«Սյուզան Գարագաշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Սյուզան Գարագաշը ծնվել է Թիֆլիսում նավթավաճառի ընտանիքում։ Սովորել է [[Հովնանյան դպրոց]]ում: Ամուսնացել է դերասան [[Մկրտիչ Թաշճյան]]ի հետ։ 1913 թվականին Լիլիա Թաշճյան բեմական անունով մտել է թատրոն և սկսել իր գործունեությունը։ 1914 թվականին հրավիրվել է Բաքվի հայկական դրամատիկական խումբը, որտեղ աշխատում էին [[Սիրանույշ]]ն ու [[Վահրամ Փափազյան (դերասան)|Վահրամ Փափազյանը]]ը: Մկրտիչ Թաշճյանից բաժանվելով՝ ամուսանցել է [[Միքայել Գարագաշ|Մկրտիչ Գարագաշ]]ի (Միքայել Գարագաշ) հետ՝ բեմական գործունեությունը շարունակելով որպես Սյուզան Գարագաշ։
 
1922 թվականից եղել է [[Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն|Երևանի Առաջին պետթատրոն]]ի դերասանուհի<ref>{{Cite web|url=http://www.kino-teatr.ru/teatr/acter/empire/237344/bio/|title=Сюзан Гарагаш (Susan Garagash, Сусанна Цецян) - биография - актрисы театра - Кино-Театр.РУ|website=www.kino-teatr.ru|accessdate=2016-07-20}}</ref>: Քնարադրամատիկական, կատակերգական ձիրքի, հոգեբանական խաղի շնորհիվ խաղացել է տարբեր ժանրերի պիեսներում։ Համարվում է [[Սունդուկյան Գաբրիել|Սունդուկյան]]ի «Խաթաբալա» պիեսի Մարքրիտի դերի լավագույն դերակատարը խորհրդային թատրոնում<ref>{{Cite web|url=http://istoriya-teatra.ru/theatre/item/f00/s02/e0002468/index.shtml|title=ГАРАГАШ Сюзан Ованесовна|last=webmaster.innobi@gmail.com|first=Alexey S. Zlygostev, E-Mail|website=istoriya-teatra.ru|accessdate=2016-07-20}}</ref>: