«Ուելսի արքայազն Ուիլյամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ ԱնձՊետական գործիչ
| բնագիր ԱԱՀ = Prince William, Duke of Cambridge
|պատկեր = The Duke of Cambridge.jpg
}}
'''ԱրքայազնՔեմբրիջի դուքս արքայազն Ուիլյամ, ՔեմբրիջիԱրթուր դուքսՖիլիպ Լուի''' ({{lang-en|Prince William of the United KingdomWales, Duke of Cambridge, born William Arthur Philip Louis}}; {{ԱԾ}}), ծ.Քեմբրիջի [[1982]]դուքս, թ.Ստրատհերնի [[հունիսիկոմս 21]],և [[Լոնդոն]])Կարիկֆերգյուսի բարոն, [[Արքայազն Չարլզ]]ի և [[ԴիաննաԴիանա Սփենսերարքայադուստր Ուելսի|Արքայադուստր Դիանա]]իյի ավագ որդին է։ Ծնվել է, [[1982Եղիսաբեթ II]] թ-իթագուհու [[հունիսիավագ 21]]-ինթոռը: [[Լոնդոն]]ում,Բրիտանական [[Մեծգահի Բրիտանիա]]յում։ժառանգորդների [[2011]]ցանկում թ.երկրորդն [[ապրիլիէ՝ 29]]-ինիր պաշտոնապեսհայր ամուսնացելԱրքայազն է [[Քեյթ Միդլթոն]]իՉարլզից: հետ։
 
== Կենսագրություն ==
 
Արքայազնը ծնվել է 1982 թվականի հունիսի 21-ին երեկոյան ժամը 9-ին [[Լոնդոն]]ում, [[Պադդինգտոն]] շրջանում: Ուիլյամը առաջին արքայազն էր, ով չի ծնվել թագավորական պալատում, այլ ծնվել է Լոնդոնի [[Սուրբ Մարիամի հոսպիտալ]]ում: Դարձել է պապարացցիների թիրախ ծնվելուց անմիջապես հետո: Երբ Չարլզը և Դիանան դուրս են եկել հոսպիտալի ծննդատնից լրագրողների ամբոխը շարժվել է դեպի նրանց կողմը՝ նկարահանելու նորածին արքայազնին:
 
1982 թվականի օգոստոսի 4-ին արքայազնը կնքվել է [[Բուքինգհեմյան պալատ]]ում՝ [[Քենթերբերիի արքեպիսկոպոս]]ի կողմից և ստացել է Ուիլյան Արթուր Ֆիլիպ Լուի անունը:
 
1990- 1995 թվականներին արքայազնը հաճախել է [[Բերկշիր]]ի Լադգրոուվ դպրոցը: Այն գիշերօթիկ դպրոց էր, և Ուիլյամը անում էր ամեն ինչ, մյուսներին հավասար: Նույնիսկ կիսել է սենյակը 4 այլ դպրոցականների հետ: Դպրոցում եղել է հոկեյի և ռեգբիի հավաքականներիի ավագ: Հետաքրքրվել է լողով, լավ է խաղացել ֆուտբոլ և բասկետբոլ: Մի քանի անգամ դպրոցը ներկայացրել է վազքի մրցույթներում:
 
Դպրոցն ավարտելուց հետո Ուիլյամը ընդունվել է հայտնի [[Էտոն քոլեջ]], որտեղ սովորել է աշխարհագրություն, կենսաբանություն և արվեստի պատմություն: Արքայազնը մշտապես եղել է կարգապահ աշակերտ, մշտապես ստացել բարձր գնահատականներ և կարողացել է հեշտ լեզու գտնել իր հասակակիցների հետ: Ի շնորհիվ շփման կարողությունների, նա ձեռք է բերել մեծ թվով ընկերներ և հաստատել ծանոթություններ: Ի տարբերություն դպրոցի, քոլեջում նա ունեցել է առանձին սենյակ և առանձին լոգարան, ինչը պայմանավորված էր, ոչ թե մեծամտությամբ, այլ անվտանգությունից ելնելով:
 
Երբ 1996 թվականի օգոստոսին Ուիլյամը ծնողները բաժանվեցին, արքայազնը ծանր տարավ այդ փաստը: Նա միշտ եղել է կապված իր մոր հետ, քան թե հոր: Դիանա Սփենսերը բաժանումից հետո շարունակեց մշտապես շփվել իր զավակների հետ: Անգամ բաժանումից հետո, նա համարվում էր [[Բրիտանական թագավորական ընտանիք]]ի անդամ և ապրում էր [[Քենսինգթոնյան պալատ]]ում: Դիանան մշտապես զբաղվել է բարեգործությամբ:
 
