«Նիլ ՄակԴոնաֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Նիլ ՄակԴոնաֆը ծնվել է Դորչեստեր քաղաքում, իռլանդական արտագաղթածներ Քեթրինի և Ֆրենկի ընտանիքում։ Նիլը մեծացել և սովորելընտանիքում։Ս է Բարնստեյբլ քաղաքի դպրոցում։ Այնտեղ նա սկսել է խաղալ բեմում և առաջին իսկ անգամից արժանացել է բուռն ծափահարություների։ Ոգևորված նման հաջողությամբ Նիլ ՄակԴոնաֆը [[Սիրաքյուսի համալսարան]]ը ավարտելուց անմիջապես հետո (1988 թվական) ուղևորվեց [[Լոնդոնի երաժշտական և դրամատիկ արվեստի ակադեմիա]]՝ դերասանական արվեստ սովորելու համար։ Ուսումը ավարտելուց հետո նա արդեն աշխատում էր պրոֆեսիոնալ թատրոնի հետ։ 1991 թվականին նույնիսկ ստացել է ''Dramalogue Award'' մրցանակը, որպես «Away Alone» ֊ ում լավագույն դերասանական դերի համար։
 
Առաջին ամենակարևոր Նիլի համար համարվում են «Հրեշտակները դաշտի եզրին» (1994) և «Աստղային ճանապարհ: Առաջին շփում» (1996) ֆիլմերի դերերը։ Դրանից առաջ նա հիմնականում նկարահանվում էր հեռուստատեսության մեջ, սակայն այնտեղ էլ ուներ հաջողված աշխատանքներ օրինակ՝ «Քվանտային թռիչք» և «Ռազմա-իրավաբանական ծառայություն» սերիալ։ 2000֊ ական թվականներին ՄակԴոնաֆի կարիերան սկսեց բարձրանալ վեր։ Նրա հաշվի վրա սկսեցին ավելանալ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են ՝ «Հատուկ կարծիք», «Մեր հայրերի դրոշները», «88 րոպե», «Դավաճանը», «[[Փողոցների մարտիկ: Լեգենգ Չան-Լիի մասին|Փողոցների մարտիկ]]»։ Ամենահաջողված ֆիլմերից մեկը եղել է սուպերհերոս [[Կապիտան Ամերիկա (Marvel Comics)|Կապիտան Ամերիկայի]] մասին կոմիքաի էկրանավորումը «[[Կապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառուն|Առաջին վրիժառուն]]» ֆիլմում, որտեղ Նիլը խաղում է Դում֊Դում Դուգանայի դերը։