«Վիսենտե Լոպես Պորտանիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Վիսենտե Լոպես Պորտանիան ծնվել է [[1772]] թվականի [[սեպտեմբերի 19]]-ին [[Իսպանիա]]յի մայրաքաղաք [[Մադրիդ]]ում։ [[Գեղանկարչություն]] սկսել է ուսումնասիրել 13 տարեկան հասակում իր հայրենի քաղաքում՝ կրոնական ֆրանցիսկանցի [[Անտոնիո դե Վիլանուևա]]յի ղեկավարությամբ։ Այնուհետև սովորել է [[Վալենսիայի Սան Կառլոսի գեղարվեստի թագավորական ակադեմիա]]յում։ 17 տարեկան հասակում [[Սան ՖերնանդոյիՖեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա]]յում արժանանում է մրցանակի՝ նկարչության համար։ 3 տարի սովորելով Մադրիդում՝ Վիսենտեն 1794 թվականին ամուսնանում է Մարիա Պիկիերի հետ։ Ունեցան 2 որդի՝ [[Բերնարդո Լոպես Պիկիեր]]ը և Լուիսը, ովքեր հետագայում ևս նկարիչներ դարձան։ 1801 թվականին Պորտանիան դառնում է Սան Կառլոսի ակադեմիայի նախագահը։
 
Վիսենտե Լոպես Պորտանիան նաև արքունական նկարիչ էր Իսպանիայի թագավորներ [[Կարլ IV]]-ի (1802 թվականից), [[Ֆերդինանդ VII]]-ի (1814 թվականից) և թագուհի [[Իզաբելլա II]]-ի օրոք։ Նա նաև եղել է [[Մարիա Իզաբելլա Պորտուգալացի|Մարիա Իզաբելլա Պորտուգալացու]] և [[Մարիա Ժոզեֆա Սաքսոնացի|Մարիա Ժոզեֆա Սաքսոնացու]], Ֆերդինանդ VII-ի կանանց նկարչության ուսուցիչները։ 1817 թվականին Պորտանիան դառնում է Սան ՖերնանդոյիՖեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի նախագահը։
 
Պորտանիայի կտավներում պատկերված են բազմազան թեմաներ՝ կրոնական, այլաբանական, պատմական և դիցաբանական բովանդակությամբ, սակայն հմտացավ դիմանկարներում։ Իր ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում պատկերել է 19-րդ դարի առաջին կեսի իսպանական հասարակության բոլոր նշանակալի անձանց։