«Խաչատուր Եսայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
Եսայանի արվեստում շրջադարձային եղավ Մ. Սարյանի և Ա. Միրզոյանի հետ համագործակցությունը [[Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն|Ա. Սպենդիարյանի անվան թատրոնում]] [[Արմեն Տիգրանյան (երգահան)|Ա. Տիգրանյանի]] «[[Դավիթ Բեկ (օպերա)|Դավիթ Բեկ]]» օպերայի ձևավորման ժամանակ (1956)։ Եսայանի ստեղծագործական ուղին ուսումնասիրող Ռ. Հովհաննիսյանը գրում է.{{Քաղվածք|«Ձևավորուների խիստ մոնումենտալ ձևը՝ իրականացված Եսայանի կողմից, լավագույն ձևով համապատասխանում էր օպերայի պատմական ոգուն։ Այն պատմում է հայ ժողովրդի ազատագրական պայքարի, վրաց և ռուս ժողովուրդների հետ բարեկամության մասին»:|}}
Լավ յուրացնելով բեմական ձևավորման կանոնները՝ Եսայանը մեծածավալ ձևավորումերի սակավ քանակը համադրել է հստակ գծագրված կուլիսների և ֆոնի հետ՝ հասնելով բնորոշ նկարների առավելագույն արտահայտչականության, օրինակ՝ պալատը և հատկապես եկեղեցու դիմացի հարթակը։ Նուրբ գեղագիտական ոճով էր արված օպերայի վարագույրը, որի վրա պատկերված էր սուր և վահան՝ ժողովրդա-ազատագրական պայքարի խորհրդանիշը։ Բնանկարչի նրա տաղանդը իր արտահայտությունն է գտնում օրինակ «Սոնա» բալետի աշխատանքներում, որը վերաբերում է հիսունական թվականների վերջերի նրա աշխատանքներին, ինչպես նաև «Սոս և Վարդիթեր» օպերայում։ Այս վերջին օպերայի էսքիզները կարող են դրվել Եսայանի լավագույն բնանկարիների օրնակների կողքին, որպես համարժեք ստեղծագործություններ։ստեղծագրծություններ։ Վաթսունական թվականներին Եսայանը սիստեմատիկ աշխատում էր թատրոնում և ստեղծել է մի շարք հիանալի աշխատանքներ։ Բայց առավել ուժեղ և լավ են ստացվել այն գործերը, ուր նա հավատարիմ է մնացել իր ստեղծագործական թեմային։ Այսպես Ա. Բաբաևի «Արծվաբերդ» և [[Ալեքսանդր Սպենդիարյան|Ալ. Սպենդիարյանի]] «[[Ալմաստ (օպերա)|Ալմաստ]]» օպերայի էսքիզներում և դեկորներում մենք նորից տեսնում ենք հայ բնության ձևեր՝ հաղորդված տաք գույներվ և պոետիկական։ Սպենդիարյանի թատրոնում [[Գաետանո Դոնիցետի|Դոնիցետիի]] «[[Լյուչիա դի Լամերմուր]]» օպերայի բեմադրության համար Եսայանը ստեղծել է խիստ, բայց և ռոմանիկ պոետականությամբ և խորհրդավորությամբ լի մի ձևավորում։ Հատկապես սա վերաբերում է այն էսքիզներին, որ պատկերում էին գերեզմանոցի եկեղեցին և ծովի ժայռոտ ափը՝ լուսավորված լուսնի լույսով։ Սրանք խիստ գունային համակարգում են ստեղծվել և համահունչ էին օպերայի երաժշտությանը։
 
Բավական հետաքրքիր են [[Ժորժ Բիզե|Բիզեի]] «[[Կարմեն (օպերա)|Կարմեն]]» և [[Ջակոմո Պուչչինի|Պուչչինի]] «[[Մադամ Բատերֆլայ|Չիո չիո Սան]]» օպերաների էսքիզները, որոնք հետո սակայն չիրագործվեցին։ «Կարմենի» էսքիզները գունային են, արևային և վառ։ Առաջին արարի էսքիզում սյուժետային պատկերներից բացի կա նաև մի պլակատ՝ ցլամարտիկի պատկերով։