Բացել գլխավոր ցանկը

Changes

Պիտերը հայտնի նկարիչ [[Պիտեր Բրեյգել Ավագ]]ի 3 որդիներից ավագն էր։ [[1578]] թվականին մոր մահից հետո նկարչի երեխաներին՝ Պիտերին, Յանին և Մարիին դաստիարակում էր տատիկը։
 
Պիտերը իր ստեղծագործական ուղին սկսել է հոր նկարները պատճենելով, սակայն արդյունքում մշակեց սեփական ձեռագիրը։ Երբ մահացավ հայրը, կրտսեր Պիտերը 4 տարեկան էր։ Մի քանի տարի անց երիտասարդն սկսեց ինքնուրույն աշխատել հոր էսքիզների վրա։ Սկզբնական շրջանում պատճենում էր նրա կտավները, այնուհետև սկսեց իր սեփական աշխատանքները ստեղծել, մշակեց իր ոճը․ նրա գույներն ավելի վառ էին, իսկ պատկերները՝ հստակ։ Ստեղծագործական կարիերայի սկզբում Պիտեր Բրեյգել կրտսերը տարվել էր Ահեղ դատաստանի սյուժեներով և դժողքի սարսափների, սատանաների և վհուկների պատկերմամբ։ Իր ստեղագործություններիստեղծագործությունների համար ստացավ «Դժոխային» մականունը։ Հետագայում նա որոշ չափով «փափկացրեց» իր ոճը՝ հրաժարվելով [[Հիերոնիմոս Բոսխ|Բոսխին]] հատուկ մոտիվներից (չնայած այն փաստին, որ իսպանական արքա [[Ֆիլիպ II (այլ կիրառումներ)|Ֆիլիպ II]]-ն իր ննջարանում կախել էր հենց Բոսխի կտավները)։ Պիտեր Բրեյգել կրտսերն սկսեց ստեղծել կտավներ, որոնք գրեթե հոր աշխատանքների պատճեներն էին։ Այս ամենը չխոչընդոտեց նրա հայտնի դառնալուն։ Իսկ դետալների նկատմամբ նրա ուշադիր լինելը և հետաքրքրությունը մարդկային կյանքի ամենասովորական դրսևորումների նկատմամբ, օրինակելի են դարձել։ Նրա ստեղծագործությունները դարձել են ժողովրդական կյանքի իսկական հանրագիտարան։
 
Պիտեր Բրեյգելի աշակերտներից է եղել [[Գոնսալես Կոկս]]ը։