. Մաշտոցի աշակերտներ Ղևոնդ Վանանդենցին, Կորյունը, Եզնիկ Կողբացին և Հովսեփ Պաղնացին Կոստանդնուպոլսից բերել են Աստվածաշնչի Յոթանասնից կոչվող հունարեն կանոնները և այլ գրականություն։ Սկիզբ է առել Աստվածաշնչի նախնական շտապ (փութանակի) կոչվող թարգմանության համեմատական խմբագրումը, չեղած հատվածների թարգմանումը, որով ստեղծվել է Աստվածաշնչի հայտնի Սահակ-Մեսրոպյան հայերեն թարգմանական բնագիրը։ Շարունակելով թարգմանական և խմբագրական աշխատանքը՝ Մաշտոցը և Սահակ Պարթևը կազմել են հայ եկեղեցու Պատարագամատույցի, Ծիսարանի («Մաշտոցի»), ժամագրքի նախնական տարբերակները։ Մաշտոցը գրել է քարոզներ, ճառեր, ուղերձներ, կազմել է հունական երկերի մի ժողովածու, որը հետո ինքը թարգմանել է հայերեն, ըստ որոշ տվյալների խմբագրել է Գրիգոր Լուսավորչի «Հաճախապատում» քարոզների ժողովածուն։
Տող 82.
Մաշտոցի մանկավարժական հայացքների կարևոր մի կողմն է դպրոցում դասավանդումը աշակերտներին լիովին հասկանալի լեզվով կատարելը։ Հայաստանի դպրոցներում հունարեն և ասորերեն դասավանդումը ամբողջությամբ հայերենով փոխարինելը, հիմնական նպատակից բացի նաև մանկավարժական խորհուրդ է ունեցել։
 
=== Մաշտոցի առաքելություննառաքելություն ու հիշատակըհիշատակ ===
[[Պատկեր:Մեսրոպ Մաշտոց 201509.JPG|thumb|333x333px|Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը [[Օշական (գյուղ)|Օշականում]]]]
[[Պատկեր:Oshakan - Surp Mesrop Mashtots.jpg|մինի|ձախից|200px|[[Սուրբ Մեսրոպ Մաշտոց Եկեղեցի (Օշական)]]]]