«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
 
«Ազատության» հետ մեկտեղ էքզիստենցիալիզմի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում «ընտրության» գաղափարը։ Ըստ Սարտրի, մարդը տարբերվում է այլ բնական էակներից հենց իր ընտրության, այդ ընտրության համար իր առջև պատասխանատվություն կրելու հնարավորությամբ։ Ընտրելով իր համար, մարդը միաժամանակ ընտրում է և ամբողջ մարդկության համար։ Ըստ Հայդեգերի, մարդու ընտրությունը ենթադրում է իրեն իր կեցության վերջին հնարավորության՝ մահին դիմակայելու անհրաժեշտությամբ։ Իր ընտրությամբ մարդը կանգնում է մահ-ոչնչի առջև, դիմակայում դրան, հաստատում իր «եսը», կողմնորոշվում ոչնչի համեմատ։ Ըստ կրոնական էքզիստեցիալիզմի, մարդու ընտրությունը տեղի է ունենում Աստծո առջև, իսկ մարդու ճշմարիտ ընտրությունը՝ իր մեջ «Աստծո պատկերի» ընտրության մեջ է։
 
==Ալբերտ Քամյու(1913-1960)==
Ալբերտ Քամյուն էքզիստենցիալիզմի փայլուն ներկայացուցիչներից էր։ Քամյուի ստեղծագործություններից հատկապես հռչակ են բերել «Օտարը» և «Ժանտախտ» վեպերը, որոնք շարադրված են էքզիստեցիալիզմի սահմանած օրենքներով։
«Օտարը» վեպը գրվել է Քամյուի ստեղծագործական վաղ տարիքում ՝1937-1945 թթ ընթացքում։ Այս շրջանում ապսուրդ էր համարվում ֆրանսիական բուրժուական հասարակությունը։ Նա կարծում էր, որ ամեն ինչ պետք է սկսել նորից։ Բուրժուական վայելքներն իշխող էին դարձել Ֆրանսիայում, բայց Քամյուն դեմ էր դրանց։ Թվում էր՝ խոսքը գնում էր իր մեջ նոր մարդու ստեղծմանը։ Մարդկային հատկանիշների լավացումն ու նորոգումը պիտի առաջնային լինեն։ Ներքինի հետ կապը, առաջին հերթին կապն է բնության հետ։ Այդ է պատճառը, որ Քամյուն օժտված էր ռոմանտիկական կարեկցական հատկանիշներով, որոնք առկա չէին այս էքզիստենցիալիստների մոտ։ Հայրենի Ալժիրի արևը, ծովային միջավայրը Քամյուին օժտեցին ռոմանտիկական հատկանիշներով։ Հաստատվելով Ֆրանսիայում Քամյուն կապանքների էր ենթարկվում օտար դառնալու վախից։ Բայց այս մարդկային օտարոտի միջավայրը նման չէր ալժիրյան արևոտ բնանկարին. սա մռայլ անեզրություն է, որը հեղինակի համար դարձավ գոյության խորհդանիշ։ Նրա համար ելակետային էր, ոչ թե սոսկ առաջանալու պահը, այլ վերանալու՝ մահվան ակնթարթը։
«Օտարը» վեպի առաջին մասում աշխարհը երևակայական էր, այնպես ինչպես մատցածին էր հեղինակի վաղ ստեղծագործական՝ ռոմանտիկական շրջանը։ Վեպի հերոսը չի համակերպվում ապրելու մի այնպիսի միջավայրում, ուր տիրում է անբնական բարոյականությունը։ Նա ցանկանում է ստեղծել բնական և բարոյական գոյատևման մի օազիս, որտեղ մարդ կմնա միայնակ իր բնազդի և գեղեցկության համար։ Բայց այս ամենի մեջ հանկարծ երևում է մահվան պահը։ Այն տեղի է ունենում ամենավճռորոշ պահին։ Մահվան կամ հերոսի սպանության ժամանակ կլինեն միայն « ծովը, ավազը և արևը»: Հեղինակը փորձում է այսպես ստեղծել ալժիրյան մտացածին պատկերը՝ մահ արևային բնության մեջ։ Սակայն հեղինակային լուծման արդյունքում կարևոր չի դառնում սպանության պատճառը և այլ մանրամասներ, որոնք կհետաքրքրեին ընթերցողին։
Հերոս Մերսոն դարձավ բնազդային հատկանիշների զոհը, այն «չար միության» զոհը, որը ստեղծել էր էքզիստենցիալիստ հեղինակը, ըստ որի միակ կարևորությունը մահից հետո չփախչելու և նրան տրվելու մեջ է։
XX դարի 30-ական թթ.էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը Քամյուն արտահայտեց այսպես.
