«Կոնստանտին Տենասե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
== Կենսագրություն ==
Ծնվել է Ռումինիայի [[Վասլույ]] քաղաքում, աշխատավորի ընտանիքում։ Առաջին անգամ թատրոնի ներկայացում տեսել է Pârjoala այգում, որտեղ խաղում էին ազգային թատրոնի դերասաններ [[Զախարիա Բուրենեսկու|Զախարիա Բուրենեսկուն]] և Ի․ Իոնեսկուն։ Այդ տպավորության ներքո Տենասեն ընկերների հետ ստեղծում է սիրողական թատերախումբ։ Նրանք հայտնի տեսարաններ էին բեմադրում ներկայացումներից՝ Meşterul Manole, Căpitanul Valter Mărăcineanu և Constantin Brâncoveanu, իսկ որպես թատրոն ծառայում էր ամբարը։
Առաջին մասնագիտական փորձը թատրոնում որպես դերասան Տենասեն ստացել է Մորդեխեայա Սեգալեսկու դերը իդիշով, Վասլուեում ելույթի ժամանակ խմբի դերասանները պակաս էին և երիտասարդ Տենասեն բեմ դուրս եկավ։ 1896 թվականին նա ավարտեց գիմնազիան։ Չնայած իր դերասան դառնալու ցանկությանը՝ ծնողներն ուղարկում են նրան [[Յասի]] զինվորական ուսումնարան, բայց շուտով նրան հեռացնում են վատ վարքի համար։ Նա ուղևորվում է [[Բրիելա]], որտեղ կարճ ժամանակով սովորել է Նիկոլայ Բելեսկու դպրոցում, սակայն գումար չունենալու պատճառով հեռացվել է այդտեղից։ Բրիելայում նա հանդիպում է գրող և ուսուցիչ Իոնա Ադամին, ով 18-ամյա Տենասեին առաջարկում է զբաղեցնել իր մանկավարժի պաշտոնը Կուրեշկայում, Ռախովայում, քանի որ Ադամն ինքը մեկնում էր սովորելու Բելգիայում։ Նոր ուսուցիչը գլուխ էր հանում աշխատանքից, սակայն չէր հարմարվում տնօրենի և մյուս ուսուցիչների հետ։ Ադամի աջակցությամբ նա աշխատանք ստացավ Հարշովանիում, Պոենեստիում, որտեղ դասավանդել է պոետ ԱլեկսանդրԱլեքսանդր Վլախուցեին։ Տենասեն ուներ սեփական մոտեցումը դասավանդելուն. նա հիմնական ուշադրությունը դարձնում էր երաժշտությանը և մարմնամարզությանը, ինչը սկսեց գրավել նոր աշակերտներին։ Նա կրթության գործընթացի մեջ ներգրավում էր նաև ծնողներին, կազմակերպելով արշավներ, որոնց ընթացքում նա դասավանդում էր պատմություն և աշխարհագրություն։ Մեծամասնությունը նրան սիրեց, սակայն որոշ տեղական իրավաբաններին նրա մեթոդները դուր չեկան և նրանք հասան Տենասեի աշխատանքից ազատմանը։ Աշխատանքից զրկվելով՝ Տենասեն գնաց Բուխարեստ։ [[1899]] թվականի հոկտեմբերի 14-ին նա գրանցվեց առաջին ինժեներական գնդում։ Բանակում ծառայելուց հետո նա աշխատեց թատրոնում։ [[1917]] թվականին Տենասեն ամուսնացավ Վիրջինի Նիկուլեսկուի հետ։
[[Պատկեր:VisulTanase.jpg|մինի|Կոտանին Տենասեն (աջից երկրորդը) Visul lui Tănase ([[1932]]) բեմադրության գլխավոր դերում]]
Կոստանտին Տենասեն (աջից երկրորդը) Visul lui Tănase ([[1932]]) բեմադրության գլխավոր դերում։ [[1919]] թվականին [[Բուխարեստ|Բուխարեստում]] Տենասեն հիմնեց Cărăbuş թատերախումբը։ Թատրոնում աշխատել է 20 տարի, որի ընթացքում Ռումինիայում ստեղծել է հումորային կաբարեի ավանդույթներ և ռևյու, որոնք պահպանվել են մինչև այսօր։ Cărăbuş-ում իրենց կարիերան սկսել են շատ կատարողների, ինչպիսիք են Մարիա Տենասեն և Հորի Շերբենսկին։ Cărăbuş-ը հաճախ հյուրախաղերով հանդես է եկել Ռումինիայում և առնվազն մեկ անգամ ուղևորվել են Թուրքիա։ Տենասեն ելույթ է ունեցել [[Փարիզ|Փարիզում]]։ Համաձայն առնվազն մեկ աղբյուրի՝ նա նաև հիմնել է երեք դպրոց երեխաների համար և եկեղեցի<ref>University of Lüneburg, [http://dok.uni-lueneburg.de/memory/whoswho/MULTITALENTS.HTML#Tanase,%20Constantin Constantin Tănase]</ref>։