«Բեյրութ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 77.
Բեյրութում պահպանվել են փյունիկյան, [[Հին Հռոմ|հռոմեական]] և [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] կառույցների մնացորդներ, Զամի ալ-Օմարի մզկիթը (վերակառուցվել է քրիստոնեական եկեղեցուց, 1291-ին), «Պալատական մզկիթը» (XVI դ․ սկիզբ)։
 
== Ժամանակակից ԲեյրութըԲեյրութ ==
Բեյրութը հիմնականում ժամանակակից քաղաք է, ուղիղ փողոցներով, գեղեցիկ առափնյակով, բազմահարկ տներով, հյուրանոցներով, բանկերով, վիլլաներով։ Կենտրոնում են 3 գլխավոր հրապարակները (ալ-Բուրջ, ան-Նեժմա և Ասսուր), որոնցից հարավ, հարավ-արևելք և արևելք բացվում են լայն փողոցներ՝ փոխարկվելով դեպի այլ քաղաքներ տանող խճուղիների։ Ճարտարապետության մեջ գերակշռում են ժամանակակից պարզ ծավալներն ու ձևերը, հարթ պատերին համադրված ապակու առատությունը, տափակ կտուրները՝ հաճախ օգտագործված սրճարանների, ռեստորանների համար։ 1950-1960-ական թվականներին կառույցներից են՝ բանկի շենքը (ճարտ․ Ա․ Սալամ), «Ազարիա» գրասենյակների շենքը (ճարտ․ Մ․ Էկոշար), «աս-Սայադ պրեսս» (ճարտ․ Բ․ Հ․ Մակդիսի), Արդարադատության պալատը (ճարտ․ Ֆ․ Թրադ), «Փյունիկիա» հյուրանոցը (ճարտ․ Է․ Սթոուն, Ռ․ Էլյաս), բազմաբնակարանանոց տներ (ճարտ․ Է․ Թաբեթ և ուրիշներ)։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բեյրութ» էջից