«Բրիտանական անգլերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ թարգմանում եմ անգլերեն ամսանունները oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Պատմություն ==
Անգլերենը արևմտյան [[Գերմանական լեզուներ|գերմանական լեզու]] է, որը սկզբնավորվել է անգլոֆրիզիան բարբառից։ Այս բարբառը [[Մեծ Բրիտանիա|Բրիտանիա]] է ներթափանցել գերմանական ցեղերի միջոցով, այժմյան [[Գերմանիա]]յի հյուսիս-արևմուտքի և հյուսիսային [[Նիդերլանդներ]]ի տարածքից։ Այդ ժամանակ տեղի բնակչությունը խոսում էր հասարակ բրիտոնիկ լեզվով, որի վրա մեծ ազդեցություն ուներ հռոմեական օկուպացիան։ Այս լեզուների խումբը ([[Վալլիերեն]], Cornish, Cumbric) անգլերենի հետ կողք կողքի շարունակել են գոյություն ունենալ մինչև արդի ժամանակաշրջան, բայց գերմանական լեզուներից դրանց հեռվության պատճառով անգլերենի վրա ազդեցությունը նշանակալիորեն փոքր էր։ Սակայն ազդեցության աստիճանը մնում է վիճարկելի և վերջերս առաջ է քաշվել մի պնդում, ըստ որի քերականական ազդեցությունը անգլերենի և այլ արևմտյան գերմանական լեզուների միջև էական նորարարությունների հիմքն է։<ref>English and Welsh, 1955 J. R. R. Tolkien, տես նաև ծանոթագրություններ Brittonicisms in English</ref> Սկզբնապես հին անգլերենը եղել է բազմազան բարբառների խումբ՝ այսպիսով արտացոլելով Անգլիայի անգլոսաքսոնական թագավորության խառը ծագումը։ Այս բարբառներից մեկը՝ ուշ արևմտյան սաքսոներենը, ի վերջո դարձել է գերակշռող։ Բնօրինակ հին անգլերենը այնուհետև ազդեցության է ենթարկվել երկու արշավանքների պատճառով. առաջինը եղել է գերմանական [[լեզվաընտանիք]]ի սկանդինավիան ճյուղի լեզվակիրների կողմից, ովքեր VIII-րդ և IX դարերում նվաճել և գաղութացրել են Բրիտանիայի որոշ մասերը, իսկ երկրորդը XI դարում եղել են Նորմանները, որոնք խոսում էին հին նորմաներեն և որի արդյունքում ի վերջո զարգացել է անգլերենի նոր տեսակ, որը կոչվել է անգլոնորմանական։ Այս երկու արշավանքները անգլերենին ստիպել են դառնալ որոշ չափով «խառնուրդ» լեզու (սակայն այն երբեք բառի բուն իմաստով չի եղել իրապես «խառնուրդ» լեզու։ Խառնուրդ լեզուները ի հայտ են գալիս տարբեր լեզուների լեզվակիրների միասին ապրելու դեպքում, որոնք էլ հենց հիմնական շփման համար զարգացնում են հիբրիդ լեզու)։ Ինչքան անգլերենը խոսակցական, քարացած և նկարագրական լեզու է, այնքան այն անգլոսաքսոնական արմատներ ունի։ Ինչքան այն ինտելեկտուալ և աբստրակտ լեզու է, այնքան այն պարունակում է [[Լատիներեն|լատինական]] և [[Ֆրանսերեն|ֆրասիականֆրանսիական]] ազդեցություն։
 
[[Սկանդինավիա|Սկանդինավների]] հետ համատեղ բնակությունը անգլերենի անգլոֆրիզերենի քերականական նշանակալի պարզեցման և բառապաշարի հարստացման արդյունք հանդիսացավ։ Նորմանների գրավումը հետագայում տարավ դեպի եվրոպական լեզուների ռոմանական ճյուղի ավելի մշակված բառաշերտի գերմանական հիմքի վրա տեղափոխմանը։ Նորմանական այս ազդեցությունը էապես անգլերեն մտավ կառավարության և դատարանների միջոցով։ Այսպիսով՝ անգլերենը սկսեց զարգանել որպես փոխառությունների լեզու՝ մեծ ճկունությամբ և հսկա բառապաշարով։