«Սկևռա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
'''Սկևռա''', վանք, գիտամշակութային կենտրոն [[Կիլիկյան Հայաստան]]ում։ Ունեցել է բարձր տիպի դպրոց, գրչատուն, մատենադարան, կուսանոց, գործել է Լամբրոն բերդին կից։ Այնտեղ է եղել նաև [[Հեթումյաններ]]ի տոհմային դամբարանը։ 12-13 դարերում վանքում ծաղկում են ապրել գրչությունը, [[մանրանկարչություն]]ը, փորագրությունը։ Անցել է երկու շրշան։ Աոաջինը (մինչև [[13-րդ դար]]ի սկիզբ) կապված է [[Ներսես Լամբրոնացի|Ներսես Լամբրոնացու]] գրչական, մատենագրական գործունեության հետ։ Այդ շրջանում բեղմնավոր աշխատանք են կատարել Գրիգոր Ծաղկողը, Գրիգոր Սկևռացին, Կոստանդին, Արեստակես, Սամվել, Հովսեփ, Հուսիկ, Ներսես գրիչներն ու մանրանկարիչները և երևելի այլ գործիչներ։ Երկրորդ շրջանը (13-րդ դար) համընկել է նշանավոր մշակութային գործիչ ու րաբունապետ Գրիգոր Սկևռացու գործունեության հետ։ Վանք են հրավիրվել հոչակված գրիչներ ու նկարիչներ, աոավել ծաղկում են ապրել [[արվեստ]]ները։ Նշանավոր գործիչներից են եղել [[Գրիգոր Պիծակ]]ը, [[Սարգիս Պիծակ]]ը, Սիոն ծաղկողը, րաբունապետներ Սիմեոնը, Խաչատուրը, [[Մովսես Երզնկացի]]ն, հայտնի գրիչներ Ավետիսը, Ստեփանոս Սկևռացին, Ստեփանոս Իրիցու որդին և ուրիշներ։ [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]]ում պահվում են Սկևռայում ընդօրինակված ձեռագրեր և այլ մատյաններ։
 
{{Հայկական եկեղեցիներ}}
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=439}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սկևռա» էջից