Արքայազնի համար մեծ հարված էր [[Փարիզ]]ում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում իր մոր՝ [[Արքայադուստր Դիանա]]յի մահը, որը տեղի ունեցավ 1997 թվականի օգոստոսի 31-ին: Ողբերգության մասին արքայազնը իմացավ միայն սեպտեմբերի 1-ին, քանի որ [[Արքայազն Չարլզ]]ը արգելել էր իր որդիների տանը ունենալ ռադիո: Ինչքան էլ ծանր էր հարվածը, Ուիլյամը և նրա կրտսեր եղբայր [[Արքայազն Հարրի]]ն մասնակցեցին մոր հուղարկավորությանը: Ուիլյամը և Հարրին քայլեցին իրենց մոր աճյունակառքի ետևից մինչ [[Վեստմինստերյան աբբայություն]], որտեղ տեղի ունեցավ հուղարկավորությունը: Մոր մահից հետո, Ուիլյամը իր ցանկությամբ հաճախել է հոգեթերապևտի կուրսերի: Այս ընթացքում աճել էր Ուիլյամի հակակրանքը ԶԼՄ-ների նկատմամբ: Նա անգամ մեղադրեց լրագրողների՝ մոր մահվան համար:
 
2000 թվականի հուլիսին, [[Էտոն քոլեջ]]ը ավարտելուց հետո, երիտասարդ արքայազնը, ինչպես շատ ուսանողները, որոշեց մեկ տարով հետաձգել անցումը բարձրագույն կրթությանը: Նա շատ ճանապարհորդել է, այցելել [[Չիլի]], եղել [[Աֆրիկա]]յի երկրներում, ինչպես իր մայրը, մեծապես զբաղվել բարեգործությամբ, հատկապես [[Կենտրոնական Աֆրիկա]]յի հետամնաց և աղքատ երկրներում: Անգամ աշխատել է [[Բոթսվանա]]յում կաթի անգլիական ֆերմայում:
 
Բարձրագույն կրթության հարցումմ Ուիլյամը ընտրեց իր նախնիների ավարտած բուհը՝ [[Շոտլանդիա]]յի [[Սենթ Էնդրյու համալսարան]]ը: Իր չափահասությունը ([[Մեծ Բրիտանիա]]յում ընդունված է, որը անձը չափահաս է դառնում 21 տարեկանում) արքայազնը տոնել է աֆրիկյան ոճով [[Վինձոր ամրոց|Վինձորների ամրոց]]ում՝ թագուհու անմիջական վերահսկողության ներքո:
 
2005 թվականին արքայազնը ավարտում է համալսարանը: Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր [[Ավստրալիա]]յի կորալյան խութերին: Նա համալսարանը ավարտել է բարձր գնահատականներով (չնայած ոչ գերազանցությամբ), և դրանով անցել է հորը, ով [[Քեմբրիջի համալսարան]] շրջանավարտ էր: Ուիլյամի խոսքերով, նա Սենթ Էնդյույում անց է կացրել չորս երջանիկ տարիներ: Համալսարանն ավարտելուց հետո բաղվել է հանրօգուտ աշխատանքով, ներկայացրել է Նորին Մեծություն թագուհուն [[Նոր Զելանդիա]]յում, մասնակցել է [[Վելինգտոն]]ում և [[Օքլենդ (Նոր Զելանդիա)|Օքլենդում]]՝ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտին նվիրված միջոցառումներին:
 
2006 թվականի մայիսին Ուիլյամը ընդունվել է Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա, իսկ նույն տարվա դեկտեմբեր ամսին ստացել է սպայական կոչում և միացել թագավորական հեծելազորին՝ որպես կրտսեր լեյտենանտ: Սրանով նա հետևել է բրիտանական թագավորական կարգին, համաձայն, որի գահի ժառանգորդները պետք է ունենան նաև ռազմական կրթություն: Ավանդույթը ծագում է բրիտանական սահմանադրական նախադեպից, համաձայն որի երկրի ԶՈՒ գլխավոր հրամանատարը միապետն է: Այնուհետև ծառայության է անցել [[Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժեր]]ում: 2011 թվականի դեկտեմբերին մասնակցել է ռուս ծովայինների փրկման օպերացիային:
 
== Ծանոթագրություններ ==