«Վեբ դիզայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ (մասնակի) լեզվական շտկումներ
Տող 8.
[[Համաշխարհային Սարդոստայն]]ի հեղինակ [[Թիմ Բերներս Լին]] '''1991թ'''. օգոստոսին գործի է դրել առաջին վեբ կայքը` դառնալով կայքի առաջին մշակող (վեբ դիզայներ) : Կայքն առաջին անգամ օգտագործում էր էլ. հասցե հղվող հիպերտեքստ :
Սկզբում ինտերնետային կայքերը գրված էին HTML լեզվով, որը հիմքային կառուցվածք էր տալիս կայքերին (վերնագրեր և ենթագլուխներ), ինչպես նաև հիպերտեքստային հղումներ օգտագործելու հնարավորություն : Այն նորույթ էր, և հիմնովին տարբերվում էր հաղորդակցության նախնական ձևերից: Օգտագործողները կարող էին հեշտությամբ բացել այլ էջեր:
Աստիճանաբար, երբ Ինտերնետը և կայքի հասկացությունը զարգացան, էջերը կազմող լեզուն` "Hypertext Mark-up Language" կամ '''HTML''', դարձավ ավելի ճկուն : Աղյուսակները` որպես նոր տարր, որոնց մեջ հնարավոր էր տվյալներ ներկայացնել, իրենց նախնական նպատակին այլևս չծառայելով՝ սկսեցին օգտագործվել էջերի ստեղծման համար : Բազմաստիճան ձևի էջի և ոճային էջերի հայտնվելուց հետո, աղյուսակներով էջերի ստեղծումն այլևս արդիական չէր : Ժամանակակից տեխնոլոգիաները, որոնք օգտագործում էին տվյալների բազա կամ սերվերի կոդավորում '''(CGI, PHP, ASP.NET, ASP, JSP և ColdFusion)''', ինչպես նաև հասկացության այնպիսի նորմեր, ինչպես` '''[[CSS]]''' ավելի են կատարելագործվել և բազմազան դարձրել կայքի հասկացության գործիքները :
[[Macromedia]]-ի ստեղծած [[Flash]]-ի ի հայտ գալը, որը հնարավորություն է տալիս անիմացիաներ տեղադրել, ինչպես նաև ձայնային և վիդեո ֆայլեր տարածել, փոխել է ինտերնետի էությունը` կայքեր մշակողներին նոր հնարավորություններ տալով : Այնուամենայնիվ Flash-ը ավելի սահմանափակ հնարավորություններ ունի քան HTML-ն, քանի որ այն Macromedia-ի ֆորմատ է և պահանջում է լրացուցիչ ծրագիր՝ plugin, ֆայլերը բացելու համար:
Բավականին նոր մի տեխնիկա, որը հեռահար կոդավորում ենք անվանում, ինտերնետի ավելի դինամիկ օգտագործման հնարավորություն է տվել, առանց փլագինի կամ լրացուցիչ այլ գործիքների տեղադրման : Այս տեխնոլոգիան ղեկավարում է AJAX-ը, սակայն այն միակ գոյություն ունեցող տեխնոլոգիան չէ : Այնուամենայնիվ '''AJAX'''-ը դեռ չի հասել նորմերի կարգավիճակին:
 
== Ստեղծման փուլերը ==