«Հայեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 117.
Մ.թ.ա. II հազարամյակի վերջին և I հազարամյակի սկզբին [[Հայկական լեռնաշխարհ]]ում բնակվող ցեղերը, որոնք սեպաձև արձանագրություններում հիշատակվում են տարբեր անուններով, արդեն դրսևորվում էին որպես պետ-քաղաքական կազմավորումներ։ Հայերի, որպես ժողովրդի, կազմավորման բարդ և երկարատև ընթացքն ավարտվել է [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] ժամանակաշրջանում (մ.թ.ա. IX-VI դդ), երբ այդ միասնական և կայուն պետականության ներքո Հայկական լեռնաշխարհի ցեղերը հասել են տարածքա-քաղաքական միասնության։ Արդեն մ.թ.ա. VII դ. վերջի և VI դ. սկզբնաղբյուրներում ([[Հին կտակարան]]ի մի շարք գրքերում, աքեմենյան արձանագրություններում, հին հունական հեղինակների երկերում) [[Հայկական լեռնաշխարհ]]ը ներկայացվում է որպես հայերով բնակեցված միատարր երկիր։ {{փաստ}}
 
Չնայած այն հանգամանքին, որ հեռավոր անցյալում տեղի ունեցած հայ ժողովրդի ձևավորման շատ մանրամասներ անհնարին է լուսաբանել ամբողջությամբ և ստուգապես, ժամանակակից գիտությունը գտնում է, որ հայ ժողովրդի կազմավորումը, անկասկած, տեղի է ունեցել [[Հայկական լեռնաշխարհ]]ում, դրան մասնակցել են զանազան ցեղեր ու ցեղամիություններ, որոնք աստիճանաբար միաձուլվել են մի միասնական ժողովրդի մեջ։ Այդ բարդ գործում առաջատար դեր են խաղացել այն ցեղերը, որոնց լեզուն պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին։ Հետազոտողները (Գ. Ղափանցյան, Ս. Երեմյան, Ե. Ֆոռեր) առանձնացնում են [[Հայկական լեռնաշխարհ]]ում բնակված [[Հայասա]] (Խայաշա) ցեղամիությունը, որից, ինչպես ենթադրում են նրանք, ծագում է հայերի ինքնանվանումը՝ ''հայ'' (խայ)։
Ըստ Շումմերական արձանագրությունների հայ ազգը եղել է արդեն մ.թ.ա. 21-րդ դարից սկսած։ Շումմերական դիցաբանության գլխավոր Աստվածը եղել է Հայյա, որն էլ՝ ըստ Շումմերների, ստեղծել է հայ ազգը։ Ըստ արձանագրությունների՝ հայերը համարվել են աստվածային ազգ և շումմերները պաշտել են նրանց, սակայն իրականում շումմերները ատել են հայերին, քանի որ վերջիններս հզոր ցեղ էին և շատ խորամանկ։ Ըստ մի արձանագրության՝ շումմերական արքան հրամայում է, որ տաճարի շինության համար գնան և քար բերեն Սուբբուրից (շումմերներն այդպես էին անվանում Հայաստանը)։ Քարավանը ճանապարհ է ընկնում և իր հետ վերցնում է բազում գանձեր, որպեսզի վճարի քարի դիմաց, սակայն, երբ նրանք հասնում են Հայաստան, հայերն ասում են, որ նրանց բերած ոսկին բավարար չէ այդքան քարին, քանի որ քարը շատ թանկարժեք է և դժվարությամբ է ձեռք բերվում։ Շումմերները վերադառնում են իրենց երկիր, սակայն ճանապարհին ուժասպառ եղած ուղտերից շատերը սատկում են, ինչպես նաև մահանում են շատ մարդիկ։ Արքան բարկանում է և հրամայում է վերցնել ավելի շատ ոսկի և անհապաղ վերադառնալ Հայաստան առանց հանգստի։ Ճանապարհին նույնպես շատերը զոհվում են, և Հայաստան է հասնում նրանց շատ քիչ մասը։ Հայերն ասում են, որ նրանց ուղտերը չեն կարող այդքան ծանրությունը տանել և նրանց տված ոսկու փոխարեն տալիս են շատ քիչ քանակությամբ քար։
Սուբբուրից բացի շումմերները հայերին անվանում էին Արատտա, որն էլ ըստ երևույթին Արարատ անվան սկզբնաձևն է։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հայեր» էջից