«Լուկիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Լուկիանոս''' (հին հունարեն՝ Λουκιανὸς Σαμοσατεύς, լատիներեն՝ Lucian, 120-180 թթ.), նշանավոր հին հույն գրող-երգիծաբան։ Իր ստեծագործություններումստեղծագործություններում ներկայացնում և երգիծական սուր քննադատության է ենթարկում իր ապրած ժամանակաշրջանում ի հայտ եկած գաղափարական անկման բոլոր հատկանիշները՝ փիլիսոփայական մտքի մանրացումը, սնահավատությունների աճը, գրականության անբովանդակությունը և այլն։
 
Ծնվել է [[Ասորիք]]ի [[Շամշատ]] (Սամոսատ) քաղաքում, աղքատ արհեստավորի ընտանիքում, քանդակագործություն է սովորել հորեղբոր մոտ, բայց մարմարյա սալաքար կոտրելուց հետո դաժան ծեծի է ենթարկվել և դիմել փախուստի։ Հունաստանում, համառ աշխատանքի շնորհիվ, դառնում է հայտնի փաստաբան, «ճարտասանության Պրոմեթևս» և վերադառնում Արևելք։ Կյանքի վերջին տարիները Լուկիանոսը անցկացրել է Եգիպտոսում՝ ծառայելով երկրի կուսակալի գրասենյակում։