«Կարմիր գիրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
Հազվագյուտ և անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման առաջնահերթ կազմակերպչական խնդիրը դրանց ցուցակագրումն ու հաշվառումն է ինչպես գլոբալ, այնպես էլ առանձին երկրների մակարդակով։ Առանց դրա հնարավոր չէ անցնել ոչ խնդրի տեսական մշակմանը, ոչ էլ առանձին տեսակների պահպանման գործնական աշխատանքների հանձնարարմանը։ Խնդիրը հասարակներից չէ և դեռևս 30-35 տարի առաջ առաջին փորձերն էին արվում մշակել հազվագյուտ և անհետացող կենդանինների և բույսերի սկզբում տարածաշրջանային, այնուհետև համաշխարհային ամփոփագրեր։ Միայն թե տվյալները կամ շատ համառոտ էին և պարունակում էին միայն հազվագյուտ տեսակների թվարկումը, կամ, ընդհակառակը, շատ ահռելի էին, քանի որ ընդգրկում էին [[կենսաբանություն|կենսաբանության]] ունեցած բոլոր տվյալները և շարադրում էին ժամանակի հետ դրանց արեալների նվազման պատմական պատկերը։
 
== ԲՊՄՄ Կարմիր գիրքըգիրք ==
[[Բնության Պահպանության Միջագային Միություն]]ը (ԲՊՄՄ) [[1948]] թվականին միավորել և գլխավորել է աշխարհի երկրների մեծ մասի պետական, գիտական և հասարակական կազմակերպությունների բնության պահպանությանը նվիրված աշխատանքները։ Նրա առաջին որոշումներից է [[1949]] թվականին ''տեսակների գոյատևման մշտական հանձնաժողովի'' ({{lang-en|Species Survival Commission}}) կամ, ինչպես ընդունված է անվանել ռուսալեզու գրականության մեջ Հազվագյուտ տեսակների հանձնաժողովի ստեղծումը։
 
Տող 11.
Հանձնաժողովը իր հիմնական նպատակը դարձրեց այս կամ այն պատճառով ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանիների համաշխարհային տեղեկագրերի ստեղծումը։ Հանձնաժողովի նախագահ ''Պիտեր Սկոտն'' (Piter Scott) առաջարկեց այդ ցանկն անվանել '''Կարմիր գիրք''' ({{lang-en|Red Data Book}}), որպեսզի դրան հաղորդի ձգող և ծավալուն նշանակություն, քանի որ կարմիր գույնը խորհրդանշում է վտանգի ազդանշան։
 
=== ԲՊՄՄ Կարմիր գրքի հրատարկումըհրատարկում ===
[[1963 թվական]]ին լույս տեսավ ԲՊՄՄ Կարմիր գրքի առաջին հրատարակությունը։ Դա «թռիչքային» հրատարակություն էր փոքր տպաքանակով։ Նրա երկու հատորներում տեղեկություններ էին [[կաթնասուն]]ների 211 տեսակների և ենթատեսակների և [[թռչուն]]ների 312 տեսակների ու ենթատեսակների մասին։ Կարմիր գիրքը ըստ ցուցակի բաժանվեց պետական գործիչներին ու գիտնականներին։ Ինչպես և պլանավորված էր նոր տեղեկությունների կուտակմանը զուգընթաց, հասցեատերերին ուղարկվում էին լրացուցիչ էջեր՝ հնացածները փոխարինելու համար։
 
Տող 21.
ԲՊՄՄ-ի Կարմիր գրքի վրա աշխատանքը շարունակվում է։ Սա մշտական գործող փաստաթուղթ է, քանի որ կենդանիների գոյության պայմանները փոխվում են և նորանոր տեսակներ կարող են հայտնվել աղետալի վիճակում։ Դրա հետ մեկտեղ մարդու գործադրած ջանքերը լավ պտուղ են տալիս, որի մասին վկայում են գրքի կանաչ էջերը։
 
=== Սպառնալիքի տակ գտնվող տեսակների Կարմիր ցուցակըցուցակ ===
Կարմիր գրքի գաղափարի երկրորդ ճյուղը «'''Սպառնալիքի տակ գտնվող տեսակների Կարմիր ցուցակների'''» ({{lang-en|IUCN Red List of Threatened Animals}}) ձևով հազվագյուտ կենդանիների մասին միանգամայն նոր տեղեկատվության ի հայտ գալն էր։ Դրանք ևս հրատարակվում են ԲՊՄՄ հովանու ներքո, բայց պաշտոնապես և չեն հանդիսանում Կարմիր գրքի տարբերակ, համանման չեն նրան, չնայած բավականին մոտ են։ Այդպիսի ցուցակներ հրատարակվել են [[1988]], [[1990]], [[1994]], [[1996]] և [[1998]] թվականներին։ Հրատարակումը իրականացվում է [[Քեմբրիջ]]ում ([[Մեծ Բրիտանիա]]) գտնվող շրջակա միջավայրի մոնիթորինգի Համաշխարհային կենտրոնի կողմից՝ ԲՊՄՄ-ի հազվագյուտ տեսակների հանձնաժողովի ավելի քան հազար աշխատակիցների մասնակցությամբ։