«Նիլ ՄակԴոնաֆ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 3826 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
== Կենսագրություն ==
Նիլ ՄակԴոնաֆը ծնվել է Դորչեստեր քաղաքում, իռլանդական արտագաղթածներ Քեթրինի և Ֆրենկի ընտանիքում։ Նիլը մեծացել և սովորել է Բարնստեյբլ քաղաքի դպրոցում։ Այնտեղ նա սկսել է խաղալ բեմում և առաջին իսկ անգամից արժանացել է բուռն ծափահարություների։ Ոգևորված նման հաջողությամբ Նիլ ՄակԴոնաֆը [[Սիրաքյուսի համալսարան]]ը ավարտելուց անմիջապես հետո (1988 թվական) ուղևորվեց [[Լոնդոնի երաժշտական և դրամատիկ արվեստի ակադեմիա]]՝ դերասանական արվեստ սովորելու համար։ Ուսումը ավարտելուց հետո նա արդեն աշխատում էր պրոֆեսիոնալ թատրոնի հետ։ 1991 թվականին նույնիսկ ստացել է ''Dramalogue Award'' մրցանակը, որպես «Away Alone» ֊ ում լավագույն դերասանական դերի համար։
 
Առաջին ամենակարևոր Նիլի համար համարվում են «Հրեշտակները դաշտի եզրին» (1994) և «Աստղային ճանապարհ: Առաջին շփում» (1996) ֆիլմերի դերերը։ Դրանից առաջ նա հիմնականում նկարահանվում էր հեռուստատեսության մեջ, սակայն այնտեղ էլ ուներ հաջողված աշխատանքներ օրինակ՝ «Քվանտային թռիչք» և «Ռազմա-իրավաբանական ծառայություն» սերիալ։ 2000֊ ական թվականներին ՄակԴոնաֆի կարիերան սկսեց բարձրանալ վեր։ Նրա հաշվի վրա սկսեցին ավելանալ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են ՝ «Հատուկ կարծիք», «Մեր հայրերի դրոշները», «88 րոպե», «Դավաճանը», «[[Փողոցների մարտիկ: Լեգենգ Չան-Լիի մասին|Փողոցների մարտիկ]]»։ Ամենահաջողված ֆիլմերից մեկը եղել է սուպերհերոս [[Կապիտան Ամերիկա (Marvel Comics)|Կապիտան Ամերիկայի]] մասին կոմիքաի էկրանավորումը «[[Կապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառուն|Առաջին վրիժառուն]]» ֆիլմում, որտեղ Նիլը խաղում է Դում֊Դում Դուգանայի դերը։
 
Նիլ ՄակԴոնաֆը և իր կին Ռուվե Ռոբերտսոնը ունեն 5 երեխա՝ տղաներ՝Մորգան Պատրիկ (ծնվել է 2005 թվականին) և Ջեյմս Հեմիլթոն (ծնվել է 2014 թվականին), աղջիկներ՝ Քեթրին Մեգգի (ծնվել է 2007 թվականին), Լոնդոն Ջեյն (ծնվել է 2010 թվականին) և Կլովեր Էլիզաբեթ (ծնվել է 2011 թվականին)<ref>http://www.tvguide.com/news/desperate-housewives-neal-1014256/</ref><ref>http://celebritybabies.people.com/2011/08/16/neal-mcdonough-welcomes-daughter-clover-elizabeth/</ref><ref>http://celebritybabies.people.com/2014/04/04/neal-mcdonough-welcomes-son-james-hamilton/</ref>։
 
== Ֆիլմագրություն ==
{| class="wikitable"
|-
! Տարի !! Անվանումը հայերեն !! Անվանումը անգլերեն !! Դեր
|-
| [[1996]] || Աստղային ճանապարհ: Առաջին շփում || Star Trek: First Contact || լեյտենանտ Հոուկ
|-
| [[2002]] || Հատուկ կարծիք || Minority Report || Ֆլետչեր
|-
| [[2003]] || Ժամանակի թակարդում || Timeline || Ֆրենկ Գորդոն
|-
| [[2006]] || Փրկարար || The Guardian || Ջեկ Սքիներ
|-
| [[2006]] || Մեր հայրերի դրոշները || Flags of Our Fathers || կապիտան Սեվերաս
|-
| [[2007]] || 88 րոպե || 88 Minutes || Ջոն Ֆորսթեր
|-
| [[2008]] || Դավաճանը || Traitor || Մաքս Արչեր
|-
| [[2011]] || Օրենքը եւ կարգը. Հանցավոր մտադրություն || Law & Order: Criminal Intent || մոնսինյոր Մակտիլ
|-
| [[2012]] || Արդարադատություն || Правосудие ||Ռոբերտ Կուորլզ
|-
| [[2014]] || [[Կապիտան Ամերիկա։ Առաջին վրիժառուն|Առաջին վրիժառուն]] || Captain America: The First Avenger || Դում֊Դում Դուգանա<ref>https://ru.wikipedia.org/wiki/Макдонаф,_Нил</ref>
|-
| [[2015]] || [[Նետ (հեռուստասերիալ)|Նետ]] || Arrow || Դեմիեն Դարկ
|-
| [[2015]] || [[Ֆլեշ (հեռուստասերիալ, 2014)|Ֆլեշ]] || The Flash || Դեմիեն Դարկ
|-
| [[2016]] || [[Վաղվա լեգենդները]] || Legends of Tomorrow || [[Դեմիեն Դարկ]]
|}
 
== Ծանոթագրություններ ==
1306

edits