«Ռուսական իշխանություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 16.
== Նովգորոդի Հանրապետություն ==
{{main|Նովգորոդի Հանրապետություն|Նովգորոդի Հանրապետություն}}
 
Նովգորոդը կիևյան իշխանների տիրապետությունից դուրս եկավ [[1136 թվական]]ին: Ի տարբերություն ռուսական այլ երկրների, Նովգորոդյան երկիրը դարձավ ֆեոդալական հանրապետություն, որի գլուխ ոչ թե իշխանն էր կանգնած, այլ՝ մարզպետը (պոսադնիկ): Մարզպետը և տանուտերը ընտրվում էին վեչեի կողմից, այն դեպքում, երբ ռուսական մնացած երկրներում մարզպետին նշանակում էր իշխանը: Նովգորոդցիները ռուսական մի քանի իշխանությունների հետ դաշինք ունեին ՝իրենց ինքնուրույնությունը մյուսներից պաշտպանելու, իսկ XIII դարի սկզբից ի վեր ՝ նաև արտաքին թշնամիների՝ Լիտվայի, մերձբալթիկայում հիմնավորված կաթոլիկ միաբանությունների դեմ պայքարելու համար:
 
Տող 24 ⟶ 23՝
{{main|Հյուսիս-Արևելյան Ռուսիա}}
[[Պատկեր:Moscow daniel.jpg|thumb|right|250px|]]
 
Մինչև [[XIII դար]]ի տարեգրություններում սովորաբար անվանվել է «Սուզդալյան երկիր», [[XIII դար]]ի վերջերից՝ «Վլադիմիրյան Մեծ իշխանություն»: Պատմագրության մեջ հիշատակվում է «Հյուսիս-արևելյան Ռուսիա» տերմինով:
 
Տող 44 ⟶ 42՝
{{main|Կիևյան իշխանություն}}
[[Պատկեր:Kievan Rus in 1237 (ru).svg|thumb|300px|Ռուսական իշխանությունները [[1237 թվական]]ին]]
 
[[Մստիսլավ Մեծ]]ի մահվանը (1132 թվական) հաջորդեց նրա կրտսեր եղբայրների և որդիների միջև ծայր առած բացահայտ պայքարը, ինչի շնորհիվ չեռնիգովյան Օլեգովիչները կարողացան ոչ միայն վերականգնել նախորդող ժամանակաշրջանում կորցրած իրենց դիրքերը, այլ նաև պայքար ծավալել նաև Կիևի համար: XII դարի կեսերին տեղի ունեցան երկու խոշոր քաղաքացիական պատերամներ (1146—1154 և 1158—1161), որի արդյունքում Կիևը կորցրեց Տուրովյան, Պերեյասլավյան և Վլադիմիրո-Վոլինյան իշխանությունների վրա իր անմիջական վերահսկողությունը:
 
Տող 81 ⟶ 78՝
== Սմոլենսկյան իշխանություն ==
{{main|Սմոլենսկյան իշխանություն}}
 
Իշխանությունն առանձնացել է [[Վլադիմիր Մոնամախ]]ի թոռան՝ Ռոստիսլավ Մստիսլավիչի օրոք: Սմոլենսկյան իշխանները առանձնանում էին իրենց իշխանության սահմաններից դուրս իշխանություն ձեռք բերելու ձգտումներով, որի շնորհիվ այն գրեթե չի մասնատվել առանձին ուդելների և հետաքրքրություն է վայելել Ռուսիայի բոլոր շրջաններում: Ռոստիսլավիչները եղել են Կիևի մշտական հավակնորդները և ամուր կառչած են եղել նրա արվարձանային (քաղաքամերձ) իշխանություններից: 1181 թվականից մինչև 1194 թվականը Կիևյան երկրում հաստատվել է երկապետություն, երբ քաղաքում իշխում էր Սվյատոսլավ Վսեվոլոդովիչ Չեռնիգովսկին, իսկ մնացյալում՝ Ռյուրիկ Ռոստիսլավիչը<ref>''Горский А. А.'' Русские земли в XIII—XIV веках: Пути политического развития. М.,1996. С.46,74; [http://litopys.org.ua/ivakin/ivak.htm ''Гліб Івакін'' Історичний розвиток Києва XIII — середина XVI ст. К., 1996;] БРЭ. Том Россия. М., 2004. С. 275, 277. Часто встречающееся мнение о переносе номинальной столицы Руси из Киева во Владимир в [[1169 год]]у является общераспространённой неточностью. См. ''Толочко А. П.'' История Российская Василия Татищева. Источники и известия. М.,- Киев, 2005. С.411-419. Горский А. А. Русь от славянского расселения до Московского царства. М.,2004. — С.6.</ref>: Սվյատոսլավի մահից հետո Ռյուրիկը մի քանի անգամ տիրեց կորցրեց Կիևը, իսկ 1203 թվականին, ինչպես մինչ այդ՝ Անդրեյ Բոգոլյուբսկին, քաղաքացիական կռիվների արդյունքում երկրորդ անգամ պատմության մեջ կործանեց Ռուսիայի մայրաքաղաքը:
 
