«Բաղդասար Արզումանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
 
== Ստեղծագործություններ ==
Բաղդասար Արզումանյանն իր ստեղծագործական ուղին սկսել է [[1950]]-ից։ 50-ականների վերջում ակադեմիկոս [[Հովհաննես Մարգարյան (ճարտարապետ)|Հովհաննես Մարգարյանի]]ի հետ համատեղ նախագծել է [[Կիրովական]] քաղաքի «Գուգարք» հյուրանոցը։ [[1959]] թ. նրա նախագծով իրականացվել է Երևանի ՄՄԳԻ-ի համալիրի շինարարությունը, իսկ 1968 թ.՝ [[Էրեբունի թանգարան|«Էրեբունի» թանգարանը]] ([[Շմավոն Ազատյան]]ի հետ)։
 
Բ. Արզումանյանը մեծ ներդրում ունի [[Էջմիածին|Էջմիածնի]] [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Մայր Աթոռ]]ում նոր ճարտարապետական կոթողների նախագծման և կառուցման ասպարեզում։ Վանատուն-հյուրանոցը ([[1966]]), «Սփյուռք» հուշակոթողը ([[1988]]), խաչքար ([[1991]]) և այդ ամենի մեջ՝ հայ ճարտարապետության գանձ ներկայացնող [[Գանձատուն թանգարան|Ալեք և Մարի Մանուկյան գանձատունը]] ([[1980]])։ Նա հեղինակ է [[Սանկտ Պետերբուրգ]]ում կառուցված նահատակաց հուշարձանի և [[Սուրբ Կատարինե եկեղեցի (Սանկտ Պետերբուրգ)|Ս. Կատարինե եկեղեցու]] Ս. Սեղանի ([[1993]])։
Տող 32.
Արզումանյանը Մայր Աթոռի զարդը կազմող գեղարվեստական և կիրառական մի շարք հազվագյուտ գործերի հեղինակ է։ Դրանցից հնարավոր չէ չառանձնացնել [[Մեսրոպյան ոսկե այբուբենը]], Ոսկե մեծ խաչը, Հայաստանի ոսկե զինանշանները, Մայր տաճարի ոսկե մանրակերտը։ Նրա կողմից են ձևավորվել կաթողիկոսական պանագեները, լանջախաչերը, գավազանները, կաթողիկոսարանի սրահները, հրատարակվաած մի շարք գրքեր, ալբոմներ և այլն։
 
Բ. Արզումանյանի նախագծով են կառուցվել Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանները Սիսիանի [[Բարձրավան]], Գորիսի [[Վերիշեն]] գյուղերում, [[Սամարղանդ]] քաղաքում, [[Մեսրոպ Մաշտոց]]ի դամբարանը (վերակառուցում), Երևանի կոնյակի գործարանի լցման արտադրամասի նոր մասնաշենքը (որի համար արժանացել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալին), [[Սուրբ Հարություն եկեղեցի (Սպիտակ]]ի)|Սպիտակի եկեղեցին]], [[Օշական]]ի հայ դպրության թանգարանը, [[Օդեսա]]յի Ս. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին և [[Ամենայն Հայոց կաթողիկոս]] [[Վազգեն Ա]]-ի տապանաքարը<ref>Շ.Բ. Դավթյան «Ականավոր սյունցիներ. Սիսիան», Երևան, «Տնտեսագետ», 1998, էջ 94-95</ref>։
 
Բաղդասար Արզումանյանի նախագծով են կառուցվել նաև.