«Իմ աշխարհում թագավորում է ապսուրդը և փրկում է սերը»:
Այս շրջանը Քամյուի համար ռոմանտիկայի և էքզիստենցիալիզմի միաձուլումն էր ազդարարում։ Բայց բավական արագ ռոմանտիկակական գաղա փարախոսությունը վերածվեց էքզիստենցիալիզմի։
Արդեն XX դարի 40-ական թվականների ստեղծագործությունների մեջ նկատվում է գաղափարական փոփոխությունը։
1942 թ. «Սիզիփոսի առասպելը» ( Le Mythe de Sisyphe) գրքում սերը չի փրկում անբաժան ապսուրդի աշխարհում։ Այստեղ, արդեն, չկա հույս, չկա ներքին պայքար և մարդ չի կարող դուրս գալ ապսուրդացված աշխարհից։ Միայն մի միջոց կարող է դիմակայել ապսուրդիզմին՝ ստեղծագործելը։ Ահա այս միջոցով վերագտնում և հարմարվում ես աշխարհում։ Էքզիստենցիալիստական ապսուրդ հերոսը Քամյուի համար դարձավ Սիզիփոսը, որը չարչարանքներով փորձեց դուրս գալ մղձավանջից, բայց՝ ապարդյուն։
 
===«Ժանտախտը» վեպը===
Էքզիստենցիալիստական գաղափարախոսության լավագույն արտահայտություններից մեկը «Ժանտախտ» (La Peste) վեպն է, որը Քամյուի ստեղծագործական հաջողության գրավականն էր։
Ալժիրցի տարեգիրը բարձրաձայնում է մի թեմայի մասին, որ բավական ժամանակ չխոսվող էր, կարծես մարդիկ վախենում էին վարակվել լսելով անունը։ Բայց Քամյուն փորձեց ներկայացնել տարեգրի աչքերով շրջափակման մեջ հայտնված Ֆրանսիան, նրա ներքին պայքարն ու հակադրությունները։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Ալժիրի Օրան քաղաքում։ Սակայն «Ժանտախտը» ներկայացնում է ֆաշիստական շրջափակման մեջ հայտնված Ֆրանսիան։ Ինչպես « Ճանճերը» վեպում, այստեղ նույնպես տիրում է մահը։ Քաղաքացիների մասսայական մահացությունների պատճառը առնետների՝ ժանտախտ տարածողների ներխուժում է։ Վեպի հենց սկզբում հեղինակը Բերնար Ռիեի միջոցով փորձում էր մարդկանց հեռու պահել առնետներից, խուսափել նրանց հետ տարրական շփումից, քանի որ նրանք ամենուր էին, սակայն՝ ապարդյուն։ Եվ իսկապես ժանտախտն անհաղթելի է, ինչպես նշում է հեղինակը՝ «իմաստ չկա պայքարելու նրա դեմ,քանի որ հասարակությունը չի արթնացել, չի զգոնացել»:
Վեպի գլխավոր հերոսներից՝ Բերնար Ռիեն, որ հասարակ բժիշկ էր, ով սկզբում խուսափում էր մարդկանց հետ շփումից, ախտի ներթափանցման հենց առաջին օրվանից հավատարիմ մնաց կոչմանը՝ փրկել մարդկանց։
Հետաքրքիր մի փաստ ևս, Ռիեն, ով օժտված էր էքզսիտենցիալիստական հատկանիշներով, խոսում էր ոչ թե « ես»-ով, այլ «մենք» -ով՝ ցանկանալով իր կյանքը հաղորդակից դարձնել մյուսներին։
