«Ջիվանշիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: փոխարինվեց: <ref → <ref (3) oգտվելով ԱՎԲ
Տող 39.
'''Ջիվանշիր''', '''''Ջեվանշեր''''', '''''Ջվանշեր''''' (ծ. թ. անհայտ – [[683]] թ․, [[Պարտավ]] ([[Ուտիք]] նահանգի [[Ուտի Առանձնակ]] գավառ), Գարդմանքի տեր և [[Աղվանք]]ի իշխան [[637]] թ․–ից։ [[Միհրանյաններ]]ի իշխանական տոհմից, [[Վարազ Գրիգոր]]ի որդին։
 
Ժառանգաբար սեփականության իրավունք է ունեցել [[Գարդման (գավառ)|Գարդմանք]] գավառի նկատմամբ, եղել է [[Ուտիք]] և [[Արցախ]] նահանգների գահերեց իշխան և [[սպարապետ]]։ Նրան է ենթարկվել նաև անդրկուրյան Կամբեճան գավառը։ Գործունեության սկզբում եռանդուն պայքար է մղել [[Պարսկաստան|պարսից]] տիրապետության դեմ։ Հետագայում վարել է ճկուն քաղաքականություն և երկրամասը զերծ պահել նվաճումներից։ Միևնույն ժամանակ Ջիվանշիրը սերտ կապ է պահպանել [[Հայաստան]]ի կենտրոնական իշխանության հետ։ Երկրամասի անկախությունը պահպանելու նպատակով ամրապնդել է [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ Առաքելական եկեղեցու]] դիրքը, այն զերծ պահել քաղկեդոնականության և իսլամի ոտնձգություններից։<ref>Մովսէս Կաղանկատվացի, Պամություն[[Պատմություն Աղվանից աշխարհի]], Երևան, 1983։</ref>
 
Ջիվանշիրի օրոք [[Արցախ]]ում և [[Ուտիք]]ում վերելք է ապրել մշակույթը։ Ջիվանշիրի պատվերով է [[Մովսես Կաղանկատվացի]]ն գրել է իր պատմական երկը։ Ջիվանշիրը դավադրաբար սպանվել է [[Պարտավ]]ի իր դղյակի պարտեզում՝ հավանաբար [[Միհրանյաններ]]ից տուժած [[Առանշահիկներ]]ի ձեռքով։<ref>Բ. Ուլուբաբյան, Դրվագներ Հայոց Արևելից Կողմանց պատմության (V-VII դդ.), Երևան, 1981։</ref>
 
Ջիվանշիրի մահվան առիթով Գավթակ Քերթողը գրել է «Ողբք ի մահն Ջեվանշերի՝ մեծի իշխանին» (հրտ.՝ [[1986]]) դամբանականը, որը վաղ միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցներից է։<ref>«Ով ով է. Հայեր», կենս. հանրագիտ., հատոր բ., Երևան, 2007 ©:</ref>
 
== Տես նաև ==
* [[Վարազ Տրդատ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջիվանշիր» էջից