«Վրացական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Բջջային ծրագրից խմբագրում
Տող 53.
Վրաստանի ճարտարապետության մեջ ավանդ ունեն նաև հայերը։ Դեռևս 7-րդ դարի հայ ճարտարապետ Թոդոասկը շինել է [[Աթենիի Սիոն]] հռիփսիմեատիպ եկեղեցին, հայ վարպետները մասնակցել են Մցխեթի Ջվարի տաճարի կառուցմանը։ 11-րդ դարում կառուցվել են [[Խոժոռնի]]ի հայկական եկեղեցին, Կյուրիկյանների առաջին մայրաքաղաք Սամշվիլդեի պաշտպանական, պալատական շենքերը և եկե- ղեցիներից երեքը։ Հայերը մեծ դեր են ունեցել Թբիլիսիի կառուցապատման գործում սկսած 13-րդ դարից։
[[Պատկեր:Թիֆլիսի Սուրբ Էջմիածին Եկեղեցին.JPG|մինի|ձախից|[[Սուրբ Էջմիածին եկեղեցի (Թբիլիսի)|Թիֆլիսի Սուրբ Էջմիածին եկեղեցին]] հայաշատ [[Հավլաբար]] թաղամասում]]
16-րդ դարում [[Կախեթի թագավորություն|Կախեթի թագավորության]] մայրաքաղաք Գրեմիում կազմավորվել է խոշոր հայկական գաղութ, որըզբաղեցնումորը զբաղեցնում էր մոա 30 հա տարածքով առանձին թաղամաս, ուր կառուցվել են տասը եկեղեցի, շուկա, իջևանատուն, բաղնիք։ Եկեղեցիների մեծ մասը գմբեթավոր են, նրանց շինությունների արձանագրությունները փորագրված են պատերի շարվածքում ագուցված խաչքարերի վրա։ Ինքնատիպ է սուրբ Աստվածածին եկեղեցու եռահարկ գմբեթավոր հորինվածքը (կառուցել է Մկրտիչը, 1595-ին), Թելեթի հայկական վանքը (11-19-րդ դարեր) վրաց.։ Հայկ. եկեղեցիներ են կառուցվել Ալիում (13-րդ դար), Քանդայում (1471) և Կավթիսխևիում (1595)։
 
Անանուրի ամրոցի Մեծ եկեղեցին կառուցել են Գրիգորը և շինարար վարպետները 1688 թվականին։ Կառուցման թվականը հայերեն փորագրված է շենքի արևելյան ճակատին, իսկ ճարտարապետի անունը, ուռուցիկ տառերով՝ հարավային պատին, քանդակազարդ խաչի տակ։ Մեկ զույգ մույթերով գմբեթավոր այս եկեղեցին ուշագրավ է արտակարգ հարուստ արտաքին հարդարանքով։ Ամրոցի ստորոտին կանգուն է Մ. Աստվածածին հայկ. եկեղեցին, որը կառուցել է Հակոբ Լազարիչը 1850-ին։ Գորիից ոչ հեռու գտնվում է Քվաքսվրեւիի հայկ. ժայռափոր վանքը (16-17-րդ դարեր)։ Թելեթի վանքը, ըստ պահպանված հայերեն արձանագրությունների, հիմնադրվել է 11-րդ դարում (եկեղեցին կառուցել են Ուտա և Գրիգոր վարպետները 1002-ին, հիմնովին վերակառուցվել է 19-րդ դար)։