«Հայերն Իսրայելում»–ի խմբագրումների տարբերություն

չ (clean up, փոխարինվեց: է: → է։ (5), բ: → բ։, զ: → զ։, ը: → ը։ (41), թ: → թ։, ի: → ի։ (3), լ: → լ։ (5), կ: → կ։, ղ: → ղ։, մ: → մ։ (9), յ: → յ։ oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...)
[[Հայաստան]]ն ու [[հայեր]]ը [[Իսրայել]]ի հետ կապեր են ունեցել դեռևս [[Տիգրան Մեծ]]ի ժամանակվանից։ Հայոց ներկայությունն էլ Երուսաղեմում [[Հիսուս|Քրիստոսի]] ծննդից առաջ է եղել, իսկ որպես հոգևոր կայուն միավոր՝ 154 թվականից է թվագրվում։ Արդեն 4-րդ դարից սկսած՝ ծանրակշիռ դիրք ունենք Սուրբ երկրում։ Երուսաղեմի եկեղեցու առաջին հայրապետը եղել է Հակոբոս Տյառնեղբայրը։ [[Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով]]ի (381 թ.) որոշմամբ, Երուսաղեմի եպիսկոպոսությունը դարձել է պատրիարքություն։
 
Հայ աշխարհիկ համայնքը «սրբազան քաղաքում» կազմավորվեց ավելի ուշ՝ VII դարում, երբ այստեղ մուտք գործեցին հայ վաճառականներն ու արհեստավորները, որոնք հիմնականում բնակվում էին [[Սիոն]] թաղամասի Հայկական կոչված փողոցում։ Հայերի թիվը [[Երուսաղեմ]]ում և մյուս քաղաքներում ստվարացավ X-XI դարերում, երբ եվրոպական խաչակիրները գրավեցին երկիրը և հիմնեցին Երուսաղեմի թագավորությունը, նրանք հիմնականում [[Կիլիկյան Հայաստան]]ում խաչակիրներին միացած հայ ռազմիկներն էին։ XIX-XX դարերում հայերի թիվն այստեղ ավելացավ հատկապես թուրքական յաթաղանից փախած գաղթականների հաշվին,1948-ից առաջ այս հողերում ապրել են 35 հազար հայ, որոնց մի մասը հետագայում՝ ներգաղթեց [[Հայաստան]]:
 
Այսօր Երուսաղեմում բնակվում է շուրջ 3 հազար հայ՝ հիմնականում արհեստավորներ, բժիշկներ, ձեռնարկատերեր, հոգևորականներ, մտավորականներ։ Այստեղ է գտնվում Երուսաղեմի հայոց պատրիարքությունը՝ [[Սուրբ Հակոբյանց վանք|Սրբոց Հակոբյանց վանքով]] ու վանքապատկան կալվածքներով, հայկական տպարանով։
Անանուն մասնակից