«Բարսեղ Բ Բուլղարասպան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 2.
'''Բարսեղ II''' Բուլղարասպան կամ '''Վասիլ Բ''' ([[957]]-15.12.[[1025]]), [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] կայսր 976–ից։ Նրա անչափահասության տարիներին գահին հաջողաբար տիրել են [[Նիկեփորոս II Փոկաս]]ը և [[Հովհաննես I Չմշկիկ]]ը։ Վերջինս, ըստ հայկական ավանդության, մանկահասակ Բարսեղ II–ին և նրա եղբայր Կոստանդնին փախցրել են [[Անձիտ]] գավառ Վասակավան գյուղը Թեոփանոս թագուհու ոտնձգություններից փրկելու համար և հետագայում, նրանց Կ. Պոլիս բերելով, թագը զիջել է Բարսեղ II–ին։ 976–ին Բարսեղ II–ի դեմ բռնկվել է նահանգային կալվածատեր ավագանու ապստամբություն։ Այն ճնշվել է 979–ին, բայց 987–ին բռնկվել է սոցիալական նույն խավերի ապստամբությունը։ Այն ճնշելու համար Բարսեղ II–ին օգնել է [[Կիևյան Ռուսիա]]յի [[Վլադիմիր Մեծ|իշխան Վլադիմիրը]], որին կայսրը կնության է տվել իր քրոջը՝ Աննային։ Պետության անվտանգությանը սպառնացող խոշոր կալվածատերերի ազդեցությունը թուլացնելու նպատակով և ի շահ քաղաքային առևտրա-արհեստավորական վերնախավի, սահմանափակել աշխարհիկ խոշոր հողատիրության աճը, օրենքներ հրապարակել ի պաշտպանություն հիմնական հարկատու տարրի՝ ազատ գյուղացիության։
 
Բուլղարների դեմ մղած երկարատև պատերազմներից հետո վերացրել է Բուլղարական պետությունը (1018), երկիրը վերածել բյուզանդական նահանգի։ 15000 բուլղար ռազմագերիների կուրացնելու պատճառով ստացել է «բուլղարասպան» մականունը։ 1000–ին դավադրաբար կայսրությանն է կցել [[Տայք]]ի [[Դավիթ Կյուրոպաղատ]]ի իշխանության տարածքը, որտեղ հետագայում կազմակերպվել է Իբերիա բնակաթեմը։ 1021–ին Բարսեղ II–ի և սելճուկյանսելջուկյան թուրքերի ճնշման տակ [[Վասպուրական]]ի թագավոր Սենեքերիմ Արծրունին իր թագավորությունը «փոխանակել է» Սեբաստիայի շրջանի հետ, իսկ Անի-Շիրակի թագավոր [[Հովհաննես–Սմբատ]] Բագրատունին իր պետությունը «կտակել է» Բարսեղ II–ին։
 
== Ծանոթագրություններ ==