«Դեյվիդ Ֆոսթեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող | անուն = Դեյվիդ Ֆոսթեր Ուոլլես | բնագիր անուն = David Foster Wallace | պատկեր = David Foster Wallace hea...»:
(Տարբերություն չկա)

10:59, 6 հունվարի 2017-ի տարբերակ

Դեյվիդ Ֆոսթեր Ուոլլես (անգլ.՝ David Foster Wallace, փետրվարի 21, 1962 թվական, Իտակա - սեպտեմբերի 12, 2008 թվական, Կլերմոնտ), ամերիկյան գրող, հրապարակախոս:

Դեյվիդ Ֆոսթեր Ուոլլես
David Foster Wallace
Ծնվել էփետրվարի 21, 1962 թվական
ԾննդավայրԻտակա
Վախճանվել էսեպտեմբերի 12, 2008 թվական
Վախճանի վայրԿլերմոնտ
Մասնագիտությունգրող, վիպասան, ակնարկագիր և համալսարանի դասախոս
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
ԿրթությունUrbana High School? (1980)[2][3], Ամհերստի քոլեջ (1985)[4][2], Արիզոնայի համալսարան (1987)[5][6][7] և Հարվարդի համալսարան (1989)[8]
Գրական ուղղություններպոստմոդեռնիզմ
Ուշագրավ աշխատանքներInfinite Jest?, The Pale King?, A Supposedly Fun Thing I'll Never Do Again?, Brief Interviews with Hideous Men?, The Broom of the System?, Everything and More?, Oblivion: Stories? և Girl with Curious Hair?
ԱշխատավայրԻլինոյս նահանգի համալսարան, Էմերսոն քոլեջ և Pomona College?
Պարգևներ
ԱմուսինՔարեն Գրին
Изображение автографа
 David Foster Wallace Վիքիպահեստում

Կենսագրություն

Դեյվիդ Ֆոսթեր Ուոլլեսը ծնվել է 1962 թվականի փետրվարի 21-ին Իտակայում, ԱՄՆ: Հայրը՝ Ջեյմս Դոնալդ Ուոլլեսը, փիլիսոփա էր, Իլինոյսի համալսարանի դասախոս: Մայրը՝ Սալլի Ուոլլեսը, դասախոս-անգլիստ էր, Շամպեյնի Փարկլենդ քոլեջի դասախոս էր:

Դեյվիդը սովորել է Շամպեյնում, ապա Ուրբանում, դպրոցում զվարճանում էր թենիս խաղալով: Ավարտել է Ամհերտական քոլեջը, որը ավարտել է նաև իր հայրը: Քոլեջում սովորել է փիլիսոփայություն, անգլերեն լեզու և գրականություն, ստացել է մոդալային տրամաբանության դիպլոմ, ապա նաև անգլերեն լեզվի և գրականության: Երկու դիպլոմներն էլ ստացել են բարձր գնահատական summa cum laude (1985 թվական): 1987 թվականին Գեղարվեստի ոլորտում ստացել է մագիստրոսի աստիճան՝ Արիզոնի համալսարանում: 2002 թվականից դասավանդել է Պոմոն քոլեջում, Կլերմոնտում: 2004 թվականին ամուսնացել է նկարչուհի Քարեն Գրինի հետ: Սիրում էր շներ, հաճախ էր տուն տանում անտուն շներին:

Երկար տարիներ տառապել է դեպրեսիայով, բուժվել է մի շարք միջոցներով՝ ներառյալ էլեկտրաշոկային թերապիա: Այն բանից հետո երբ նրա մոտ նկատվեցին լուրջ հետևանքներ դեղերից, 2007 թվականի հունիսին բժիշկը խորհուրդ տվեց թարգել դեղորայքների օգտագործումը[9], և երբ Ուոլլեսը վերսկսեց դեղորայքի օգտագործումը, արդեն այն թողել էր իր արդյունավետությունը: Իր կյանքի վերջին տարիներին դեպրեսիան էլ ավելի էր ակտիվացել: 2008 թվականանի սեպտեմբերի 12-ն նա ինքնասպան է լինում:[9][10].

Ուոլլեսի շրջագայության վերջը ֆիլմում խաղացել է Ջեյսոն Սիգելը:

Աշխատանքներ

Ամենահայտի տասն էջանոց վեպը Անվերջանալի կատակն է(1996 թվական), որը Time պարբերականը ներառել է 20-րդ դարի լավագույն վեպերի շարքում[11]: Քննադատները Ուոլլեսին դասել է 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի ամենահետաքրքիր ամերիկյան վիպագիրների շարքին: Ուոլլեսը Հանդես է եկել նաև իր էսսեներով («Ամեն ինչ և անգամ ավելի շատ. անվերջության կրճատ պատմություն», 2003 թվական և այլն): Նրա վեպերը, նովելներն ու էսսեները թարգմանվել են մի քանի լեզուներով:

Ստեղծագործություններ

Վեպեր

Նովելների հավաքածուներ

Էսսե

Հարցազրույցներ

  • Lipsky D. Although of course you end up becoming yourself: a road trip with David Foster Wallace. New York: Broadway Books, 2010.
  • Burn S. Conversations with David Foster Wallace. Jackson: University Press of Mississippi, 2012
  • David Foster Wallace: the last interview and other conversations. Brooklyn: Melville House, 2012

Գրականություն

  • Boswell M. Understanding David Foster Wallace. Columbia: University of South Carolina Press, 2003
  • Burn S. David Foster Wallace's Infinite jest: a reader's guide. New York: Continuum, 2003
  • Carlisle G. Elegant complexity: a study of David Foster Wallace's Infinite jest. Los Angeles; Austin: Sideshow Media Group, 2007
  • Pennacchio P. What fun life was: saggio su Infinite jest di David Foster Wallace. Milano: Arcipelago, 2009
  • Triendl I. Philosophy and performance in David Foster Wallace's "Infinite Jest": a reading. Saarbrücken: VDM Verlag, 2009
  • Consider David Foster Wallace: critical essays/ David Hering, ed. Los Angeles: Sideshow Media Group Press, 2010
  • Fate, time, and language: an essay on free will: David Foster Wallace/ Steven M. Cahn and Maureen Eckert, eds. New York: Columbia UP, 2011
  • The legacy of David Foster Wallace/ Samuel Cohen and Lee Konstantinou, eds. Iowa City: University of Iowa Press, 2012
  • Max D.T. Every love story is a ghost story: a life of David Foster Wallace. New York : Viking, 2012

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  2. 2,0 2,1 https://www.amherst.edu/mm/80523/node/66410Amherst College.
  3. https://www.news-gazette.com/news/c-u-schools-foundation-to-honor-distinguished-alumni/article_3b600789-ebf9-57a4-bdf7-ff727b03029b.htmlThe News-Gazette.
  4. https://www.amherst.edu/library/archives/holdings/david-foster-wallaceAmherst College.
  5. https://alumni.arizona.edu/notable-alumni/david-foster-wallaceUniversity of Arizona.
  6. https://www.full-stop.net/2012/12/11/blog/robert-fay/in-the-footsteps-of-david-foster-wallace/
  7. http://www.davidfosterwallacebooks.com/about.htmlLittle, Brown.
  8. https://news.harvard.edu/gazette/story/2012/12/a-too-short-life-examined/Harvard University.
  9. 9,0 9,1 «David Foster Wallace, Influential Writer, Dies at 46». NYTimes. 2008-09-15. Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին.
  10. «David Foster Wallace, Postmodern Novelist and Writing Teacher, Is Dead at 46». Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին.
  11. «ALL TIME 100 Novels». Time. Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին.