«Ստեփանոս Սյունեցի»–ի խմբագրումների տարբերություն

 
 
Աստվածաբան-մեկնիչ, քերական, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ: Ծննդյան տարին հավանորեն ընկնում է 660-ական թթ. մեջ: Եղել է Սյունիքից, [[Դվին|Դվինի]] ավագերեցի որդին: Նախնական կրթությունն ստացել է կաթողիկոսարանի դպրանոցում, այնուհետև աշակերտել նախ՝ Մաքենյաց վանքի վանահայր Սողոմոնին, ապա Սյունիքի վարդապետարանում՝ Մովսես Քերթող եպիսկոպոսին: Թերևս վերջինից էլ ստացել է վարդապետության աստիճանը: Մովսես եպիսկոպոսի մահվանից հետո տեղափոխվել է Դվին և որպես ուսուցիչ գործել կաթողիկոսարանի դպրանոցում: Մի առիթով վիճել է Սմբատ Բագրատունի ասպետի հետ և իր հայացքների համար հալածվել նրանից: Գիտակցելով իմաստասիրական գիտության մեջ իր անկատար լինելը՝ ուղևորվել է Կ.Պոլիս, խորացրել իր իմացությունը աստվածաբանությունից, մատենագրությունից, յուրացրել երաժշտական արվեստը, հունարեն և լատիներեն լեզուները: ՈՒսման նպատակով եղել է նաև Հռոմում և Աթենքում: Դեռևս Կ.Պոլսում Սյունեցին եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին: Գրական-թարգմանչական աշխատանքը շարունակվել է նաև հայրենիքում: Սյունյաց եպիսկոպոս դարձած նշանավոր եկեղեցականն սպանվել է 735 թ. Եղեգնաձորի Մոզն ավանում, քնած ժամանակ, մի կնոջ ձեռքով, որին անառակ վարքի համար քարոզի ժամանակ հանդիմանել էր: Թաղված է Թանահատի վանքում
 
== Աշխատություններ ==
6098

edits