Տող 90 ⟶ 86՝
== Չեռնիգովյան իշխանություն ==
{{main|Չեռնիգովյան իշխանություն, Բրյանսկի իշխանություն}}
 
Իշխանությունն առանձնացել է [[1097 թվական]]ին Սվյատոսլավ Ռոստիսլավիչի ժառանգների իշխանության ներքո, նրանց իրավունքները իշխանության նկատմամբ ճանաչվել են ռուսական այլ իշխանների կողմից Լյուբիչյան համագումարի ժամանակ: Այն բանից հետո, երբ 1217 թվականին Սվյատոսլավիչներից կրտսերը զրկվեց իշխանությունից և նրա ժառանգների օրոք Չեռնիգովից առանձնացան ներքին Օկայի ափամերձ հողերը, իսկ [[1167 թվական]]ին ընդհատվեց Դավիդ Սվյատոսլավիչի ժառանգական գիծը, Օլեգովիչների դինաստիան ամրապնդվեց Չեռնիգովյան երկրի բոլոր իշխանություններում. հյուսիսային և վերինօկյան հողերին տիրում էին Վսեվոլոդ Օլեգովիչի ժառանգները (նրանք նաև Կիևի մշտական հավակնորդներն էին), Նովգորոդ-Հյուսիսային իշխանությունում՝ Սվյատոսլավ Օլեգովիչի ժառանգները: Չեռնիգովում իշխում էին այս երկու ճյուղերի ներկայացուցիչները (մինչև 1226 թվականը):
 
Տող 102 ⟶ 97՝
[[Պատկեր:LihuanianHistory.ru.svg|200px|մինի|աջից|Լիտվական մեծ իշխանություն տարածքը]]
{{main|Լիտվական մեծ իշխանություն}}
 
XIII դարում Մինդովգ իշխանի կողմից մի շարք տարածքներ տիրապետելու արդյունքում ձևավորվեց նոր պետության հիմք դարձած, այսպես կոչված,Լիտվա Մինդովգան: Պետության ձևավորման մեջ համախմբման գործոններ են համարվում խաչակիրների ագրեսիան, որի դեմ Լիտվական մեծ իշխանությունը գրեթե երկու հարյուր տարիների ընթացքում հաջողությամբ պայքարել է, և Հորդայից եկող մշտական վտանգը: 1320 թվականից 1323 թվականը Լիտվայի մեծ իշխան Գեդիմինը հաջող արշավանքներ է իրականացրել դեպի Վոլին և Կիև: 1362 թվականին Օլգերդ Գեդիմինովիչի կողմից Հարավային Ռուսիայի վրա Լիտվայի վերահսկողությունը հաստատելուց հետո իշխանությունը վերածվեց պետության, որտեղ լիտվական հեթանոս բնակչության առկայության պայմաններում անգամ բնակչության մեծագույն մասը ռուսներ էին, տիրապետող կրոնը՝ ուղղափառությունը: Իշխանությունը եղել է այդ ժամանակների ռուսական երկրների մեկ այլ կենտրոն հանդիսացող Մոսկվայի հակառակորդը: Օլգերդի և նրա հաջորդների փորձերը ընդարձակելու իրենց ազդեցությունը հյուսիս-արևելյան Ռուսիայում ավարտվել են անհաջողությամբ:
 
Տող 116 ⟶ 110՝
{{main|Մոսկվայի մեծ իշխանություն}}
[[Պատկեր:Muscovy 1300-1462.png|thumb|300px|Մոսկվայի մեծ իշխանությունը 1300—1462 թվականներին]]
 
Վլադիմիրյան մեծ իշխանության կազմից առանձնացել է XII դարի վերջերին որպես Ալեքսանդր Նևսկու կրտսեր որդի Դանիելի ուդել: XIV դարի առաջին տարիներին այն միավորել է մի շարք հարակից տարածքներ և սկսել է մրցակցել Տվերի իշխանության հետ: 1328 թվականին սուզդալցիների և միաբանների հետ ջախջախեց Տվերը, և շուտով մոսկովյան իշխան Իվան I Կալիտան դարձավ Վլադիմիրի Մեծ իշխան: հետագայում այդ տիտղոսը, եզակի բացառություններով, պահպանվել է նաև նրա հաջորդների օրոք: Կուլիկովոյի դաշտում հաղթանակելուց հետո Մոսկվան դարձավ ռուսական միավորված հողերի կենտրոնը: 1389 թվականին Դմիտրի Դոնսկոյը մեծ իշխանությունը կտակով հանձնեց իր որդուն՝ Վասիլի I-ին, ով ընդունելի էր թե Մոսկվայի հարևաննների, թե Հորդայի համար: