«Գագաուզերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գագաուզերեն''', պատկանում է թուրքական լեզվաընտանիքի հարավ-արևմտյան (օղուզյան) խմբին։ Խոսվում...»:
(Տարբերություն չկա)

11:34, 2 հունվարի 2017-ի տարբերակ

Գագաուզերեն, պատկանում է թուրքական լեզվաընտանիքի հարավ-արևմտյան (օղուզյան) խմբին։ Խոսվում է հիմնականում Մոլդովայի և Ուկրաինայի հարավային շրջանում, Հյուսիսային Կովկասում և մասամբ Ղազախստանում ու Միջին Ասիայում (արտասահմանում Բուլղարիայում ու Ռումինիայում)։ Գլխավոր բարբառներն են չատիրլուզ-կոմրատական (կենտրոնական) և վուլկանեշտական (հարավային) Կառուցվածքով կցական լեզու է։ Հնչյունական համակարգում առկա են 40 հնչույթ (18) ձայնավոր և 22 բաղաձայն։ Գոյականն ունի թվի, հոլովի ստացական առման կարգեր։ Բայի մեջ առկա են եղանակա-ժամանակային ուժեղ տարբերակումներ։ Այբուբենը 1957 թվականից ռուսագիր է[1]։

Ծանոթագրություններ

  1. Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 637