«Սանդրո Բոտիչելլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
'''Սանդրո Բոտիչելլի''' կամ '''Ալեսսանդրո դի Մարիա Ֆիլիպեպի''' ({{lang-it|Sandro Botticelli}} կամ ''Alessandro di Mariano Filipepi'', {{ԱԾ}}) — վաղ [[վերածնունդ]]ի [[իտալացի]] [[Նկարչություն|գեղանկարիչ]] և գրաֆիկ։
 
== Կենսագրություն ==
== Կենսագություն ==
Բոտիչելլի կյանքի մասին առաջին վկայությունները հանդիպում են Ջիորջիո Վազարիի 1550 թվականի կենսագրությունների հավաքածուում։ Ծննդյան ստույգ տարեթիվը հայտնի չէ. Բոտիչելլին ծնվել է 1444-ի մարտի 1-ի և 1445-ի մարտի 1-ի միջև<ref>Barbara Deimling (directeur de la Syracuse University à Florence), ''Sandro Botticelli, 1444/45-1510'', Taschen, 2000, {{ISBN|3 8228 5992 3}}</ref><ref>L'année commençant à Florence dans cette période en mars.</ref> Ֆլորենցիայի Օգնիսանտի թաղամասում։ Հայրը տակառագործ էր։ Բոտիչելլի կեղծանունը առաջին անգամ տղային անցել է իր ավագ եղբայր Ջիովաննից, որն այդ մականունն ստացել էր գիրության պատճառով։ Այդ անունը ծագում է իտալերեն ''botticello''-ից, որ թարգմանաբար նշանակում է «փոքրիկ տակառ»։ Բոտիչելլին չորս հինգ եղբայրներից ամենակրտսերն էր։ Բոտիչելիի ընտանիքը ապրում էր համեստ, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստավոր էր։ Տասնհինգ տարեկանում Բոտիչելին աշխատնքի է անցնում [[Ֆրա Ֆիլիպպո Լիպպի]]ի արվեստանոցում, որը ճանաչված վարպետ էր Ֆլորենցիայում։ Այնտեղ Բոտիչելլին աշխատում է [[Անտոնիո դել Պոլաիուոլո]]յի և [[Անդրեա դել Վերոչիո]]յի հետ։ Այդ շրջանում նա սովորում է <!-- ’orfèvrerie, երևի սպասքագործություն --> փորագրություն, որը մեծապես ազդում է նրա նկարչության ոճի և ուղղվածության վրա։ 1470-ին Բոտիչելլին բացում է իր սեփական արվեստանցը և ստանում է առաջին հասարակական պատվերը։ Ֆլորենցիայի առևտրային դատարանի այս պատվերը իրենից ներկայացնում էր ուժը պատկերող ալեգորիայի (այլաբանություն) պաննո։