«Էքզիստենցիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: մ : → մ։ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 35.
==Ալբերտ Քամյու(1913-1960)==
Ալբերտ Քամյուն էքզիստենցիալիզմի փայլուն ներկայացուցիչներից էր։ Քամյուի ստեղծագործություններից հատկապես հռչակ են բերել «Օտարը» և «Ժանտախտ» վեպերը, որոնք շարադրված են էքզիստեցիալիզմի սահմանած օրենքներով։
«Օտարը» վեպը գրվել է Քամյուի ստեղծագործական վաղ տարիքում ՝1937-1945 թթ ընթացքում։ Այս շրջանում ապսուրդ էր համարվում ֆրասիականֆրանսիական բուրժուական հասարակությունը։ Նա կարծում էր, որ ամեն ինչ պետք է սկսել նորից։ Բուրժուական վայելքներն իշխող էին դարձել Ֆրանսիայում, բայց Քամյուն դեմ էր դրանց։ Թվում էր՝ խոսքը գնում էր իր մեջ նոր մարդու ստեղծմանը։ Մարդկային հատկանիշների լավացումն ու նորոգումը պիտի առաջնային լինեն։ Ներքինի հետ կապը, առաջին հերթին կապն է բնության հետ։ Այդ է պատճառը, որ Քամյուն օժտված էր ռոմանտիկական կարեկցական հատկանիշներով, որոնք առկա չէին այս էքզիստենցիալիստների մոտ։ Հայրենի Ալժիրի արևը, ծովային միջավայրը Քամյուին օժտեցին ռոմանտիկական հատկանիշներով։ Հաստատվելով Ֆրանսիայում Քամյուն կապանքների էր ենթարկվում օտար դառնալու վախից։ Բայց այս մարդկային օտարոտի միջավայրը նման չէր ալժիրյան արևոտ բնանկարին. սա մռայլ անեզրություն է, որը հեղինակի համար դարձավ գոյության խորհդանիշ։ Նրա համար ելակետային էր, ոչ թե սոսկ առաջանալու պահը, այլ վերանալու՝ մահվան ակնթարթը։
«Օտարը» վեպի առաջին մասում աշխարհը երևակայական էր, այնպես ինչպես մատցածին էր հեղինակի վաղ ստեղծագործական՝ ռոմանտիկական շրջանը։ Վեպի հերոսը չի համակերպվում ապրելու մի այնպիսի միջավայրում, ուր տիրում է անբնական բարոյականությունը։ Նա ցանկանում է ստեղծել բնական և բարոյական գոյատևման մի օազիս, որտեղ մարդ կմնա միայնակ իր բնազդի և գեղեցկության համար։ Բայց այս ամենի մեջ հանկարծ երևում է մահվան պահը։ Այն տեղի է ունենում ամենավճռորոշ պահին։ Մահվան կամ հերոսի սպանության ժամանակ կլինեն միայն « ծովը, ավազը և արևը»: Հեղինակը փորձում է այսպես ստեղծել ալժիրյան մտացածին պատկերը՝ մահ արևային բնության մեջ։ Սակայն հեղինակային լուծման արդյունքում կարևոր չի դառնում սպանության պատճառը և այլ մանրամասներ, որոնք կհետաքրքրեին ընթերցողին։
Հերոս Մերսոն դարձավ բնազդային հատկանիշների զոհը, այն «չար միության» զոհը, որը ստեղծել էր էքզիստենցիալիստ հեղինակը, ըստ որի միակ կարևորությունը մահից հետո չփախչելու և նրան տրվելու մեջ է։