[[Պատկեր:Սարգիս Խանոյանի հուշատախտակ.jpg|մինի|Սարգիս Խանոյանի հուշատախտակը Երևանի [[Փարպեցու փողոց|Փարպեցու]] 20 հասցեում]]
Ծնվել է [[Թիֆլիս]]ում։ Սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում։ Մասնակցել է «Հայ բանվոր հեղափոխականների ասոցացիայի» հիմնադրամը։հիմնադրամին։ 1905 թվականին մասնակցել է [[Լենին]]ի «Գյուղական չքավորությանը», «Հեղափոխական պրոլետարիատի դեմոկրատական խնդիրները» աշխատությունների թարգմանությանն ու հրատարակմանը։ 1906 թվականին ուսուցչություն է արել Ջալալօղլիում (այժմ՝ [[Ստեփանավան]]), 1907-1911 թվականներին՝ Նուխիում (այժմ՝ [[Շաքի (քաղաք, Ադրբեջան)|Շաքի]], [[Ադրբեջան]]), [[Ղզլար]]ում։ 1912-1914 թվականներին սովորել է [[Պետերբուրգի մանկավարժական ակադեմիա]]յում։ 1917 թվականին [[Ասքանազ Մռավյան]]ի հետ խմբագրել է «Բանվորի կռիվը» թերթը։ Հետագայում եղել է «Ալիք» ([[Ալեքսանդրապոլ]]), «Պահակ», «Նոր ուղի», «Կարմիր աստղ», «Մարտակոչ» (Թիֆլիս) թերթերի խմբագիրը։ 1919 թվականին փոխադրվել է [[Հայաստան]] և ընտրվել Արմենկոմի նախագահ։ 1920 թվականին մեկնել է [[Բաքու]] և նշանակվել «Կոմունիստ» ([[հայերեն]]) թերթի խմբագիր։ 1921 թվականին եղել է ՀԽՍՀ ֆինժողկոմ, 1925 թվականին՝ Անդրկենտգործկոմի նախագահ, 1930-1933 թվականներին՝ ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, ապա ՀԽՍՀ դատախազ, [[Հայ օգնության միություն|ՀՕԿ]]-ի նախագահ։ Մահացել է 1937 թվականին<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրող»|location=Երևան|year=1986|page=էջ 222-223}}</ref>: