«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
 
«Ազատության» հետ մեկտեղ էքզիստենցիալիզմի մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում «ընտրության» գաղափարը։ Ըստ Սարտրի, մարդը տարբերվում է այլ բնական էակներից հենց իր ընտրության, այդ ընտրության համար իր առջև պատասխանատվություն կրելու հնարավորությամբ։ Ընտրելով իր համար, մարդը միաժամանակ ընտրում է և ամբողջ մարդկության համար։ Ըստ Հայդեգերի, մարդու ընտրությունը ենթադրում է իրեն իր կեցության վերջին հնարավորության՝ մահին դիմակայելու անհրաժեշտությամբ։ Իր ընտրությամբ մարդը կանգնում է մահ-ոչնչի առջև, դիմակայում դրան, հաստատում իր «եսը», կողմնորոշվում ոչնչի համեմատ։ Ըստ կրոնական էքզիստեցիալիզմի, մարդու ընտրությունը տեղի է ունենում Աստծո առջև, իսկ մարդու ճշմարիտ ընտրությունը՝ իր մեջ «Աստծո պատկերի» ընտրության մեջ է։
 
==Ժան-Պոլ Սարտր(1905-1980)==
Ֆրանսիական էքզիստենցիալիզմի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, համաշխարհային էքզիստենցիալիզմի ներկայացուցիչ։ Սարտրը բաժանել է իր աշխատանքները երկու ժամանակաշրջանների. միջինբուրժուական շրջանի, երբ դեռևս չէին նշմարվում քաղաքացիական պատերազմները և պատերազմական ազդեցության ոլորտի անտիֆաշիստական շարժման շրջան։
Սարտերը շուտ է կողմնորոշվել էքզիստենցիալիզմի ճանապարհով, կարելի է ասել հենց ստեղծագործական ուղղու սկզբից։
Ֆրանսիական էքզիստենցիալիզմի գաղափարական հիմքը Սարտրի «Գոյը և չգոյը» ( l' Etreale Ne'ant) գործն է, որը մանիֆեստ դարձավ ֆրանսիական էքզիստենցիալիստական դպրոցի համար։ «Սրտխառնոց » վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է «էքզիստենցիալիզմի գոյությունը»՝ դեպի ներքնաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։ «Աշխարհն իր մեջ» նշանակում է այն հիմնականը չզարգացող աշխարհում, իսկ « աշխարհն իր համար» ՝խոսքը գիտակցության մասին է, կամ էլ գոյատևությունն է առանց էության։ Մշտական շարժումը, որը երկարատև փնտրտուքի արդյունքում երբեք նպատակակետին չի բերում, չի դառնում էություն։ Հենց սրա շնորհիվ է,
որ գոյությունը մնում է անբացատրելի, որը ինքնին տանում է դեպի ունայնություն, որից ելք չկա։ Սա կարծես դատարկություն լինի։ Այս դատարկությունից է ցանկանում փախչել Սարտրի հերոսը՝ չմտնելով ունայնության մեջ՝ դառնալով խավարի մասնիկ։ Հերոսի խոհերն ու ապրումները քիչ-քիչ վերածվում են փիլիսոփայության։ Աշխարհն իր մեջ բացվում է էքզիստենցիալիզմի բնորոշ « մարմնական ,չօգտագործված» ճանապարհով։
Սարտրի աշխատանքը շատ նատուրալիստականին մոտ է, քանի որ հերոսն իր գոյության և փնտրտուքի ընթացքում դուրս չի գալիս « գոյության » սահմաններից։ Նա իր ցանկություններով մոտ է բնականին, որն էլ ի վիճակի է փոխել ստեղծագործության հիմնական երանգը։ Սարտրը հերոսին օժտում է ենթարկելու, սադիստական արարքներ գործելու ունակությամբ։ Սարտրի աշխատանքի բարձրագույն նատուրան միացումն՝ մոդեռնավորված միֆի ապստրակտ ձևերի հետ։
*Միֆականացված գործերից է «Ճանճերը» (Les Mouches) վեպը, որտեղ այդպիսի իրավիճակ է համարվում։
Օրեստ միֆի մասին թեման։ Երբ Օրեստը վրեժ է լուծում մորից՝ Կլիտեմնետր թագուհուց, հոր՝ Ագամեմնոն թագավորի սպանության համար։ Իհարկե այս տեսարանով է ամբողջանում պատերազմական շրջափակման մեջ հայտնված Ֆրանսիան։ Այն Ֆրանսիան, որտեղ հասարակական ներքին պառակտում էր սկսվել՝ արյունոտ իրադարձություններ, աներես, հանցագործ դասի և ոչնչացող ֆրանսիական բուրժուազիայի համեմվածությամբ։
Այստեղ ամենուր ճանճեր են և' ճանճերը, և' մարդիկ ապրում են աղքատության ու ամենօրյա վախի մեջ։ Բայց ինչպես Ռոկանտեսի, այնպես էլ Օրեստի՝ որպես գլխավոր հերոսի համար կարևոր է ներքին ազատության գիտակցումը։ Այս ներքին ազատության գիտակցումն է նաև Ֆրանսիայի համար առաջնային՝ ազատվել ֆաշիզմի հալածանքներից։
1946 թ. գրված «Էքզիստենցիալիզմը հումանիզմ է » աշխատության մեջ Սարտրը կրկնեց իր փիլիսոփայական դրույթները, որոնք մշակվեցին և հավաքվեցին։ Մարդն « ընտրում է» ինքն իրեն, բայց ընտրությունը պայմանավորված է իրավիճակից, մարդն ամբողջությամբ ազատ է սահմանված անհրաժեշտության մեջ։ Մարդիկ կախված են դարաշրջանից, կախված իրենց կարգավիճակից։ Մարդ կարող է ծնվել հարուստի կամ աղքատի ընտանիքում, բայց նա չի կարող ընտրել իր ծագումը կամ հասարակական խավը։
Սարտրի ստեղծած գեղարվեստական կերպարները մարմանվորել են կյանքի նողկալի, զզվելի կողմերը. մարդիկ գործում են անտարբեր և անհեթեթ, սառն են և օտար։
 
==Ալբերտ Քամյու(1913-1960)==