«Հայերն Իսրայելում»–ի խմբագրումների տարբերություն

[[Հայաստան]]ն ու [[հայեր]]ը [[Իսրայել]]ի հետ կապեր են ունեցել դեռևս [[Տիգրան Մեծ]]ի ժամանակվանից։ Հայոց ներկայությունն էլ Երուսաղեմում [[Հիսուս|Քրիստոսի]] ծննդից առաջ է եղել, իսկ որպես հոգևոր կայուն միավոր՝ 154 թվականից է թվագրվում։ Արդեն 4-րդ դարից սկսած՝ ծանրակշիռ դիրք ունենք Սուրբ երկրում։ Երուսաղեմի եկեղեցու առաջին հայրապետը եղել է Հակոբոս Տյառնեղբայրը։ [[Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով]]ի (381 թ.) որոշմամբ, Երուսաղեմի եպիսկոպոսությունը դարձել է պատրիարքություն։
 
Հայ աշխարհիկ համայնքը «սրբազան քաղաքում» կազմավորվեց ավելի ուշ՝ VII դարում, երբ այստեղ մուտք գործեցին հայ վաճառականներն ու արհեստավորները, որոնք հիմնականում բնակվում էին [[Սիոն]] թաղամասի Հայկական կոչված փողոցում։ Հայերի թիվը [[Երուսաղեմ]]ում և մյուս քաղաքներում ստվարացավ X-XI դարերում, երբ եվրոպական խաչակիրները գրավեցին երկիրը և հիմնեցին Երուսաղեմի թագավորությունը, նրանք հիմնականում [[Կիլիկյան Հայաստան]]ում խաչակիրներին միացած հայ ռազմիկներն էին։ XIX-XX դարերում հայերի թիվն այստեղ ավելացավ հատկապես թուրքական յաթաղանից փախած գաղթականների հաշվին,1948-ից:Իսրայելի առաջհայերին այսկարող հողերումենք ապրելբաժանել եներեք 35խմբի։ հազար հայ, որոնց մի մասը հետագայում՝ ներգաղթեց [[Հայաստան]]:
 
Առաջին խումբը Երուսաղեմ է եկել մինչև 1915-ի ցեղասպանությունը։ Նրանց անվանում ենք «քաղաքացիներ»։ Նրանք ունեն իրենց ապրելաձևն ու բարբառը։ Նրանք ապրում են Հայոց Թաղամասում՝ Հայոց վանքից դուրս։Հետո եկան 1915-ի ցեղասպանությունը վերապրած գաղթականներ։ Երբ 1917 թ. անգլիացիները Երուսաղեմը գրավեցին Օսմանյան Թուրքիայից, Հալեպի ու դրա շուրջ հաստատված մոտ ութ հազար հայ գաղթականներ եկան Երուսաղեմ և ապաստան խնդրեցին Երուսաղեմի Հայ Պատրիարքից։ 1948-ից առաջ այս հողերում ապրել են 35 հազար հայ, որոնց մի մասը հետագայում՝ ներգաղթեց [[Հայաստան]]:
 
Այսօր Երուսաղեմում բնակվում է շուրջ 3 հազար հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգևորականներ, մտավորականներ։ Այստեղ է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ [[Սուրբ Հակոբյանց վանք|Սրբոց Հակոբյանց վանքով]] ու վանքապատկան կալվածքներով, հայկական տպարանով։
 
Երուսաղեմը հայ մշակույթի և մատենագիտության կենտրոններից է։ Սրբոց Հակոբյանց վանքի թանգարանում պահվում են տարբեր ժամանակներում ուխտավորների ձեռքով Երուսաղեմ բերված հայ վարպետների պատրաստած ոսկե, արծաթե, փայտե իրեր, ձեռագրակազմեր, կանթեղներ, վարդապետական և եպիսկոպոսական գավազաններ, Կիլիկիայի հայոց թագավոր [[Հեթում Ա]]-ի մականը, [[Թորոս Ռոսլին]]ի նկարազարդ ձեռագրերի հիմնական մասը։ Վանքի ձեռագրատանը պահվում է հայերեն ձեռագրերի՝ աշխարհում երկրորդ ([[Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան]]ից հետո) հավաքածուն (շուրջ 4 հազար ձեռագիր)։։Մի ժամանակ Երուսաղեմի Հայ Պատրիարքը Միջին Արևելքի, այդ թվում Եգիպտոսի, Լիբանանի, Կիպրոսի հայկական համայնքների կրնոնական առաջնորդն էր։ 1915-ից առաջ Եգիպտոսը ամենաշատ հայ բնակչություն ունեցող երկրներից մեկն էր։ Սակայն ցեղասպանությունից հետո շատ հայեր ցրվեցին Միջին Արևելքի երկրներ։ Այդ գաղթականները հույս ունէին, որ կվերադառնան իրենց բնակավայրեր։ Սակայն Թուրքիայի հանրապետության հռչակումից հետո նրանք հասկացան, որ դա հնարավոր չէ և իրենք ստիպված են հաստատվել Միջին Արևելքում: Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հայ գաղթականներին տրամադրեց Պատրիարքարանի իրավասության տակ գտնվող քաղաքների՝ Հալեպի և Բեյրութի իր վաքներն ու եկեղեցիները։ Մեր օրերում, Երուսաղեմի Հայ Պատրիարքը Հորդանանի, Իսրայելի ու Պաղեստինի հայերի կրոնական առաջնորդն է։
 
Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հայապահպանությանը աջակցում են Հայկական բարեսիրական, Հայ երիտասարդաց միությունները, «ՀԵՄ» եռամսյա թերթը, «Սիոն» գրական ամսագիրը։
Անանուն մասնակից