«Ռիխարդ Կրայչեկ»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
=== 1999-2001 թվականներ ===
[[1999]] թվականի մրցաշրջանի ընթացքում Կրայչեկը հաղթել է ևս երկու մրցաշարերում։ Փետրվարին նա տիտղոս է նվաճել [[Լոնդոն]]ում, իսկ մարտին հաղթանակ է տարել [[Մայամի]]ի «Մասթերս» մրցաշարում, որտեղ մրցակցությունից դուրս է թողել [[Մարատ Սաֆին]]ին, [[Փիթ Սամփրաս]]ին և [[Թոմաս Էնկվիստ]]ին, իսկ եզրափակիչում չորս սեթում հաղթանակ է տոնել 20-ամյա ֆրանսիացի [[Սեբաստիան Գրոժան]]ի նկատմամբ՝ 4-6, 6-1, 6-2, 7-5։ Մայամիում հաղթանակի շնորհիվ նա բարձրացել է կարիերայում իր բարձրագույն հորիզոնական՝ [[Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա|ATP]] թենիսիտների դասակարգման աղյուսակի 4-րդ հորիզոնական։ Սակայն այդ տիտղոսն այդպես էլ մնացել է վերջինը Կրայչեկի կարիերայում։ [[ԱՄՆ թենիսի բաց առաջնություն|ԱՄՆ բաց առաջնության]] քառորդ եզրափակիչ փուլի [[Եվգենի Կաֆելնիկով]]ի հետ հանդիպման ընթացքում Կրայչեկը ռեկորդ է սահմանել մեկ խաղի ընթացքում էյսերի քանակով։ Այդպիսի մատուցումներ Կրայչեկը իրականացրել է 49 անգամ, սակայն դա չի օգնել նրան և արդյունքում Կաֆելնիկովը հաղթանակ է տարել 6-7, 6-7(4), 6-3, 6-1, 6-7(5) հաշվով։ Հաջորդ՝ 2000 թվականին, Կրայչեկը կարողացել է հասնել [[ԱՄՆ թենիսի բաց առաջնություն|ԱՄՆ բաց առաջնության]] քառորդ եզրափակիչ, իսկ իր բարեգործական գործունեության համար տարվա արդյունքներով արժանացել է «[[Պրոֆեսիոնալ Թենիսիստների Ասոցիացիայի (ATP) մրցանակներ|Մարդասիրության և բարեգործության համար]]» ATP մրցանակին<ref>{{cite news |url=http://news.bbc.co.uk/sport1/hi/tennis/1213996.stm |work=BBC News |title=Award seals Kuerten's dream year |date=11 March 2001 |accessdate=22 May 2010}}</ref>։ Սակայն աշնանը, [[Շտուտգարտ]]ի «Մասթերս» մրցաշարում, երկրորդ շրջանում երիտասարդ ավստրալիացիավստրալացի [[Լեյթոն Հյուիթ]]ի հետ մրցախաղում, Կրայչեկի ոդ միայն պարտության է կրել 4-6, 5-7 հաշվով, այլ նաև ստացել է հերթական վնասվածքը։
 
=== 2002-2003 թվականներ ===
Իր 30-ամյակի տարում՝ [[2001]] թվականին, Կրայչեկը նույնիս չի կարողացել կորտ դուրս գալ վնասվածքի պատճառով և մրցաշարջան է վերդարձել միայն [[2002]] թվականի [[Ուիմբլդոնի մրցաշար]]ի նախաշեմին։ Հերտոգենբոսի մրցաշարում նա առաջին շրջանում զիջել է [[Ռոջեր Ֆեդերեր]]ին՝ 2-6, 5-7, իսկ Ուիմբլդոնում դուրս է եկել քառորդ եզրափակիչ, ֆանապարհին հաղթելով ավստրալիացիավստրալացի [[Մարկ Ֆիլիպուսիս]]ին՝ 6-7(2), 7-6(4), 6-7(1), 7-6(5), 6-4։ Քառորդ եզրափակիչում Կրայչեկը համառ պայքարում, հինգ սեթում, 1-6, 6-4, 2-6, 6-3, 7-9 հաշվով պարտվել է բելգիացի Քսավիե Մալիսին։ Արդյունքում Ռիխարդ Կրայչեկը ATP մրցանակ է ստացել «[[Պրոֆեսիոնալ Թենիսիստների Ասոցիացիայի (ATP) մրցանակներ|Տարվա վերադարձ]]» անվանակարգում<ref>{{cite web |author=Richard Krajicek |url=http://www.sportsline.com/tennis/players/playerpage/201551/2003 |title=Tennis – CBSSports.com Scoreboard, Schedules, Players |publisher=Sportsline.com |date= |accessdate=2 June 2012}}</ref>։ Ցավոք, առողջության հետ կապված խնդիրները դրանով չեն ավարտվել։ Բավականին հաջող խաղալով ամառային հարդի մրցաշարերում, [[ԱՄՆ թենիսի բաց առաջնություն|ԱՄՆ բաց առաջնություն]]ում Կրայչեկը չի կարողացել ավարտին հասցնել առաջին շրջանի հանդիպումը։ Առաջին սեթում պարտվելով չեխ Իրժի Նովակին, Ռիխարդը երկրորդ սեթում դադարեցրել է մրցակցությունը 1-6, 4-5 հաշվի ժամանակ։ 2002 թվականի մրցաշարջանում Կրայչեկը այլևս չի մասնակցել և մրցաշրջան է վերադարձել միայն հաջորդ տարի։ [[Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն|Ավստրալիայի բաց առաջնություն]]ում հոլլանդացին երկրորդ շրջանում պարտվել է գերմանացի [[Ռայներ Շուտլեր]]ին, ով այնուհետև, բավականին անսպասելի, հասել է մրցաշարի եզրափակիչ։ Մրցաշրջանի ընթացքում Կրայչեկը նշվել է ոչ թույլ մրցակիցենրի նկատմամբ հաղթանակներով՝ պարտության են մատնվել բավականին ուժեղ [[Նիկոլայ Դավիդենկո]]ն և [[Ռադեկ Շտեպանեկ]]ը, սակայն լուրջ հաջողություններ չեն եղել։ [[Լոնդոն]]ի խոտածածկի մրցաշարում Կրայչեկը հաղթել է [[Մարկ Ֆիլիպուսիս]]ին՝ 7-6(4), 6-3 և չեխ Յան Վացեկին՝ 7-5, 2-6, 6-3, սակայն քառորդ եզրափակիչում Ռիհարդը չի կարողացել արժանի դիմադրություն ցույց տալ աշխարհի երկրորդ ռակետ, վետերան [[Անդրե Աղասի]]ին և զիջել է 1-6, 2-6 հաշվով։ Կրայչեկը նախ ստիպված էր հրաժարվել [[Ուիմբլդոնի մրացաշար]]ում ելույթից, իսկ մեկ օր, ընդհանրապես, հայտարարել է կարիերայի ավարտի մասին՝ արմունկի խրոնիկ վնասվածքի պատճառով։ Նա դա արել է Հերտոգենբոսի մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանի խաղում զիջել է ֆրանսիացի [[Օլիվիե Մուտիս]]ին՝ 4-6, 6-7(4)։
 
== Ելույթները վետերանների շրջանում և գործունեությունը կորտից դուրս ==