*Ժանտախտի օրեցօր «հաղթարշավը» ստիպել էր վեպի հերոսներին երջանկանալ. բոլորի գունատ երեսներին կարծես միատոն խաղաղություն էր իջել, նրանք ուրախ էին, ժպտում էին, բացի մեկից՝ բժշկից։ Նա միակն էր, ով տխուր էր, իմանալով մեռյալների վարակի մասին։ Բժիշկն ու իր ընկերները իրենց ուժերի ներածին չափով անում էին անկարելին՝ բուժելու խեղճ տառապյալներին։
Վեպում տեղացիներից շատերը՝ վարակված, չվարակված, հավաքեցին ճամպրուկներն ու մեկնեցին շրջանից, բայց ի հակադրություն սրանց լրագրող Ռայմոն Ռամբրը, ով Օրանում մնալու ոչ մի պատճառ չուներ, հանկարծ արթնացավ նրա մեջ իր «Ես»-ը՝ այն մարդկային վեհ գաղափարը, որ մարդուն տարբերում է գազանից՝ կարեկցանքը։ Եվ փորձեց օգնել հիվանդներին, անելով նրանց համար չնչին բաներ։
Այստեղ էքզիստենցիալիստական մուտքը, որով սկսվում էր վեպը ստիպված է իր տեղը զիջելու այնպիսի էքզիստենցիալիստական գաղափարների ու ելևեջների, ինչպես հարազատին կարեկցելը, ընկերասիրությունը, գթասրտությունն է։
Իհարկե այս ամենի երանգի տակ ներկայանում է, այսպես կոչված,»շագանակագույն ժանտախտը» ՝ Ֆաշիզմը՝ առնետների կերպարով, որոնք համառորեն հաստատվում էին ֆրանսիական հողում։
«Ժանտախտի» գաղափարական կերպարներից է Քոթարը, ով կյանքի դրդմամբ հանցանք էր գործել և շատ ժամանակ չանցած վարակվել հիվանդությամբ։ Նրան այս քողի ներքո չէին անհանգստացնում ոստիկանները։ Այս ամենը հերոսին դուր էր գալիս . «լինել ժանտախտ և ազատ»: Վեպի վերջում կյանքը Ռիեից խլում է կնոջը՝ ստիպելով միայնակ դուրս պրծնել սև մահից, քանի որ արդեն երևում էր « լույսը»: Եվ շուտով Օրանն ազատագրվեց։ Ժանտախտն այլևս չկար, կային հազարավոր զոհեր, հարյուրավոր վարակակիրներ, բոլորն ուրախ են, բացի մեկից . այլևս չար նա՝ Քոթարը։ Կազմակերպված շքերթի շարքերում բոլորն էի, բայց քաղաքի շրջապատված շենքերից մեկի անկյունում նա իր կյանքին վերջ տվեց։ Իսկ վեպում միակ տառապյալը ով ապրեց զրկանքներից ու տառապանքներից հետո Ռիեն էր։
«Մարդը լքված է այս աշխարհում տրված է բախտի քմահաճույքին, և ապրում է իրեն օտար աշխարհում։ Էքզիստենցիալիստներ այսպիսի եզրակացության են հանգել այն պատճառով,որ իրոք, ինչպես նշվեց, առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմերի տարիներին էքզիստենցիալիստներն ականատեսն ու վկան դարձան տասնյակ միլիոնավոր մարդկանց անիմաստ մահվանը,միլիոնավոր մարդկանց խեղանդամությանն ու սովամահությանը,տեղահանությանը,նյութական և հոգևոր մշակույթի ոչնչացմանը։ Այսինքն ստեղծվում է « արտաքին կեցություն»,որը կործանարար է մարդու համար։»
 
== Աղբյուրներ ==