«Սա մենք ենք (հեռուստասերիալ)»–ի խմբագրումների տարբերություն

հեռուստասերիալ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Հեռուստասերիալ | անվանում = Սա մենք ենք | բնօրինակ անվանում = This Is Us | պատկեր = This Is Us (TV ser...»:
(Տարբերություն չկա)

14:27, 2 հունվարի 2017-ի տարբերակ

«Սա մենք ենք»' (անգլ.՝ This Is Us)՝ ամերիկյան կատակերգական-դրամատիկ հեռուստասերիալ է՝ ստեղծված Դեն Ֆոգելմանի կողմից։ Հեռուստասերիալը մեկնարակել է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին NBC հեռուստաալիքով։[3]

Սա մենք ենք
This Is Us
Изображение логотипа
ԺանրԿոմեդիա-դրամա
Ընտանեկան դրամա
ՍտեղծողԴեն Ֆոգելման
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԼեզուԱնգլերեն
Գլխավոր
դերերում
Մայլո Վենտիմիլիա,
Մենդի Մուր,
Սթերլինգ Ք․ Բրաուն,
Քրիսսի Մեթց,
Ջասթին Հարթլի,
Սյուզան Քելեչի ՈՒոթսոն,
Քրիս Սալլիվան,
Ռոն Սեփաս Ջոնս
ՊրոդյուսերԴեն Ֆոգելման,
Ջեսս Ռոզենթալ,
Չարլի Գոգոլակ,
Ջոն Ռեքուա,
Գլեն Ֆիկարրա
ԵրաժշտությունՍիդդհարթա Քոսլա
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ10
Էկրաններին էսեպտեմբերի 20, 2016-ից մայիսի 24, 2022
ՀեռուստաալիքNBC
Ընկերություն20th Century Fox Television,
Rhode Island Ave. Productions,
Zaftig Films
Դիստրիբյուտոր20th Television, Նեթֆլիքս[1] և Հուլու[2]
Պաշտոնական կայքէջ

Այն ընտանեկան կյանքի և այն մարդկանց հարաբերությունների մասին է, որոնք ծնվել են միևնույն օրը և ունեն որոշակի նմանություններ ու առանձնահատկություններ։ 2016-ի սեպտեմբերի 27-ին NBC-ին երկարացրեց հեռուստասերիալը ամբողջական եթերաշրջանով՝ բաղկացած 18 սերիայից։[4]

Սյուժե

Հեռուստասերիալը Մեծ եռյակի մասին է՝ զույգ երեխաներ Քեյթի (Քրիսսի Մեթց) և Քևինի (Ջասթին Հարթլի) ու նրանց որդեգրված եղբոր՝ Ռենդալլի (Սթերլինգ Ք․ Բրաուն)։ Քեյթն ու Քևինը սկզբնապես եռյակի մասն էին կազմում, սակայն երրորդ երեխան մահացած է ծնվում, և ծնողները՝ Ջեքն (Մայլո Վենտիմիլիա) ու Ռեբեկկան (Մենդի Մուր), մտադրված տուն վերադառնալ երեք երեխաների հետ, որոշում են որդեգրել մեկ այլ նորածնի՝ սևամորթ փոքրիկի, որը ծնվել էր միևնույն օրը և բերվել էր նույն հիվանդանոցն այն բանից հետո, երբ նրա կենսաբանական հայրը թողել էր տղային հրշեջ ծառայության շենքի դիմաց։

Իրադարձությունները տեղի են ունենում կերպարների անցյալում ու ներկայում․ ֆլեշբեքերը՝ Փիթթսբուրգ քաղաքում, մյուսները՝ Լոս Անջելեսում, Նյու Ջերսիում և Նյու Յորքում։

Դերասաններ և կերպարներ

  • Մայլո Վենտիմիլիա՝ Ջեք Փիրսոն (ծնվ․ 1944 թ․)
  • Մենդի Մուր՝ Ռեբեկկա Փիրսոն (ծնվ․ 1950 թ․)
  • Սթերլինգ Ք․ Բրաուն՝ Ռենդալլ Փիրսոն (ծնվ․ 1980 թ․)
  • Քրիսսի Մեթց՝ Քեյթ Փիրսոն (ծնվ․ 1980 թ․)
  • Ջասթին Հարթլի՝ Քևին Փիրսոն (ծնվ․ 1980 թ․)
  • Սյուզան Քելեչի ՈՒոթսոն՝ Բեթ Փիրսոն, Ռենդալլի կինը
  • Քրիս Սալլիվան՝ Թոբի, Քեյթի ընկերը
  • Ռոն Սեփաս Ջոնս՝ ՈՒիլյամ Հիլլ, Ռենդալլի կենսաբանական հայրը


Ծանոթագրություններ

  1. Նեթֆլիքս(բազմ․) — 1997.
  2. Հուլու — 2007.
  3. Bianco, Robert (September 20, 2016), «Review: 'This is Us' is heartfelt (if sweet-toothed) family drama», USA Today
  4. Andreeva, Nellie (September 27, 2016). «'This Is Us' Gets Full-Season Order At NBC For Total Of 18 Episodes». Deadline Hollywood. Վերցված է September 27, 2016-ին.