«Ռուսական իշխանություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ռուսական իշխանություններ''' (XII—XVI դդ), պետական կազմավորումներ ժամանակակից Ռուսաստանի, Ուկրա...»:
 
Տող 8.
Հին ռուսական պետությունը՝ [[Կիևյան Ռուսիա|Կիևյան Ռուսիան]], սկզբնապես բաղկացած է եղել ցեղային իշխանություններից, բայց Ռյուրիկովիչների կողմից տեղական ազնվականներին դուրս մղելու պատճառով սկսեցին ի հայտ գալ առանձին իշխանություններ, որոնց գլուխ կանգնած էին իշխող դինաստիայի կրտսեր ճյուղի ներկայացուցիչները: Պետության մասնատման սկիզբ, որպես այդպիսին, ընդունված է համարել [[Յարոսլավ Իմաստուն]]ի կողմից Ռուսիայի բաժանումը իր որդիների միջև (1054 թվական): Հաջորդ կարևոր շրջափուլը եղել է իշխանների Լյուբեչյան համագումարի որոշումը՝ «յուրաքանչյուրը թող պահպանի իր հայրենական տունը» (1097), բայց [[Վլադիմիր Մոնոմախ]]ը և իր ավագ որդին ու ժառանգորդ [[Մստիսլավ Մեծ|Մստիսլավ Մեծը]] զավթումների և դինաստիական ամուսնությունների միջոցով կարողացան վերադարձնել կիևահպատակ բոլոր իշխանությունները:
 
Մստիսլավի մահը (1132 թվական) ընդունված է համարել քաղաքական մասնատվածության ժամանակաշրջանի սկիզբ (խորհրդային մարքսիստական պատմագրության մեջ՝ ավատատիրական մասնատվածության), սակայն Կիևյան պետությունը դեռևս մի քանի տասնամյակներ շարունակում էր մնալ ոչ միայն որպես ֆորմալ կենտրոն, այլ նաև հզոր իշխանություն, որի ազդեցությունը ծայրամասերի վրա չէր անհետացել, միայն թուլացել էր՝ համեմատած XII դարի առաջին քառորդի հետ: Կիևյան իշխանը մինչև դարի կեսերը շարունակում էր տնօրինել Տուրովյան, Պերեյասլավյան և Վլադիմիրո-Վոլինյան իշխանությունները և Ռուսիայի յուրաքանչյուր շրջանում ունեցել է թե հակառակորդներ, թե կողմնակիցներ: Կիևից առանձնացել են Չեռնիգովո-Սևերյան, Սմոլենսկյան, Ռոստով-Սուզդալյան, Մուրոմո-Ռյազանյան, Պերեմիշլյան և Տերեբովլյան իշխանությունները և Նովգորդյան[[Նովգորոդ]]<nowiki/>յան երկիրը: Պատմիչները սկսել են իշխանությունները կոչել այն երկրների անուններով, որոնցով նախկինում անվանվել է Ռուսիան՝ ամբողջության մեջ («Ռուսական հող») կամ այլ երկրներ («Հունական հող»): Երկրները միջազգային հարաբերություններում հանդես էին գալիս որպես ինքնուրույն սուբյեկտներ և, առանձին բացառություններով, ղեկավարվում էին Ռյուրիկովիչների դինաստիայի կողմից. Կիևյան իշխանությունը և Նովգորոդյան Երկիրը չունեին սեփական դինաստիաներ և այլ երկրների իշխանների միջև պայքարի օբյեկտ էին դարձել (դրանով հանդերձ Նովգորոդում իշխանի իրավունքները խիստ սահմանափակ էին՝ հօգուտ տեղի բոյարական արիստոկրատիայի), իսկ Ռոման Մստիսլավիչի մահից հետո Գալիցո-Վոլինյան իշխանության համար 40 տարի շարունակ պատերազմ է մղվել հարավռուսական բոլոր իշխանների միջև, որն ավարտվել է Դանիել Ռոնանովիչ Վոլիսկու հաղթանակով: Միևնույն ժամանակ պահպանվել են իշխանական ընտանիքի միասնությունը և եկեղեցական միասնությունը, ինչպես նաև Կիևի՝ որպես ռուսական ֆորմալ ամենագլխավոր մայրաքաղաքի և Կիևյան Երկրի ՝որպես բոլոր իշխանների ընդհանուր սեփականություն, մասին պատկերացումները: Մոնղոլական ներխուժումներ սկզբին (1237 թվական) իշխանությունների ընդհանուր թիվը, ներառյալ ուդելները, հասել էին 50-ի:
 
Համընթաց շարունակվում էր նոր ուդելների ձևավորման գործընթացը (XIV14-րդ դարում իշխանությունների ընդհանուր թիվը հասել էր 250-ի), բայց XIV—XV դարերում թափ հավաքեց նաև հակառակ գործընթացը, որի արդյունքը եղավ երկու վիթխարի ՝ Մոսկվայի և Լիտվական Մեծ իշխանությունների միավորումը ռուսական հողերի շուրջ:
 
Հաջորդիվ ներկայացվում է այն ութ իշխանությունների (ներառյալ Նովգորոդյան հանրապետության) համառոտ պատմությունը, որոնք, որպես կանոն, հետազոտողների կողմից առանձնացվում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ չի լինում դիտարկել վերը նշված ռուսական բոլոր իշխանությունները, որոնք առաջացել են [[Հին Ռուսիա]]յի անկման հետևանքով: Որպես կանոն, ստորև թվարկվող իշխանությունները առանձնանում են զբաղեցրած բացառիկ մեծ տարածքով, քաղաքական և տնտեսական հզորությամբ, իսկ տարբեր ժամանակներում այստեղ իշխողները՝ համառուսական մասշտաբի ամբիցիաներով: Տես նաև՝ XII-XV դարերի ռուսական իշխանությունների լրից ցանկը: